Հենքոկը (անգլ.՝ Hancock) քաղաք է ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Բերկշիր շրջանում։ Այն Մասաչուսեթսի Մետրոպոլիտենյան ստանդարտ տարածքի Փիթսֆիլդի մի մասն է։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը հասնում էր 717-ի[2]։

Բնակավայր
Հենքոկ
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես92,6 կմ²
ԲԾՄ322±1 մետր
Բնակչություն757 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Փոստային դասիչ01237
Հենքոկ (Մասաչուսեթս) (ԱՄՆ)##
Հենքոկ (Մասաչուսեթս) (ԱՄՆ)
Հենքոկ Թաուն հոլ

Պատմություն խմբագրել

Հենքոկն առաջին անգամ բնակեցվել է 1762 թվականին, որպես գաղութաբնակեցման վայր։ Պաշտոնապես քաղաքն ընդունվել է 1776 թվականին և վերանվանվել Ջոն Հենքոկի անվամբ։

1780-ականներին Հենքոկում որոշ ընտանիքներ փոխեցին իրենց կրոնական ուսմունքը։ 1790 թվականին Հոնքոկում և Փիթսֆիլդում հավատացյալները հիմնեցին Հոնքոկի բողոքականների գյուղը։

 
Բողոքականների պար ու երկրպագություն

Բողոքականներն ընդունում էին պացիֆիզմը, ամուրիությունն ու համայնական կենցաղը։ Երկրպագությունը կարող էին արտահայտել երգելու և պարելու միջոցով։ Ահա թե ինչու էին նրանք կոչվում «շեյքերներ» (թափահարողներ)։

Ուտոպիական աղանդն այսօր հայտնի է իր պարզ ճարտարապետությամբ և կահույքով։ Հենքոկի շեյքեր գյուղը հայտնի է իր կլոր քարե ամբարով և կառուցվել է 1826 թվականին։ 1959 թվականին բողոքականները սեփականությունը վաճառում են մի շահույթ չհետապնդող թանգարանի։

Աշխարհագրություն խմբագրել

Ըստ ԱՄՆ -ի մարդահամարի բյուրոյի, քաղաքն ունի 35․8 քառակուսի մղոն (92.6 կմ²) ընդհանուր մակերես, որից 35․7 քառակուսի մղոնը (92․4 կմ²) հող, իսկ 0․77 քառակուսի մղոնը (0․77 կմ²) կամ 0․19 % -ը ջուր[2]։

Հենքոկը հյուսիսից սահմանակից է Ուիլյամսթաունին, հյուսիս-արևելքից Նյու Էշֆորդին, արևելյան կողմից Լեյնսբորոուին և Փիթսֆիլդին, հարավային կողմից Ռիչմոնդին, իսկ արևմուտքից Քանանին, Նյու Լեբանոնին, Սթեֆանթաունին, Բեռլինին և Նյու Յորքին։

Հյուսիսային Հենքոկի մեծ մասը զբաղեցնում է Թեքոնիկ լեռներին հարակից հովիտը։

Հենքոկի ամենաբարձր կետը համարվում է Միզերի լեռը, որը ծովի մակարդակից 2․671 ոտնաչափ (814 մ) բարձր է։

Քաղաքի ներսում չկա երկաթուղի, ավտոբուս կամ օդային ծառայություն։ Մոտակա ծառայությունները դեպի հարավ Փիթսֆիլդից են, իսկ դեպի հյուսիս՝ Ուիլյամսթաունից և Նորս Ադամսից։ Մոտակա օդանավակայանը Ալբանի միջազգային օդանավակայանն է, որը գտնվում է մոտ 40 մղոն (64 կմ) քաղաքից հյուսիս-արևմուտք։

Ժողովրդագրություն խմբագրել

Ըստ 2000 թվականի մարդահամարի[3], Հենքոկում բնակվել է 721 մարդ, 296 տնային տնտեսություն, 209 ընտանիքներ, որոնք քաղաքի բնակիչներ են։ Այն խիտ բնակեցված է քաղաք է։ Իր բնակչության թվով Հենքոկը Մասաչուսեթսի 351 քաղաքներից 335-րդ տեղում է, իսկ Բերքշիրի շրջանի 32 քաղաքների մեջ 25-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Պատմական բնակչություն
Տարի Բնակչություն
1850789-
1860816+3.4%
1870882+8.1%
1880642−27.2%
1890506−21.2%
1900451−10.9%
1910465+3.1%
1920464−0.2%
1930361−22.2%
1940332−8.0%
1950445+34.0%
1960455+2.2%
1970675+48.4%
1980643−4.7%
1990628−2.3%
2000721+14.8%
2010717−0.6%

Կառավարություն խմբագրել

Հենքոկը կառավարվում է կառավարության բաց քաղաքային հանդիպումների կողմից։ Քաղաքն ունի իր սեփական կամավորական հրշեջ վարչությունը, իր սեփական գրադարանը ՝ Թեյլոր մեմորիալ գրադարան և այլ հասարակական ծառայություններ։

 
Հենքոկի գրադարան

Կրթություն խմբագրել

Քաղաքն ունի մեկ դպրոց, Հենքոկի տարրական դպրոց, որտեղ երեխաները սովորում են տարրական դասարաններից մինչև վեցերորդ դասարան։ Բարձր դասարանի աշակերտները հաճախում են Ուիլիամսթաունի Մաունթ Գրեյլոք շրջանային ավագ դպրոցը կամ Ֆիթսֆիլդի ավագ դպրոցը։ Մոտակա մասնավոր դպրոցները նույնպես գտնվում են Ուիլիամսթաունում և Ֆիթսֆիլդում։ Համայնքային քոլեջը, որը Բերքշիրի համայնքային քոլեջն է, Ֆիթսֆիլդում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Hancock town, Berkshire County, Massachusetts». U.S. Census Bureau, American Factfinder. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «American FactFinder». {{cite web}}: Missing pipe in: |= (օգնություն); Text "publisher" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենքոկ (Մասաչուսեթս)» հոդվածին։