Հենրի Ռեբոռն (անգլ.՝ Henry Raeburn, մարտի 4, 1756(1756-03-04)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 8, 1823(1823-07-08)[1][2][4][…], Սթոքբրիջ, Էդինբուրգ), շոտլանդացի նկարիչ։ 1812 թվականից Էդինբուրգի նկարիչների ընկերության պրեզիդենտ, 1822 թվականից՝ պալատական նկարիչ։

Հենրի Ռեբոռն
Sir Henry Raeburn.jpg
Ծնվել էմարտի 4, 1756(1756-03-04)[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էհուլիսի 8, 1823(1823-07-08)[1][2][4][…] (67 տարեկան)
Մահվան վայրՍթոքբրիջ, Էդինբուրգ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունGeorge Heriot's School?
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներE. Finley, Esquire? և Սահող քահանան
ՊարգևներԷդինբուրգի թագավորական միության անդամ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Էդինբուրգի թագավորական ընկերություն
Henry Raeburn Վիքիպահեստում

Ստեղծել է շոտլանդացի ազնվականների, մշակույթի գործիչների և հասարակ մարդկանց դիմանկարներ, ձգտել է բացահայտել ազգային բնավորության առնականությունը, իր ժողովրդի ինքնատիպ կյանքը։ Աշխատանքներին բնորոշ են ձևերի ընդհանրացվածությունը, ազատ և հյութեղ նկարելակերպը, կոմպոզիցիայի և լուսավորության էֆեկտները «Ջոն և Ռոզմերի Քլարկ ամուսինները զբոսնելիս» (մոտ 1790 թ., Ա․ Բեյթի հավաքածու, Լոնդոն), գնդապետ Ա․ Մակդոննելլ օֆ Գլենգերիի (մոտ 1800-1812 թթ.) Մարգարիտ Ակոտ-Մոնկրիֆի (մոտ 1814 թ.) դիմանկարները, երկուսն էլ՝ Շոտլանդիայի ազգային պատկերասրահ, Էդինբուրգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://doi.org/10.1093/benz/9780199773787.article.B00148106 — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (нем.)
  4. 4,0 4,1 4,2 Национальный музей изобразительных искусств — 1792.