Հենրի Գարտֆ Հոլթ (հունվարի 3, 1840(1840-01-03)[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[1] - փետրվարի 13, 1926(1926-02-13)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրքերի հեղինակ և հրատարակիչ։

Հենրի Հոլթ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1840(1840-01-03)[1][2]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[1]
Մահացել էփետրվարի 13, 1926(1926-02-13)[1][2] (86 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտությունվիպասան
ԵրեխաներՈւինիֆրեդ Հոլթ
 Henry Holt (publisher) Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործական գործունեություն խմբագրել

 
Գրին-Վուդ գերեզմանատանը Հենրի Հոլթի դամբարանի մուտքը։ Բրուքլին, Նյու Յորք

Հենրի Հոլթը ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում,1840 թվականի հունվարի 3-ին[3]։ Նա ավարտել է Յեյլի համալսարանը 1862 թվականին[3]։ Կոլումբիայի իրավաբանական դպրոցում սովորելուց մեկ տարի անց նա ամուսնացավ Մերի Ֆլորենս Ուեսթի հետ և թողեց դպրոցը աշխատանքի համար[3]։

Նա միացավ Ֆրեդերիկ Լեյպոլդտի հրատարակչական ընկերությանը 1866 թվականին, որը 1873 թվականին դարձավ «Հենրի Հոլթ և Ընկերություն»։ Հոլթի ընկերությունը կենտրոնացած էր հրատարակության վրա և չէր զբաղվում գրքերի մանրածախ վաճառքով։ Նա ընկերությունում շարունակել է իր ակտիվ գործունեությունը մինչև 1916 թվականը[3]։

Կնոջ մահից յոթ տարի անց նա ամուսնացավ Ֆլորենս Թեյբերի հետ։ Հոլթն ուներ 3 որդի և 3 դուստր։ Նրա որդին՝ Ռոլանդ Հոլթը, ամուսնացավ հայտնի դրամատուրգ Կոնստանս Դ'Արսի Մաքեյի հետ[4]։ 1905 թվականին Հենրի Հոլթի դուստրերը՝ Էդիթը և Ուինիֆրեդը, հիմնադրել են կույրերի համար նախատեսված Նյու Յորքի ասոցիացիան, որն այժմ հայտնի է որպես «Միջազգային փարոս» անվանմամբ։ Էդիթը շարունակում էր ակտիվորեն զբաղվել իր բարեգործությամբ, որը կույր մարդկանց հնարավորություն էր տալիս կատարելու պետքական աշխատանք։ Ի պատասխան քննադատների՝ նա գրեց. «Ոմանք այնքան հեռու էին գնում ասելով, որ անգթություն կլիներ հիվանդության բեռին ավելացնել նաև աշխատանքի բեռը, կարծես գործազուրկ լինելը հասարակ մահկանացուին տրված ամենածանր բեռը չէ, որը ստիպված է տանել»։

1914 թվականին Հոլթը հիմնադրել է «Հասարակական գրախոսություն»-ը, որն ավելի ուշ վերանվանվել է «Անկուսակցական գրախոսություն», իսկ 1920թվականին լիովին դադարեցրել տպագրումը[3]։

Հոլթը նաև հեղինակել է վեպեր։ Թե՛ «Կալիր»-ը (1892), և թե՛ «Սթարմսի։ Մարդն ու մարդը»-ը (1905) սկզբում հրատարակվեցին անանուն կերպով, հետագայում վերահրատարակվեցին արդեն իսկ իր անվան ներքո։ Նյու Յորք Թայմսը նկարագրեց դրանք այսպես. «Սթարմսիում մերօրյա տնտեսական խնդիրներին մոտենում են հետաքրքիր ձևով։ Դրանում շեշտադրված է «սոցիալական ծառայության» տեսությունը և առկա են բազմաթիվ երգիծական մոտեցումներ։ Մյուս նովելի՝ Կալիրի, ստեղծագործական մտահորիզոնը շատ ավելի ընդգրկուն է[3]։

Հոլթը ծառայել է Պարզեցված ուղղագրության խորհրդում, եղել է դրա նախագահը և այն մարդը, որին խորհրդի հիմնադիր բարերար Էնդրյու Կարնեգին 1915 թվականի փետրվարի 25-ին գրված իր նամակն է հասցեագրել՝ դժգոհելով խորհրդի առաջընթացից, ասելով խորհրդի մասին՝ «Ավելի անպետք մարդկանց խումբ երբեք ոտք չի դրել այս միավորում՝ դատելով նրանց թողած ազդեցությունից»[5]։

1923 թվականին Հոլթը հրատարակել է իր ինքնակենսագրական գիրքը ՝ «Ութսունամյա խմբագրի շաղակրատումը» վերնագրով[6]։

Նա մահացել է 1926 թվականի փետրվարի 13-ին՝ Նյու Յորքի իր տանը։ Թաղվել է Գրին-Վուդ գերեզմանատանը[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Գեղարվեստական՝
    • Կալիր (1892)
    • Սթարմսի։ Մարդն ու մարդը (1905)
    • Տափաստանի գայլը (1926)
  • Ոչ գեղարվեստական՝
    • Զրույցներ քաղաքացիական հասարակության մասին (1901)
    • Տիեզերական հարաբերությունների մասին (1914)
    • Ութսունամյա խմբագրի շաղակրատումը(1923)

Գրականություն խմբագրել

  • Henry Holt, Garrulities Of An Octogenarian Editor. With Other Essays Somewhat Biographical and Autobiographical, Boston and New York: Houghton Mifflin Company, 1923.
  • Charles A. Madison, The Owl Among Colophons: Henry Holt as Publisher and Editor, New York: Holt, Rinehart and Winston, 1966.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #116968923 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 "«Henry Holt, Novelist.; The Well-Known Publisher the Author of 'Sturmsee' and 'Calmire.'». The New York Times. 1906 թ․ մարտի 1.
  4. Davis, Brook M. «Mackay, Constance D'Arcy». American National Biography Online. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  5. Carnegie, Andrew. "My views about Improved Spelling 1906-1915", Columbia University, Brander Matthews' Manuscript Collection, 893
  6. Kessinger Publishing, 2005, 1-4179-1813-6
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Հոլթ» հոդվածին։