Հենրի Իան Կյուսիկ-Չավես (անգլ.՝ Henry Ian Cusick-Chávez ապրիլի 17, 1967(1967-04-17)[1], Տրուխիլիո (Պերու), Պերու[2]), շոտլանդապերուական թատրոնի, հեռուստատեսության և կինոյի դերասան։ «Կորուսյալներ» հեռուստասերիալի Դեսմոնդ Հյումի դերով առաջադրվել է «Էմմի» մրցանակի։

Հենրի Կյուսիկ
Ծնվել էապրիլի 17, 1967(1967-04-17)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՏրուխիլիո (Պերու), Պերու
ԿրթությունՇոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա և Presentation College, San Fernando?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Պերու
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հեռուստառեժիսոր և դերասան
ԱնդամությունSAG-AFTRA և ԱՄՆ Սցենարիստների Գիլդիա
henryiancusick.com

Վաղ տարիներ

խմբագրել

Կյուսիկը ծնվել է Տրոխիլոյում (Պերու)․ մայրը պերուացի է, հայրը՝ շոտլանդացի։ Տրոխիլոյում երկու տարի ապրելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա, ապա ընտանիքի գլխավորի հայրենիք՝ Շոտլանդիա, ապա՝ Տրինիդադ և Տոբագո, որտեղ նա ապրել է տաս տարի[2]։ Այնուհետև Հենրին ընդունվել է թատերական ուսումնարան։ Նա վերադարձել է Շոտլանդիա տասնհինգ տարեկան հասակում[3]։ Կյուսիկը վեց ամիս անցկացրել է Գլազգոյի շոտլանդական երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիայում և միացել է Citizens թատրոնի թատերախմբին[3][4]։ Նա ազատորեն խոսում է անգլերեն և իսպաներեն և դաստիարակվել է կաթոլիկ եկեղեցու ոգով[3]։

Կարիերա

խմբագրել

Կյուսիկն իր կարիերան սկսել է թատրոնից։ Նա բավական հեշտությամբ ստացել է այնպիսի գլխավոր դերեր, ինչպիսիք են՝ Դորիան Գրեյ՝ «Դորիան Գրեյի դիմանկարը» պիեսում, Հորներ` «Գյուղական կին» ներկայացումում։ Էդինբուրգի Տորկվատո Տասոյի անվան միջազգային փառատոնում խաղացած Տորկվատո Տասսոյի դերով և քաղաքացիական «Էդիպ» թատրոնի բեմականացման մեջ խաղացած Կրեոնի դերով առաջադրվել է անվանակարգի, իսկ ավելի ուշ՝ 1995 թվականին, դասական թատերական դերի համար երիտասարդ դերասանի ակնառու խաղի համար Յան Չարլսոնի մրցանակին։

Դրանից հետո Հենրի Կյուսիկը սկսում է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում և հեռուստատեսային նախագծերում։ 2003 թվականին նա ստացավ Հիսուս Քրիստոսի դերը «Հովհաննեսի ավետարանը» ֆիլմում. իրականում բառացիորեն էկրանավորումը «Սուրբ Հովհաննեսի ավետարանը» է։

2005 թվականին «Կորուսյալներ» հեռուստասերիալում խաղացել է իր առաջին գլխավոր դերը՝ Դեսմոնդ Հյումի դերը ։ Այս դերը «Էմմի» մրցանակաբաշխությունում «Լավագույն հրավիրված դերասան դրամատիկական հեռուստասերիալում» կատեգորիայում նրան բերել է անվանակարգ։

2012 թվականին նկարահանվել է «Սկանդալ» սերիալի առաջին սեզոնում, իսկ 2014 թվականին սկսել է նկարահանվել «100» հեռուստասերիալում[5]։

Անձնական կյանք

խմբագրել

Հենրի Կյուսիկը և նրա կինը՝ Էնին, ունեն երեք երեխա՝ Էլայա, Լուկա և Եսայա։ 2006 թվականի հուլիսի 15-ին՝ տասնչորս տարվա ամուսնությունից հետո, զույգը ամուսնացել է քաղաքացիական արարողակարգով։ Կյուսիկը և նրա ընտանիքը ապրում են Օահու կղզում՝ Հավայիում[6][7]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 Մոլեգնություն Possession Թոբի Բինգ
2003 Հովհաննեսի ավետարանը The Visual Bible: The Gospel of John Հիսուս Քրիստոս
2004 Կատարյալ զույգ Perfect Romance Փիթր Կեմփբել
2004 Սպանություններ Միդսոմերում Midsomer Murders Հարետ Հելդման
2005-2010 Կորուսյալները Lost Դեսմոնդ Հյում
2006 Կիսալույս Half Light Բրայան
2006 Ինը տասներորդ 9/Tenths Ուիլյամ
2006 24 24 Տեո Ստոլլեր
2009 Ինձ պես մեռած։ Կյանք մահից հետո Dead Like Me: After Life Քեմերոն Քեյն
2010 Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Էրիկ Բեբեր
2012-2015 Սկանդալ Scandal Ստեֆան Ֆինչ
2012 Եզր Fringe գործակալ Սիմոն Ֆոսթեր
2012-2013 Մենտալիստը The Mentalist Թոմի Ուոքեր
2013 Մարմնի հետաքննություն Body of Proof բժիշկ Թրենտ Մարշ
2013 Հավայի 5.0 Hawaii Five-0 ահաբեկիչ
2014-2019 100 The 100 Մարկուս Քեյն
2017 Վերհիշում Rememory Ռոբերտ Լոուտոն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 Patrick Espejo (2007 թ․ ապրիլի 8). «Peruano encontrado en «Lost»» (Spanish). El Comercio. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 Damian Thompson. «Henry Ian Cusick on Gospel of John». Jewish Theatre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Strathclyde Theatre Group». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  5. Nellie Andreeva (11 января 2015). «'The Flash', 'Jane the Virgin', 'Reign', 'The 100′, 'Supernatural', 'Vampire Diaries' & 'Arrow' Among 8 Series Renewed By CW». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  6. Генри Йен Кьюсик на peoples.ru
  7. William Keck (2006 թ․ օգոստոսի 24). «Cusick carries lone Emmy torch for 'Lost' cast». USA Today. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել