Վերհիշում (ֆիլմ)
«Վերհիշում» (անգլ.՝ Rememory), 2017 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորը Մարկ Պալանսկին է։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Փիթեր Դինքլեյջը, Ջուլիա Օրմոնդը, Մարտին Դոնովանը և Հենրի Յեն Քյուսիկը։ Պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 25-ին «Սանդենս» կինոփառատոնում[2]։ 2017 թվականի օգոստոսի 24-ին հասանելի է դարձել Google Play-ում[3]։
Վերհիշում անգլ.՝ Rememory | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Թվական | հունվարի 25, 2017 և նոյեմբերի 8, 2018[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարկ Պալանսկի |
Դերակատարներ | Փիթեր Դինքլեյջ և Jordana Largy? |
Տևողություն | 111 րոպե |
Սյուժե
խմբագրելՍեմը (Փիթեր Դինքլեյջ) և նրա եղբայրը՝ ռոք երաժիշտ Դեշը (Մեթ Էլիս), գիշերը վերադառնալով բարից, ավտովթարի են ենթարկվում՝ բախվելով մեկ այլ ավտոմեքենայի։ Դեշն ստանում է ծանր վնասվածքներ և մահանում՝ մահվանից առաջ եղբորն ասում ինչ-որ բան, որը Սեմը չի հասկանում։
Պատահարից մեկ տարի անց, գիտնական Գորդոն Դանը կոնֆերանսի ժամանակ ներկայացնում է «Մնեմո» անունը (անգլ.՝ Mnemo) կրող յուրօրինակ սարքավորումը, որը հնարավորություն է տալիս տեսագրել և վերարտադրել մարդու հիշողությունները։ Մեծ էկրանի վրա Դանը ցույց է տալիս, այսպես կոչված, փորձառնական խմբի անդամների հիշողությունները։ Այդ նույն օրը Գորդոնը տարօրինակ կերպով մահանում է։ Սեմ Բլումը, որը ներկա էր եղել կոնֆերանսին, փորձում է պարզել նրա մահվան հանգամանքները։ Կասկածյալ են դառնում փորձառնական խմբի անդամները և «Cortex» ընկերության ղեկավար Լոութոնը, որը ֆինանսավորել է Դանի հետազոտությունները։
Սեմը ծանոթանում է Գորդոնի կնոջ՝ Քերոլինի հետ՝ ներկայանալով Գորդոնի վաղեմի ընկերոջ Ջեյմսի կերպարում։ Բլումը կարողանում է վերցնել Դանի սարքավորումը և հասկանում, որ այն ունեցել է տեխնիկական խնդիր, որն առաջացնում է կողմնակի ազդեցություններ։ Վերջինիս արդյունքում օգտագործողի մոտ ի հայտ են գալիս հալյուցինացիաներ։ Պարզվում է, որ փորձառնական խմբի անդամները դժգոհ են արդյունքից և հենց Գորդոնից։ Նա նաև իմանում է, որ Գորդոնը և Քերոլինը ապրել են առանձին այն բանից հետո, երբ, դժբախտ պատահարի արդյունքում, կորցրել են իրեց միակ դստերը։ Քերոլինը դիտում է ամուսնու հիշողությունների տեսագրությունը և պարզում, որ Գորդոնն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ հասկացել է, որ իր հայտնագործությունն առաջացրել է ցավ և տառապանք՝ օգտագործողների շրջանում։ Դեռ միացած լինելով սարքավորմանը, Նա մահանում է, փորձելով ջնջել իր հիշողությունները։
Այդ ընթացքում, Բլումը վերանայում է ավտովթարի հիշողությունները, որի ժամանակ մահացել է իր եղբայրը։ Նա իմանում է, որ Դեշն իրեն ոչինչ չի ասել մահվանից առաջ, այլ միայն երգում էր իր երգը։ Սեմը նաև տեսնում է, որ մեքենայի մեջ, որին նրանք բախվել են, եղել է Գորդոնի ընտանիքը, այդ թվում նաև դուստրը, որը մահացել ավտովթարի արդյունքում։ Բլումը ներողություն է խնդրում Քերոլինից և նրան փոխանցում նրա հիշողությունները։ Քերոլինը չի նայում դրանք և նետում է ծովը։ Ֆիլմի վերջում Քերոլինը դիտում է, թե ինչպես է իր աղջիկը խաղում ջրի մոտ․ այդ հալյուցինացիա է, որն առաջացել է սարքավորման օգտագործման արդյունքում։
Դերասանական կազմ
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Փիթեր Դինքլեյջ | Սեմուել «Սեմ» Բլում |
Ջուլիա Օրմոնդ | Գորդոնի կինը Քերոլին Դան |
Մարտին Դոնովան | գիտնական Գորդոնն Դան |
Հենրի Յեն Քյուսիք | «Cortex» ընկերության ղեկավար Ռոբերտ Լոութոն |
Էվերլին Բրոշու | փորձարարական խմբի անդամ, Գորդոնի սիրուհին | Վենդի Փոլք
Անտոն Ելչին | փորձարարական խմբի անդամ, ավտոմեխանիկ | Թոդ
Սքոթ Հայլենդս | փորձարարական խմբի անդամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան | Չառլի
Մեթ Էլիս | Սեմի եղբայրը Դեշ Բլում |
Քոլին Լոուրենս | դետեկտիվ Մայք Բաքլենդ |
Գրեյսին Շինեյ | Գորդոնի և Քերոլինի դուստրը Ջեյն Դան |
Արտադրություն
խմբագրել2012 թվականի մարտի 27-ին հայտարարվել է, որ ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալու Քեթրին Օ’Հարան և Փիթեր Դինքլեյջը[4]։ Հետագայում Օ’Հարան դուրս է մնացել նախագծից և նրան փոխարինել է Ջուլիա Օրմոնդը[5]։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2016 թվականի հունվարի 25-ին և ավարտվել՝ 2016 թվականի փետրվարի 22-ին[6][7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.imdb.com/title/tt2331047/releaseinfo
- ↑ Patten, Dominic (2016 թ․ դեկտեմբերի 5). «Sundance 2017: Robert Redford, New Rashida Jones Netflix Series, 'Rebel In The Rye' & More On Premiere, Docu, Midnight & Kids Slates». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Collis, Clark (2014 թ․ օգոստոսի 17). «Peter Dinklage is on the case in exclusive Rememory trailer». Entertainment Weekly. Time. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Brooks, Brian (2012 թ․ մարտի 27). «Catherine O'Hara And Peter Dinklage Board Mark Palansky's 'Rememory'». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Patten, Dominic (2016 թ․ փետրվարի 10). «Julia Ormond To Star In Mark Palansky's 'Rememory'». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Gittins, Susan (2016 թ․ հունվարի 28). «SHOOT: Mark Palansky's REMEMORY With Peter Dinklage Filming in Gastown Today». Hollywood North. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ SSN Insider Staff (2016 թ․ փետրվարի 26). «On the Set for 2/26/16: Dwayne Johnson & Zac Efron Start Shooting 'Baywatch', Peter Dinklage & Julia Ormond Wrap 'Rememory'». SSN Insider. TSS News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.