Հենրի Ջորջ Լիդել (անգլ.՝ Henry George Liddell, փետրվարի 6, 1811(1811-02-06)[1][2][3][…], Bishop Auckland, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 18, 1898(1898-01-18)[1][2][3], Ասքոթ, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի բանասեր, լեզվաբան, դասական բանասեր, համալսարանի պրոֆեսոր և բառարանագետ։

Հենրի Լիդել
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1811(1811-02-06)[1][2][3][…]
ԾննդավայրBishop Auckland, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 18, 1898(1898-01-18)[1][2][3] (86 տարեկան)
Մահվան վայրԱսքոթ, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՔրիսթ Չյորչ տաճար
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունՔրայսթ Չյորչ և Չարտերհաուս դպրոց
Մասնագիտությունբառարանագիր, լեզվաբան, դասական բանասեր, համալսարանի դասախոս և կլասիցիստ
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
ԱմուսինLorina Reeve?[4]
Ծնողներհայր՝ Henry Liddell?[3][4], մայր՝ Charlotte Lyon?[3][4]
Զբաղեցրած պաշտոններDean?
ԵրեխաներԱլիս Լիդել[4], Frederick Francis Liddell?, Rhoda Caroline Anne Liddell?[3][4], Violet Constance Liddell?[3], Edward Henry Liddell?[3], Lorina Charlotte Liddell?[3][4], Edith Mary Liddell?[3][4] և Lionel Charles Liddell?[3]
 Henry George Liddell Վիքիպահեստում

Ծագում խմբագրել

Հենրի Լիդելի հայրը եղել է Հենրի Լիդելը, ով քահանա էր Իզինգթոնում։ Նրա հոր ավագ եղբայրը՝ Թոմաս Լիդլը պերի կոչում է ունեցել Ռեյվենսվորդում 1821 թվականին։

Հենրի Լիդելի մայրը եղել է Շառլոտա Լայոնը՝ Թոմաս Լայոնի աղջիկը։

Գործունեություն խմբագրել

Զբաղեցրել է Օքսֆորդի համալսարանի փոխտնօրենի, Քրայսթ եկեղեցու դեկանի (1855—1891), Վեստմինստրի դպրոցի տնօրենի[5] (1846—1855) պաշտոնը, հանդիսանում է «Հռոմի պատմություն» աշխատության և հունարենի «Լիդել-Սքոթ» բառարանի համահեղինակը[6]։ Լուիս Քերոլը իր «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը գրել է Հենրի Լիդելի աղջկա՝ Ալիսայի պատվին։

Հենրի Ակլանդի հետ համատեղ Լիդելը շատ բան է արել Օքսֆորդում արվեստի ուսուցումը զարգացնելու համար, նրա ճաշակը և դատողությունները հանգեցրին Ռուսկինի հետ ընկերությանը։ 1891 թվականին նա հրաժարվեց դեկանի պաշտոնից։ Նա իր կյանքի վերջին տարիները անցկացրել է Ասկոտում, որտեղ էլ մահացել է 1898 թվականի հունվարի 18-ին։ Իր մահից հետո Հենրի Լիդել անունով փողոց է անվանակոչվել Ասկոտում։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

1846 թվականի հուլիսի 2-ին Հենրին ամուսնացել է Լորինա Ռիվի հետ։ Նրանք ունեցել են տասը երեխաներ՝

  • Էդվարդ Լիդել (1847—1911),
  • Լորինա Լիդել (1849—1930),
  • Ջեյմս Չառլզ Լիդել (1850—1853),
  • Ալիսա Լիդել (1852—1934),
  • Էդիտ Մերի Լիդել (1854—1876),
  • Կառոլինա Աննա Լիդել (1859—1949),
  • Ալբերտ Էդուարդ Արթուր Լիդել (1863—1863),
  • Վիոլետա Լիդել (1864—1927),
  • Ֆրեդերիկ Լիդել (1865—1950),
  • Լայոնել Չառլզ Լիդել (1868—1942)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Լիդել» հոդվածին։