Հենրի Գարուկյան
հայ նկարիչ
Հենրի Հայորդու Գարուկյան (սեպտեմբերի 27, 1950, Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 2016, Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ։
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1950 |
---|---|
Ծննդավայր | Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 1, 2016 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1973) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1984 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ[2]։ Կատարել է ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ կերամիկայի, գոբելենի և քանդակի ժանրերում։
Ցուցահանդեսներ
խմբագրել1973-1984 թվականներին մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 1975 թվականին Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
- 1984 թվականին Հայաստանի նկարիչների միություն
- 1990 թվականին Լոս Անջելես, ԱՄՆ