Հենրիկ Մախչանյան
Հենրիկ Մկրտչի Մախչանյան (հունիսի 1, 1926, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 2005, Երևան, Հայաստան), հայ մանկավարժ, բանասեր, մանկավարժական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1986)։
Հենրիկ Մկրտչի Մախչանյան | |
---|---|
Ծնվել է | 1926, հունիսի 1 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | 2005, հուլիսի 28 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատությունները Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՀենրիկ Մախչանյանը 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի անգլիական բաժինը։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1984 թվականին Կիևում՝ դոկտորական ատենախոսություն։
Աշխատել է Հայաստանի դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության, անգլերենի ուսուցիչ, տնօրեն։ Դասավանդել է հանրապետության բուհերում։ 1964 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է ԵՊՀ մանկավարժության ամբիոնում, իսկ 1987-1995 թվականներին եղել է այդ ամբիոնի վարիչը։
Հեղինակ է ավելի քան 200 գիտական հոդվածների, 7 մենագրության, 6 դասագրքի, մեթոդական ձեռնարկների։ Առավել կարևոր են նրա «Հայ գրականության ուսուցման պատմություն (V-XX դարեր)» (1979), «Հանուն ուսուցման բարձր որակի» (1989), «Մանկավարժական մտորումներ» (1991) մենագրությունները, Էդվարդ Ջրբաշյանի համահեղինակությամբ «Գրականագիտական բառարան»-ը (1972), «Մանկավարժության ընդհանուր հիմունքներ» (1997) բուհական ձեռնարկը։
Հենրիկ Մախչանյանը եղել է «Սովետական մանկավարժ» ամսագրի պատասխանատու քարտուղար։ Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ դասախոսություններ է կարդացել 1978 թվականին՝ Սիրիայում, 1982 թվականին՝ Բելգրադում, 1995 թվականին՝ Կալիֆորնիայում։
Պարգևատրվել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40 տարին» և Խաչատուր Աբովյանի անվան մեդալով[1]։
Երկեր
խմբագրել- Գրականություն։ Դասագիրք 11-ամյա դպրոցի 6-րդ դասարանի համար։ Աթայան Ռաֆայել Արշակի, Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Գինոսյան Նատալյա Ռուբենի,
- Երևան, «Լույս», 1991։
- Գրականություն։ Դասագիրք միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի համար (11-ամյա դպրոցի 6-րդ դասարանի համար)։ Աթայան Ռաֆայել Արշակի, Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Գինոսյան Նատալյա Ռուբենի, Երզնկյան Գ., Չալիկյան Էվելինա Պետրոսի, 15-րդ հրատարակչություն, Երևան, «Լույս», 1990։
- Գրականություն։ Դասագիրք ոչ հայկական դպրոցի 7-րդ դասարանի համար։ Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Խաչատրյան Ավագ Խաչատուրի, Կարապետյան Ստեփան Կարապետի, VII հրատարակչություն, Երևան, «Լույս», 1989։
- Ապագա ծնողի դաստիարակման մի քանի հարցեր։ Դաստիարակության մեթոդներ։ Անաստասյան Բելա Հրանտի, Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Թորիկյան Փ. Հ, Սարգսյան Լ. Գ., Երևան, «Լույս», 1988։
- Գրականություն։ Դասագիրք ոչ հայկական դպրոցի 7-րդ դաարանի համար։ Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Խաչատրյան Ավագ Խաչատուրի, Կարապետյան Ստեփան Կարապետի։ 6-րդ հրատարակչություն, Երևան, «Լույս», 1987։
- Գրականություն։ Դասագիրք միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի համար։ Աթայան Ռաֆայել Արշակի, Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Գինոսյան Նատալյա Ռուբենի։ 13-րդ հրատարակչություն, Երևան, «Լույս», 1986։
- Գրականություն։ Դասագիրք ոչ հայկական դպրոցի 7-րդ դասարանի համար։ Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Խաչատրյան Ավագ Խաչատուրի, Կարապետյան Ստեփան Կարապետի,V հրատարակչություն, Երևան, «Լույս», 1985։
- Գրականություն։ Դասագիրք ոչ հայկական դպրոցի 7-րդ դասարանի համար։ Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Խաչատրյան Ավագ Խաչատուրի, Կարապետյան Ստեփան Կարապետի, Երևան, «Լույս», 1983։
- Գրականագիտական բառարան։ Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի, Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Պապոյան Օկտյաբրինա Համբարձումի, 2-րդ լրացված և վերամշակված հրատարակություն, Երևան, «Լույս», 1980։
- Գրականություն։ Դասագիրք ոչ հայկական դպրոցի 7-րդ դասարանի համար։ Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Խաչատրյան Ավագ Խաչատուրի, Կարապետյան Ստեփան Կարապետի, 3-րդ հրատարակչություն, Երևան, «Լույս», 1980։
- Գրականություն։ Դասագիրք ոչ հայկական դպրոցների 7-րդ դասարանի համար։ Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Խաչատրյան Ավագ Խաչատուրի, Կարապետյան Ստեփան Կարապետի, Երևան, «Լույս», 1978։
- Գրականություն։ Դասագիրք ոչ հայկական դպրոցների 7-րդ դասարանի համար։ Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Խաչատրյան Ավագ Խաչատուրի, Կարապետյան Ստեփան Կարապետի, Ներսիսյան Վ. Ա., Երևան, «Լույս», 1976։
- Գրականություն։ Դասագիրք 5-րդ դասարանի համար։ Աթայան Ռաֆայել Արշակի, Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Գինոսյան Նատալյա Ռուբենի, 4-րդ հրատարակություն, Երևա, «Լույս», 1974։
- Գրականության պրոբլեմային ուսուցման հարցեր։ Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Երևանի քաղաքային ժողկրթբաժին, Ուսուցիչների կատարելագործման Երևանի քաղաքային ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1973:
- Գրականություն։ Դասագիրք 5-րդ դասարանի համար։ Աթայան Ռաֆայել Արշակի, Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Գինոսյան Նատալյա Ռուբենի, 3-րդ հրատարակություն, Երևան, «Լույս», 1973։
- Գրականագիտական բառարան։ Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի, Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Կարճիկյան Համլետ Թորգոմի, Երևան, «Լույս», 1972։
- Գրականության արդյունավետ ուսուցման մի քանի նախադրյալների մասին։ Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Ուսուցիչների կատարելագործման Երևանի քաղաքային ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1972:
- Գրականություն։ Դասագիրք 5-րդ դասարանի համար։ Աթայան Ռաֆայել Արշակի, Մախչանյան Հենրիկ Մկրտչ, Գինոսյան Նատալյա Ռուբենի, 2-րդ հրատարակություն, Երևան, «Լույս», 1972։
- Գրականություն։ Դասագիրք 5-րդ դասարանի համար։ Աթայան Ռաֆայել Արշակի, Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Գինոսյան Նատալյա Ռուբենի, 1-ին հրատարակություն, Երևան, «Լույս», 1971։
- Գրական-տեսական գիտելիքների ուսուցումը միջնակարգ դպրոցում (Ձեռնարկ բարձր դասարանների ուսուցիչների համար)։ Մախչանյան Հենրիկ Մկրտչի, Լուսավորության մինիստրություն ՀԽՍՌ, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1963։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 386։