Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Մկրտչի Ջրբաշյան (սեպտեմբերի 24, 1923, Երևան - օգոստոսի 10, 1999, Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956)։ Խմբագրել է «Սովետական գրականություն», «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսները, գլխավորել է ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը և ԵՊՀ գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից:
Էդվարդ Մկրտչի Ջրբաշյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1923 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1999 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց և Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Ստեղծագործական շրջան | 1955-1986 |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան |
Էդվարդ Ջրբաշյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ դպրոցը։ Ռուսթավելու անվան հայկական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է սովետական բանակ: Սովորել է Բաքվի հրամանատարական դպրոցում, ապա հրամանատարական կազմի կատարելագործման անդրկովկասյան դասընթացներում (Թբիլիսի): 1943-1944 թվականներին լեյտենանտի կոչումով ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է այն զորքերի մեջ, որոնք 1944 թվականի հոկտեմբերին առաջին անգամ անցան Խորհրդային Միության սահմանը, վիրավորվել է, կորցրել ոտքը։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով: Զորացրվելուց հետո 1945 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։
1954 թվականին պաշտպանել է թեկնածուական («Պոեմի ժանրը սովետահայ գրականության մեջ»), 1965 թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Թումանյանի պոեմները»)։ 1967 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ 1974 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թվականից՝ ակադեմիկոս։
1950-1972 թվականներին դասախոսել է ԵՊՀ հայ գրականության տեսության ամբիոնում։ 1972-1985 թվականներին ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը, 1982 թվականից՝ գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը։
1953-1954 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագրի տեղակալ, 1961-1962 թվականներին խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը։ 1967 թվականին հիմնադրել է «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսը, որի հիմնադիր խմբագիրն է եղել մինչև 1977 թվականը։
1966-1970 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գրականության տեսության բաժնի վարիչ։ 1977 թվականից մինչև մահը եղել է գրականության ինստիտուտի տնօրեն։
Էդվարդ Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների։ Նա նախաձեռնել և խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Թումանյանի պոեզիան» (Մոսկվա, 1969), «Պոետիկան և գրականության զարգացումը» (Երևան, 1985) գրքերը։ Նրա խմբագրությամբ, առաջաբանով ու ծանոթագրություններով լույս է տեսել Վահան Տերյանի «Բանաստեղծություններ. լիակատար ժողովածու» գիրքը (Երևան, 1985)։
ԱշխատություններԽմբագրել
- Պոեմի ժանրը գրականության մեջ (պատմությունը և տեսությունը), Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1955, 347 էջ:
- Միսաք Մեծարենց, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1958, 130 էջ:
- Գրականության տեսություն, Երևան, «Լույս», 1961, 519 էջ:
- Գրականության տեսություն, Երևան, «Լույս», 1962, 424 էջ:
- Թումանյանի պոեմները, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1964, 506 էջ:
- Ռուբեն Սևակ (ստեղծագործության համառոտ ակնարկ), Երևան, «Միտք», 1965, 107 էջ:
- Աշխարհահայցք և վարպետություն, Երևան, «Հայաստան», 1967, 360 էջ:
- Գրականության տեսություն, Երևան, «Լույս», 1967, 460 էջ:
- Թումանյանի բալլադները, Երևան, «Հայաստան», 1969, 156 էջ:
- Գրականագիտական բառարան (համահեղինակ Հենրիկ Մախչանյան), Երևան, «Լույս», 1972, 328 էջ:
- Գրականության տեսություն, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1972, 510 էջ:
- Գրական ժանրեր։ Պատմական զարգացումը և ժամանակակից վիճակը (հեղինակակցությամբ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1973:
- Միքայել Նալբանդյանը և արդիականությունը, Երևան, «Հայաստան»:
- Պոետիկայի հարցեր, Երևան, «Հայաստան», 1976, 464 էջ:
- Միսաք Մեծարենց, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1977, 192 էջ:
- Հայ նոր գրականության պատմություն, հ. 5 Ներածություն», «Դարասկզբի հայ քննադատները», «Հովհաննես Թումանյան» և «Միսաք Մեծարենց» գլուխները՝ 318 էջ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1979, 1015 էջ:
- Գրականության տեսություն, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1980, 496 էջ:
- Գրականագիտական բառարան (հեղինակակից Հենրիկ Մախչանյան), Երևան, «Լույս», 1980, 352 էջ:
- Չորս գագաթ, Երևան, 1982:
- Թումանյանի պոեմները, Երևան, 1964, 1986:
- Գեղագիտություն և գրականություն, Երևան, 1986:
- Չորս գագաթ: Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց: Սովետական գրող, 1982, 468 էջ[2]:
- Հայոց պատմության աղբյուրագիտություն: Հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջը: Դասագիրք: Երևանի համալսարանի հրատարակչություն, 1996, 368 էջ[3]:
- Թումանյանի գրական ժառանգությունը: (Ուսումնասիրություններ և հոդվածներ): ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2000, 510 էջ[4]:
- Փաստերի հետքերով: Գրականագետի նոթեր: ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2001 , 303 էջ[5]:
- Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում» բանաստեղծությունը: Նոր-Դար, 2003, 70 էջ[6]:
- Թումանյանի բալլադները, Նոր-Դար, 2004, 79 էջ[7]:
- Գրականագիտության ներածություն: ԵՊՀ հրատարակչություն: Երևան, 2011, 416 էջ[8]:
Կոչումներ և պարգևներԽմբագրել
- 1965 - Բանասիրական գիտությունների դոկտոր
- 1967 - Պրոֆեսոր
- 1970 - Գիտության վաստակավոր գործիչ
- 1981 - ՀԽՍՀ ԳԱ Վաստակագիր
- 1982 - ԳԱ ակադեմիկոս
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
- ↑ Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի (1982)։ Չորս գագաթ: Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց (հայերեն)։ Սովետ. գրող
- ↑ Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի, Մելիք-Բախշյան Ստեփան Տիգրանի (1996)։ Հայոց պատմության աղբյուրագիտություն: Հնագույն ժամանակներից մինչեւ 18-րդ դարի վերջը ; Դասագիրք (հայերեն)։ Երեւանի համալս. հրատ.։ ISBN 9785808402454
- ↑ Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի (2000)։ Թումանյանի գրական ժառանգությունը: (Ուսումնասիրություններ եւ հոդվածներ) (հայերեն)։ ՀՀ ԳԱԱ "Գիտություն" Հրատարակչություն։ ISBN 9785808004252
- ↑ Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի (2001)։ Փաստերի հետքերով: Գրականագետի նոթեր (հայերեն)։ ՀՀ ԳԱԱ "Գիտություն"։ ISBN 9785808004757
- ↑ Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի (2003)։ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում» բանաստեղծությունը (հայերեն)։ Նոր-Դար։ ISBN 9789993064978
- ↑ Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի, Արամ Ղազարյան (2004)։ Թումանյանի բալլադները (հայերեն)։ Նոր-Դար։ ISBN 9789994135202
- ↑ «ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ Վերցված է 2019-02-15