Կառլ Պետեր Հենրիկ Դամ (դան․՝ Carl Peter Henrik Dam, փետրվարի 21, 1895(1895-02-21)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4] - ապրիլի 17, 1976(1976-04-17)[3][5][6][…], Կոպենհագեն, Դանիա[4]), դանիացի կենսաքիմիկ և ֆիզիոլոգ։

Հենրիկ Դամ
դան․՝ Carl Peter Henrik Dam
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 21, 1895(1895-02-21)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[4]
Մահացել էապրիլի 17, 1976(1976-04-17)[3][5][6][…] (81 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա[4]
ԳերեզմանԲիսպերբերգ գերեզմանատուն
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունԴանիական տեխնիկական համալսարան և Գրացի համալսարան
Մասնագիտությունկենսաքիմիկոս, բժիշկ, մանկավարժ, համալսարանի դասախոս, քիմիկոս և ֆիզիոլոգ
ԱշխատավայրԴանիական տեխնիկական համալսարան և Կոպենհագենի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Henrik Carl Peter Dam Վիքիպահեստում

Դամը, համատեղ աշխատելով Էդվարդ Դոյզիի հետ, 1943 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի վիտամին K-ն հայտնաբերելու և իր կատարած՝ մարդու ֆիզիոլոգիային վերաբերող աշխատանքի համար։ Դամի փորձարկումների հիմքում ընկած էր հավերին խոլեսթերինից զուրկ սննդով կերակրելը[9]։ Վերջինս իր առաջին փորձարկումները կատարել է Օնտարիոյի գյուղատնտեսական համալսարանում[10]։ Մաքֆարլեյնը,Գրահամը և Ռիչարդսոնը, աշխատելով Օնտարիոյի գյուղատնտեսական համալսարանում՝ ճտերի կերակրման ծրագրի շրջանակներում, կիրառել են քլորոֆորմ՝ հավի մսից ճարպը հեռացնելու նպատակով։ Նրանք նկատել են, որ այն ճտերի մոտ, որոնց կերակրել են ճարպազերծված սննդով, առաջացել են արյունազեղումներ արյունահոսությունների տեսքով[11]։ Դամը պարզեց, որ հավերի սննդակարգում խոլեսթերին ավելացնելիս չեն շտկվում ստեղծված թերությունները։ Նաև, հասկացավ, որ խոլեսթերինազերծելիս օրգանիզմից դուրս է բերվում տարբերակված վիտամին, որը պատասխանատու է կոագուլյացիային։ Նոր հայտնաբերված վիտամինը ստացել է K անվանումը։ Առաջին նյութերը հրապարակվել են գերմանական ամսագրերում Koagulationsvitamin անունով։

Դամը 1946 թվականին կնոջ հետ Ստոկհոլմում

1920 թվականին Կոպենհագենի պլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Դանիայի տեխնիկական համալսարան) ստացել է քիմիայի բակալավրի աստիճան և նշանակվել է քիմիայի ուսուցչի օգնական գյուղատնտեսության և անասնաբուժության դպրոցում։ 1923 թվականին Դամը Կոպենհագենի ինստիտուտում՝ Ֆիզիոլոգիական լաբորատորիայում, ստացել է կենսաքիմիայի ուսուցչի պաշտոն։ 1925 թվականից նա Ֆրից Պրեգլի անվան Գրացի համալսարանում սովորել է մանրէաբանություն, սակայն 1928 թվականին վերադարձել է Կոպենհագենի համալսարան, որտեղ կենսաքիմիայի ինստիտուտում նշանակվել էր պրոֆեսորի օգնական, այնուհետև, նաև, պրոֆեսոր։ Կոպենհագենի համալսարանում պրոֆեսոր եղած ժամանակ, նա հիմնականում աշխատում էր արտասահմանում, իսկ 1934 թվականին Կոպենհագենի համալսարանին ներկայացրեց "Nogle Undersøgelser over Sterinernes Biologiske Betydning" (ստերինների կենսաբանական նշանակության մասին որոշ հետազոտություններ) վերնագրով ատենախոսություն և ստացավ կենսաքիմիայի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան։

1942 և 1945 թվականների ընթացքում Դամը եղել է Ռոչեստեր համալսարանի գլխավոր գիտաշխատողը։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ նա պարգևատրվել էր Նոբելյան մրցանակով։ 1951 թվականին, նա առաջիններից էր, որոնք մասնակցել են Նոբելյան դափնեկիրների հանդիպումներին[12]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #101354630 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Dansk Biografisk Lexikon (դան.)
  6. 6,0 6,1 6,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  7. The Nobel Prize in Physiology or Medicine 1943Nobel Foundation.
  8. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  9. Dam H (1935). «The Antihæmorrhagic Vitamin of the Chick.: Occurrence And Chemical Nature». Nature. 135 (3417): 652–653. doi:10.1038/135652b0.
  10. Dam H (1941). «The discovery of vitamin K, its biological functions and therapeutical application» (PDF). Nobel Prize Laureate Lecture. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  11. McAlister V (2006). «Control of coagulation: a gift of Canadian agriculture» (PDF). Clin Invest Med. 29 (6): 373–377. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մարտի 6-ին.
  12. «1st Lindau Nobel Laureate Meeting - Laureates». www.mediatheque.lindau-nobel.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • including the Nobel Lecture on December 12, 1946 The Discovery of Vitamin K, Its Biological Functions and Therapeutical Application
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Դամ» հոդվածին։