Հենրիկ Աբրահամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Մուշեղի Աբրահամյան (հուլիսի 15, 1937[1], Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2000):
Հենրիկ Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1937[1] |
Ծննդավայր | Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1999 (62 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Երկեր | Ժողովրդավարությունը և քաղաքական կուսակցությունները, Երևան, 2009, Խորհրդային և հետխորհրդային հասարակությունը 1945-2011 թթ., Երևան, 2011։ |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատանք | դասախոս |
Պարգևներ և մրցանակներ | ԵՊՀ հուշամեդալ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1937 թվականի հուլիսի 15–ին Կապանի շրջանի Փուխրուտ գյուղում։ 1955 թվականին ավարտել է Ղափանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1958–1963 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը։ 1964–1965 թվականներին աշխատել է Ղափանի շրջանում որպես Շրջկոմի առաջին քարտուղար։ 1968 թվականին ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա։ 1969–1973 թվականներին աշխատել է ԵՊՀ ԽՄԿԿ Պատմության ամբիոնի ասիստենտ, 1973-1978 թվականներին ` ավագ դասախոս, 1978–1991 թվականներին` ամբիոնի դոցենտ։ 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Կոմկուսի գործունեությունը բանվոր դասակարգի կուլտուր-տեխնիկական մակարդակի բարձրացման ուղղությամբ» թեմայով։ 1991–2000 թվականներին Հենրիկ Աբրահամյանը եղել է Հայաստանում նոր ձևավորված ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ։ 1994–2000 թվականներին միաժամանակ եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1995 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1995–1996 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար։ 2000–2007 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ։ 2007 թվականից որպես պրոֆեսոր աշխատում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում։ Հենրիկ Աբրահամյանը մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների և հանդես եկել զեկուցումներով (Սվերդլովս), 1984 թվական, Երևան, 1998 թվական, 2003 թվական)։ Հեղինակ է 3 մենագրության, 1 ուսումնական ձեռնարկի, մի շարք բրոշյուրների, ուսումնական ծրագրերի և 40–ից ավելի գիտական հոդվածների։ 2007 թվականին Հենրիկ Աբրահամյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով։
Երկեր խմբագրել
- Հայաստանի Կոմկուսի գործունեությունը բանվոր դասակարգի կուլտուր-տեխնիկական մակարդակի բարձրացման ուղղությամբ, Երևան, 1975:
- Հայաստանի Կոմկուսի գործունեության քննական վերլուծությունը բանվոր դասակարգի կուլտուր-տեխնիկական մակարդակի և ստեղծագործական ակտիվության բարձրացման ուղղությամբ, Երևան, 1990:
- Ժողովրդավարությունը և քաղաքական կուսակցությունները, Երևան, 2009, 112 էջ[2]
- Խորհրդային և հետխորհրդային հասարակությունը 1945-2011 թվականներին, Երևան, 2011, 122 էջ[3]
Գրականություն խմբագրել
- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 177։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Հենրիկ Աբրահամյան Արխիվացված 2015-09-30 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Աբրահամյան» հոդվածին։ |