Հենրիետա Ռոններ Կնիպ (Henriëtte Ronner-Knip, մայիսի 31, 1821(1821-05-31)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[4] - փետրվարի 28, 1909(1909-02-28)[5] կամ մարտի 2, 1909(1909-03-02)[3][6][7][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա), հոլանդական ծագմամբ բելգիացի նկարչուհի, անիմալիստ, առավել հայտնի է կատուներ պատկերող իր աշխատանքներով։

Հենրիետա Ռոններ-Կնիպ
Ծնվել էմայիսի 31, 1821(1821-05-31)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ[4]
Վախճանվել էփետրվարի 28, 1909(1909-02-28)[5] (87 տարեկան) կամ մարտի 2, 1909(1909-03-02)[3][6][7][…] (87 տարեկան)
Մահվան վայրԻքսել, Բրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա և  Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություննկարչուհի, գծանկարիչ և ջրանկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThree against one: A cat hissing at three dogs?, The cat at play? և Cat with Kittens?
ՀայրJoseph August Knip?
ՄայրPauline Rifer de Courcelles?
ԱմուսինFeico Ronner?
ԶավակներAlice Ronner?, Emma Ronner? և Alfred Ronner?
 Henriëtte Ronner-Knip Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հենրիետա Ռոններ Կնիպը ծնվել է նկարիչների ընտանիքում։ Հայրը՝ Ջոզեֆ Ավգուստ Կնիպը, նրան ու նրա կրտսեր քրոջը՝ Հենրիետա Գետրուդա Կնիպին, տվել է գեղանկարչության դասեր։ Մայրը եղել է ֆրանսիացի նկարչուհի Պոլին Ռիֆեր դե Կուրսելը, որը նկարել է հիմնականում թռչուններ (որոշ աղբյուրներ պնդում են, թե Հենրիետա Ռոններ Կնիպի մայրը եղել է Կոռնելիա վան Լեուվենը, որի հետ նրա հայրն ապրել է այդ ժամանակ՝ հեռանալով կնոջից)[8]։ Հորական պապը՝ Նիկոլաս Կնիպը (1741-1808), նույնպես եղել է նկարիչ։

 
Շների լծասարք

Ընտանիքը հաճախ է տեղափոխվել հոր աշխատանքի պատճառով։ 1823 թվականին Ջոզեֆ ավգուստ Կնիպի մի աչքը կուրացել է, իսկ մեկ տարի անց նա և Պոլին Ռիֆեր դե Կուրսելը բաժանվել են, և նա ամուսնացել է Կոռնելիա վան Լեուվենի հետ։ 1832 թվականին նկարիչը բոլորովին կուրացել է, սակայն ընտանիքը շարունակել է տեղից տեղ մեկնել մինչև 1840 թվականը, երբ նրանք բնակություն են հաստատել Բերլիկումում[9]։ Մինչ այդ Հենրիետան իր վրա է վերցրել ընտանիքին ֆինանսապես ապահովելու պարտականությունը և սկսել է լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ[8]։

Կոռնելիայի մահից հետո Հենրիետան տեղափոխվել է Ամստերդամ, որտեղ սկսել է նկարել ֆերմերական բնանկարներ, անտառներ և կենդանիներ ջրաներկով, ապա նաև յուղաներկով։ Նա եղել է առաջին կինը, որ դարձել է նկարիչների Arti et Amicitiae միության ակտիվ անդամ[8]։ 1850 թվականին ամուսնացել է Ֆեյկո Ռոնների հետ, և նրանք տեղափոխվել են Բրյուսել։ Նկարչուհու ամուսինը հաճախ է հիվանդացել և չի կարողացել մշտական աշխատանք կատարել, այդ պատճառով էլ դարձել է Հենրիետայի գործակալը[9]։ Մինչ այդ Հենրիետա Ռոններ Կնիպը նեղացրել էր իր հետաքրքրությունների շրջանակը գեղանկարչության բնագավառում և սկսել էր նկարել գրեթե միայն շներ և կատուներ։ Նրա բնորդների շարքում եղել են Մարիա Հենրիետա Հաբսբուրգ-Լոթարինգիացու և արքայադուստր Մարիա Հոհենցոլերն-Զիգմարինգենի շները[8]։ Կյանքի վերջին տարիներին նա ապրել է մեծ այգի ունեցող տան մեջ, որտեղ պահել է շներ, կատուներ և թութակ, որոնք դարձել են ոչ միայն նրա նկարների, այլև քանդակների հերոսներ։ 1887 թվականին նա արժանացելէ Լեոպոլդ I-ի շքանշան, իսկ 1901 թվականին դարձել է Օրանժ-Նասաուի շքանշանի ասպետ[9]։ Նրա որդին՝ Ալֆրեդը, և երկու դուստրերը՝ Ալիսան և Էմման, նույնպես եղել են նկարիչներ[8]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Henriette Knip — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120905949 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Brief biography «Knip, Henriette (1821-1909)». Huygens/Resources. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 Brief biography «Henriette Ronner-Knip (1821-1909)». the Rehs Galleries. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  • Henry Havard, Un peintre de chats. Madame Henriette Ronner, Boussod, 1892.
  • Marion Harry Spielman, Henriëtte Ronner, the painter of Cat Life and Cat Character, Century-Crofts, 1893.
  • Fransje Kuyvenhoven, Ronald Peeters, De familie Knip: drie generaties kunstenaars uit Noord-Brabant, Waanders, 1988.
  • Harry Kraaij, Henriette Ronner-Knip, 1821—1909: een virtuoos dierschilderes, Scriptum Signature, 1998 ISBN 90-559-4081-X

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիետա Ռոններ-Կնիպ» հոդվածին։