Հենդրիկ Մարսման

հոլանդացի բանաստեղծ, գրող

Հենդրիկ Մարսման (հոլ.՝ Hendrik Marsman, սեպտեմբերի 30, 1899(1899-09-30)[1][2][3][…], Զեյստ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] - հունիսի 21, 1940(1940-06-21)[4][1][2][…], Լա Մանշ), հոլանդացի բանաստեղծ, գրող։ Մահացել է, երբ նավով փախչում էր Մեծ Բրիտանիա[5][6]։

Հենդրիկ Մարսման
HendrikMarsman193X.jpg
Ծնվել էսեպտեմբերի 30, 1899(1899-09-30)[1][2][3][…]
ԾննդավայրԶեյստ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4]
Վախճանվել էհունիսի 21, 1940(1940-06-21)[4][1][2][…] (40 տարեկան)
Վախճանի վայրԼա Մանշ
Մասնագիտությունբանաստեղծ, լեզվաբան, գրող, փաստաբան և թարգմանիչ
Ազգությունհոլանդացի
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Պարգևներ
Commons-logo.svg Hendrik Marsman Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հենդրիկ Մարսմանը ծնվել է Նիդերլանդների Ուտրեխտի մարզի Զեյստ քաղաքում։ Սովորել է Ուտրեխտում, 1933 թվականից հետո ճամփորդել է Եվրոպա և իրեն նվիրել գրականությանը։ Գերմանացի էքսպրեսիոնիստների ազդեցության ներքո 1920 թվականին սկսել է իր գրական գործունեությունը՝ ռիթմիկ ազատ չափածո ստեղծագործություններով։ Հոլանդիայի գրական թանգարանի (Literatuurmuseum) կայքում Հենդրիկ Մարսմանի կենսագրականում նշված է, որ նախքան 1929 թվականին Ռիեն Բարենդրետի հետ ամուսնանալը[7] կապի մեջ է եղել Չարլի Տուրոպի հետ[8][9]։

Մարսմանի Verzen հավաքածուն (1923) արտահայտում է հակահումանիստական, հակա-ինտելեկտուալ ըմբոստություն, որը բանաստեղծն անվանում է «վիտալիզմ» (vitalism): Լինելով «Ազատ մամուլ» (“De Vrije bladen”), պարբերականի խմբագիրը՝ 1925 թվականին Մարսմանը դարձավ երիտասարդ սերնդի ամենավառ քննադատը։ 1927 թվականին լույս տեսավ բանաստեղծությունների նրա հաջորդ հավաքածուն անգլերեն վերնագրով՝ «Paradise Regained» և ընդունվեց որպես խոշոր գեղարվեստական նվաճում։ 1934 թվականին լույս տեսած Porta Nigra բանաստեղծական շարքում գերիշխում էր մահվան գաղափարը։ Նրա բանաստեղծությունների վերջին գիրքը՝ «Տաճար և խաչ» (1940, “Tempel en kruis”), բանաստեղծի ինքնակենսագրականն է։ Ֆրանսիայի Բորդո քաղաքում պորտուգալական վիզա ստանալով գլխավոր հյուպատոս Արիստիդես դե Սոսա Մենդեսից՝ նավով մեկնում է Անգլիա[10]։ Երեք օր հետո Անգլիական նեղուցում տեղի ունեցած պայթյունի պատճառով նավը խորտակվում է և Մարսմանը խեղդվում է։ Միակ ուղևորը, որ փրկվում է, նրա կինն էր։

Մարսմանի պոեզիան վիտալիստական և էքսպրեսիոնիստական է, և մահվան վախ, որպես կյանքում պարտության փոխաբերություն, կրկնվող թեմա է։

"Herinnering aan Holland" (Remembrance of Holland). "Denkend aan Holland zie ik breede rivieren traag door oneindig laagland gaan," («Հոլանդիայի մասին մտածելիս՝ տեսնում եմ անսահման մարգագետիններով դանդաղ հոսող լայնարձակ գետեր»)։ 2000 թվականին այս բանաստեղծությունը հոլանդացիներն ընտրեցին որպես «Տարվա հոլանդական բանաստեղծություն»[11]։

ՄրցանակներԽմբագրել

  • Prijs van Amsterdam (Ամստերդամի մրցանակ) «Վերականգնված դրախտ» ստեղծագործության համար, 1927
  • Lucy B. en C.W. van der Hoogt մրցանակ Porta Nigra ստեղծագործության համար, 1936

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Марсман Хендрик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «H. Marsman | Koninklijke Bibliotheek»։ Kb.nl։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 12, 2014-ին։ Վերցված է 2014-06-17 
  6. «Berenice (Dutch Steam merchant) - Ships hit by German U-boats during WWII»։ uboat.net։ 1940-06-21։ Վերցված է 2014-06-17 
  7. «letterkundigmuseum.nl»։ letterkundigmuseum.nl։ Վերցված է 2014-06-17 
  8. «Hendrik Marsman»։ Letterkundigmuseum.nl։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-12-ին։ Վերցված է 2014-06-17 
  9. «De dichter»։ Hendrikmarsman.webnode.nl։ Վերցված է 2014-06-17 
  10. «Marsman»։ Sousa Mendes Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-03-ին։ Վերցված է 2014-06-17 
  11. Steinz Pieter (հունվարի 28, 2000)։ «Denkend aan Komrij: De Dichter des Vaderlands en Nederlands Favoriete Gedicht»։ NRC Handelsblad։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-22-ին։ Վերցված է մայիսի 26, 2010 

Արտաքին հղումներԽմբագրել