Հեյլի Բենեթ

ամերիկացի երգչուհի, դերասանուհի

Հեյլի Բենեթ (անգլ.՝ Haley Bennett, ծնված որպես Հեյլի Լորեն Քիլինգ (անգլ.՝ Haley Loraine Keeling), հունվարի 7, 1988(1988-01-07)[1], Fort Myers, Ֆլորիդա, ԱՄՆ[2], ամերիկացի դերասանուհի։

Հեյլի Բենեթ
Haley Bennett.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 7, 1988(1988-01-07)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Fort Myers, Ֆլորիդա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, երաժիշտ և կինոդերասանուհի
IMDb։ID 2247245

ԿենսագրությունԽմբագրել

Հեյլի Բենեթը ծնվել է Ֆլորիդայի Ֆորտ Մայես քաղաքում և մեծացել Նեյփլսում։ Սովորել է երաշժտություն և դերասանական վարպետություն Բերոն Քելորի միջնակարգ դպրոցում[3]։ Հաճախել է Օհայոյի Ստոու դպրոց։ 2005 թվականին՝ դպրոցը ավարտելուց հետո, նա և իր մայրը տեղափոխվում են Լոս Անջելես (Կալիֆոռնիա)՝ հաջողակ կարիերա կառուցելու նպատակով։

Բենեթն իր առաջին ֆիլմում՝ «Երաժշտություն և բառեր»-ում փոփ աստղ Կորա Կարմենի ռոմանտիկական կատակերգությունում ընտրվել է 600 հավակնորդների միջից և խաղացել է Հյու Գրանտի և Դրյու Բերիմորի հետ[4]։ Նա նաև համաձայնագիր է կնքել Warner Bros.-ի հետ՝ երեք ֆիլմում նկարահանվելու համար։

Հեյլին հայտնվեց GQ ամսագրի 2007 թվականի փետրվար ամսվա համարում[5]։

2014 թվականի նկարահանվել է «Մեծն հաշտարար» ֆիլմում[6]։ 2016 թվականին իր մասնակցությամբ թողարկվել են «Հրաշալի յոթնյակը» [7] և «Աղջիկը գնացքում» ֆիլմերը [8]։

Ներկայումս Բենեթը հանդիպում է ռեժիսոր Ջո Ռայթի հետ, որից նա ունի մեկ երեխա (ծնվել է 2018 թվականի դեկտեմբերի վերջին)[9]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Երաժշտություն և բառեր Music and Lyrics Կորա Կարման
2008 ֆ Քոլեջ College Կենդալ
2008 ֆ Մոլի Հարթլեի ուրվականները The Haunting of Molly Hartley Մոլի Հարթլե
2008 ֆ Մարլին և ես Marley & Me Լիզա
2009 ֆ Անցում Passage Էբի
2009 ֆ Դարպասներ The Hole Ջուլի Կեմբել
2010 ֆ Բա-բախ Kaboom Ստելա
2010 ֆ Կորած Արկադիան Arcadia Lost Շարլոտա
2012 ֆ Անօրինության տեմպում Outlaw Country Անաբել Լի
2012 ֆ Քունը կիրճում Sleepwalking in the Rift Աղջիկ
2013 ֆ Խորը ձյուն Deep Powder Նատաշա
2014 ֆ Անկումից հետո After the Fall Ռուբի
2014 ֆ Կրիստի Kristy Ջուստին
2014 ֆ Սպիտակ քաղաք The White City Եվա
2014 ֆ Մեծն հաշտարար The Equalizer Մենդի
2015 ֆ Ծանրակշիռ Hardcore Էսթել
2016 ֆ Հրաշալի յոթնյակը The Magnificent Seven Էմմա Կալեն
2016 ֆ Աղջիկը գնացքում (ֆիլմ) The Girl on the Train Մեգեն Խիթլեր
2016 ֆ Կանոններից այն կողմ Rules Don't Apply Մեմի
2016 ֆ Ծուղակ A Kind of Murder Էլլի
2017 ֆ Շնորհակալություն ձեր ծառայությունների համար Thank You for Your Service Սասկիա Շուման

ԾանոթագրություններԽմբագրել