Հեմ (անգլ.՝ Ham; հուլիս 1957[1], Կամերուն - հունվարի 17, 1983(1983-01-17)[1], North Carolina Zoo, Asheboro, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), առաջին տիեզերագնաց շիմպանզեն։

Հեմ
Տեսակmonkey in space?
Սեռարական
Ծնվել էհուլիս 1957[1]
ԾննդավայրԿամերուն
Սատկել էհունվարի 17, 1983(1983-01-17)[1] (25 տարեկան)
Սատկելու վայրNorth Carolina Zoo, Asheboro, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
 Ham (Pan troglodytes) Վիքիպահեստում

Տիեզերական թռիչք

խմբագրել

1960 թվականի դեկտեմբերին Հեմ սովորական շիմպանզեն վարժվում էր կատարել հասարակ առաջադրանքներ՝ արձագանքել լույսին և ձայնին։

 
Նշանավոր «ձեռքսեղմում»․ Հեմը փրկարարական նավի հրամանատարի հետ տախտակամածի վրա ցնցումից հետո

1961 թվականի հունվարի 31-ին Հեմը տեղավորվել է «Մերկուրի-Ռեդստոն 2» (անգլ.՝ Mercury-Redstone 2) տիեզերանավում և Կանավերալի հրվանդանի տիեզերակայանից թռել է տիեզերք։ Դա ենթաուղեծրային թռիչք էր։ Տիեզերանավը հասել է 157 մղոն (253 կմ) բարձրության։ Թռիչքը տևել է 16 րոպե 39 վայրկյան[2]։ Թռիչքի հեռվությունը 422 մղոն էր (679 կմ)։ Թեև նավի խցիկում իջել էր օդի ճնշումը, Հեմը չի տուժել դրանից, քանի որ կրում էր սկաֆանդր։

Թռիչքի ընթացքում Հեմը ի պատասխան կապույտ գույնի կայծի, պետք է հինգ վայրկյանից ոչ ուշ տեղաշարժեր լծակը։ Եթե նա չաներ այդ, ներբանների հատվածում Էլեկտրական հոսանք կստանար։ Հեմը կատարել է իր առաջադրանքը։ Հեմը հաստատել է, որ տիեզերքում նա կարող է կատարել իր առաջադրանքներն այնպես, ինչպես Երկրի վրա։

«Մերկուրի» նավը Հեմի հետ նավակողի վրա ջրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոս և բարձրացվել փրկարարական նավ։

Հեմի թռիչքը դեպի տիեզերք նախավերջին փորձն էր ամերիկացի տիեզերագնացի առաջին ենթաուղեծրային թռիչքից առաջ։ Շիմպանզեներից վերջինը թռել է Էնոսը։

Ուշ տարիներ

խմբագրել
 
Համի գերեզմանը Ալամոգորդոյի (Նյու Մեքսիկո) տիեզերագնացության պատմության թանգարանի տարածքում

Տիեզերական թռիչքից հետո Հեմը 17 տարի ապրել է Վաշինգտոնի Սմիտսոնովսկյան, իսկ այնուհետև Հյուսիսային Կարոլինայի կենդանաբանական այգիներում[3]։ Նա պարբերաբար հայտնվել է հեռուստատեսությունում և նկարահանվել մի գեղարվեստական ֆիլմում։ Հեմը մահացել է 1983 թվականի հունվարի 19-ին՝ 26 տարեկանում։

Հեմի փոխարինող շիմպանզեն Միննին էր, միակ էգը, որին մարզել էին տիեզերական թռիչքի համար։ «Մերկուրի» ծրագրի ավարտից հետո Միննին մասնակցել է ռազմաօդային ուժերի հետախուզություններին։ Իր կյանքի ընթացքում Միննին ինը ձագ է ունեցել։ Միննին տիեզերական ծրագրին մասնակցած բոլոր շիմպանզեներից երկար է ապրել։ Նա մահացել է 1998 թվականի մարտի 14-ին 41 տաեկանում։ Միննին թաղված է Հեմի կողքին, փառքի Միջազգային տիեզերական սրահի (International Space Hall of Fame) տարածքում՝ Ալամոգորդոյում (Նյու Մեքսիկո

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.nasa.gov/history/a-brief-history-of-animals-in-space/
  2. «NASA Project Mercury Mission MR-2». science.ksc.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  3. «Ham the astrochimp: hero or victim?». The Guardian. 2013 թ․ դեկտեմբերի 16.

Արտաքին հղումներ

խմբագրել