Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերկուրի (այլ կիրառումներ)

Մերկուրի (ծրագիր), շուրջերկրյա ուղեծրով թռիչքների համար նախատեսված ամերիկյան առաջին միտեղանի տիեզերանավերի և թռիչքների մշակման ու արձակման (1959-1963) ծրագրի անվանումը։ Հիմնական խնդիրն էր կառավարվող արբանյակի երկրակենտրոն ուղեծիր դուրսբերումը ու նրա անվտանգ վերադարձը երկիր և տիեզերական տարածությունում մարդու աշխատանքի հնարավորության ուսումնասիրումը։ 1959-1961 թվականներին կատարվել են փորձնական թռիչքներ։ 1961 թվականին իրականացվել է երկու (մայիսի 5-ին՝ տիեզերագնաց Ա․ Շեփարդ, հուլիսի 21-ին՝ տիեզերագնաց Վ․ Գրիun, երկուսն էլ բալիստիկ հետագծով), 1962 թվականին՝ երեք (փետր․ 20-ին՝ տիեզերագնաց Ջ․ Գչեն, մայիսի 24-ին՝ տիեզերագնաց Մ․ Քարփենթեր, հոկտ․ 3-ին՝ տիեզերագնաց Ու․ Շիրա), 1963 թվականին՝ մեկ (մայիսի 15—16-ին՝ տիեզերագնաց Գ․ Կապեր) թռիչք։

Մերկուրի ծրագրի մասնակից


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 494