Համֆրի Դևի (անգլ.՝ Humphry Davy, դեկտեմբերի 17, 1778(1778-12-17)[1][2][3][…], Պենզանս, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4][5][…] - մայիսի 29, 1829(1829-05-29)[5][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[1][4]), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս։ 1801 թվականից Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1820—1826 թթ.՝ պրեզիդենտ (նախագահ), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1826 թ.)։

Հեմֆրի Դևի
անգլ.՝ Humphrey Davy
Ծնվել էդեկտեմբերի 17, 1778(1778-12-17)[1][2][3][…]
Պենզանս, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4][5][…]
Մահացել էմայիսի 29, 1829(1829-05-29)[5][2][3][…] (50 տարեկան)
Ժնև, Շվեյցարիա[1][4]
ԳերեզմանԹագավորների գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս, գյուտարար, ֆիզիկոս, երկրաբան, լուսանկարիչ, բանաստեղծ և գրող
Հաստատություն(ներ)Լոնդոնի թագավորական ընկերություն
Գործունեության ոլորտքիմիա, ֆիզիկա և երկրաբանություն
Պաշտոն(ներ)Թագավորական միության նախագահ
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիա, Գիտության ընկերների վարշավյան ընկերություն, Լոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիայի ինստիտուտ, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերTruro Cathedral School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7][8]
Հայտնի աշակերտներՄայքլ Ֆարադեյ
Ազդվել էBenjamin Thompson?
Պարգևներ
Ամուսին(ներ)Ջեյն Դևի[11]
ՀայրRobert Davy?[12]
ՄայրGrace Millett?[12]
Ստորագրություն
Изображение автографа
 Humphry Davy Վիքիպահեստում

Դևիին աշակերտել է Մ․ Ֆարադեյը։ 1799 թ. հայտնաբերել է ազոտի ենթօքսիդի հարբեցնող հատկությունը։ 1800 թ. առաջարկել է քիմիական խնամակցության էլեկտրաքիմիական տեսությունը։ 1807 թ. մինչ այդ անբաժանելի համարվող կծու ալկալիներից էլեկտրուիզով անջատել է մետաղական նատրիումը և կալիումը։ Էլեկտրոլիտիկ ճանապարհով ստացել է (1808 թ.) կալցիումի, բարիումի, ստրոնցիումի և մագնեզիումի ամալգամները։ Դևը առաջարկել է թթուների ջրածնական տեսությունը, հերքելով Ա․ Լավուազիեի տեսակետը, ըստ որի թթուն պետք է անպայման թթվածին պարունակի։ Բացահայտել է հաղորդիչի էլեկտրադիմադրության կախվածությունը նրա երկարությունից, լայնական կտրվածքից և ջերմաստիճանից։ Զբաղվել է նաև ագրոքիմիայի հարցերով, նշել անօրգանական աղերի անհրաժեշտությունը բույսերի սնուցման համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմֆրի Դևի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 354