Հեկտոր Մորենո

իսպանացի ֆուտբոլիստ

Հեկտոր Մորենո (իսպ.՝ Héctor Alfredo Moreno Herrera, հունվարի 17, 1988(1988-01-17)[1][2], Կուլյական, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Ռոմա»-ի և Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում։

Հեկտոր Մորենո
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 17, 1988(1988-01-17)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Կուլյական, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան և կենտրոնական պաշտպան

2005 թվականին Մորենոն դարձել է Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։

Ակումբային կարիերա խմբագրել

Հեկտոր Մորենոն իր կարիերան սկսել է «Պումաս» թիմի երիտասարդական կազմում։ Աշխարհի երիտասարդական առաջնությունից հետո ֆուտբոլիստը սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում։

2007 թվականի դեկտեմբերի 12-ին Մորենոն տեղափոխվել է հոլանդական «ԱԶ» ֆուտբոլային ակումբ։ Թիմի կազմում հանդես գալու տարիներին նա դարձավ Եվրոպայի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։

2011 թվականի հունիսի 11-ին Հեկտորը տեղափոխվել է իսպանական «Էսպանյոլ»։ Նա թիմի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր[3]։

2015 թվականի օգոստոսի 15-ին Հեկտոր Մորենոն պայմանագիր է կնքել «ՊՍՎ»-ի հետ[4]։ Նա թիմի կազմում հանդես է եկել մինչև 2017 թվականը։

2017 թվականի հունիսի 13-ին Մորենոն տեղափոխվել է իտալական «Ռոմա»[5]։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր[6][7]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մորենոն Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2007 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Գվատեմալայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն խմբագրել

Մեքսիկա
Տարի Խաղ Գոլ
2007 1 0
2008 1 0
2009 1 0
2010 12 0
2011 14 0
2012 9 1
2013 11 0
2014 8 0
2015 7 0
2016 10 1
2017 7 1
Արդյունք 81 3

Ձեռքբերումներ խմբագրել

  • Հոլանդիայի չեմպիոն - 2008/09, 2015/16
  • Հոլանդիայի սուպերգավաթակիր - 2009
  • Աշխարհի չեմպիոն (Մ17) - 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Héctor Moreno, signed» (անգլերեն). rcdespanyol.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 13.8.2011-ին.
  4. «PSV contracteert Mexicaan Héctor Moreno» (հոլանդերեն). psv.nl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 15.8.2015-ին.
  5. «Héctor Moreno vertrekt naar AS Roma» (հոլանդերեն). Officiële website van PSV. 13.06.2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  6. «L'AS Roma perfeziona l'ingaggio di Hector Moreno» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Roma. 13.06.2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  7. «10 curiosità su Hector Moreno» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Roma. 13.06.2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեկտոր Մորենո» հոդվածին։