Հելեն Դահմ (գերմ.՝ Helen Dahm, մայիսի 21, 1878(1878-05-21)[1][2][3], Egelshofen, Տուրգաու, Շվեյցարիա - մայիսի 24, 1968(1968-05-24)[1][4][2], Männedorf), շվեյցարիացի նկարչուհի, հետևել է իմպրեսիոնիստական շարժմանը։

Հելեն Դահմ
Ծնվել էմայիսի 21, 1878(1878-05-21)[1][2][3]
ԾննդավայրEgelshofen, Տուրգաու, Շվեյցարիա
Վախճանվել էմայիսի 24, 1968(1968-05-24)[1][4][2] (90 տարեկան)
Մահվան վայրMännedorf
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտություննկարչուհի
Ոճէքսպրեսիոնիզմ
 Helen Dahm Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Հելեն Դահմը ծնվել է Էգելսհոֆենում (այժմ Կրեուզլինգեն), Շվեյցարիա։ Նրա հոր պատկանող տեքստիլ միավորման սնանկացումից հետո ընտանիքը 1897 թվականին մեկնում է Ցյուրիխ, որտեղ նա սկսում է սովորել։ Դահմը իր նկարչության դասերը ստացել է Հերման Հատիկերից և Էռնեստ Վյուրտենբերգերից, որոնք նրան խրախուսում էին շարունակել ուսումը։ 1906-1913 թվականները Դահմը կարողանում է սովորել Մյունխենի Ակադեմիայում։ Կարճ ժամանակում նա ծանոթանում է քաղաքի ամենահայտնի նկարիչների հետ, այդ թվում՝ Վասիլի Կանդինսկու, Ֆրանց Մարկի, Ավգուստ Մակեի, Մյունտերի, Մարիաննա ֆոն Վերյովկինայի հետ։ Հելենը շփվում է The Blue Rider նկարչական խմբի հետ[5]։ 1930-ական թվականներին Հելենը տառապում էր ծանր դեպրեսիայից և չէր զբաղվում արվեստով։ Հանդիպումը Մեհեր Բաբի հետ Կանեում` Ֆրանսիայում, էական նշանակություն է ունենում։

1938 թվականին Հելեն Դահմը ապրել է Մեհերաբադում` Հնդկաստանում և նկարել է Մեհեր Բաբի դամբարանի ներսի պատերը` օգտագործելով իր ամբողջ ներուժը [6]։ Հելենը համակերպվում է ընդմիշտ այդտեղ մնալու համար՝ որոնելով կյանքում նոր հոգևոր բավականություն, բայց ծանր հիվանդությունը նրան ստիպում է մեկ տարի անց վերադառնալ Շվեյցարիա, որտեղ նորից հանգրվանում է Էտվիլ-ամ-Ջեե-ում։

Հելեն Դահմի մոտ շրջադարձ է կատարվում դեպի կրոնական թեմաները։ Նա նկարում է դրախտի պատկերներ, Քրիստոսի խաչելությունը, հրեշտակներ։

Դահմը ճանաչում է ձեռք բերում միայն կյանքի վերջին շրջանում։ 1967 թվականին` 89 տարեկան հասակում, նա կազմակերպում է իր առաջին ցուցահանդեսը Շվեյցարիայում[7]։

Էլս Ստրանցը քսան տարի եղել է նրա գործընկերը։ Նրա միջոցով է Դահմը հանդիպել Blue Rider խմբի նկարիչներին, որոնք ունեցել են իրենց ներգործությունը Դահմի վրա[8][9]։

Գրականություն խմբագրել

  • Künstlerlexikon der Schweiz. XX. Jahrhundert. Hrsg.: Verein zur Herausgabe des schweizerischen Künstler-Lexikons; Redaktion: Hans Christoph von Tavel. Huber, Frauenfeld 1958–1967
  • Biografisches Lexikon der Schweizer Kunst. Dictionnaire biographique de l’art suisse. Dizionario biografico dell’arte svizzera. Hrsg.: Schweizerisches Institut für Kunstwissenschaft, Zürich und Lausanne; Leitung: Karl Jost. 2 Bände. Verlag Neue Zürcher Zeitung, Zürich 1998
  • Doris Wild, Elisabeth Grossmann und Regula Witzig: Helen Dahm. ISBN 3-8550-4084-2
  • Paola von Wyss-Giacosa und Sandi Paucic: Katalog Helen Dahm. ISBN 3-905647-13-3
  • Hanna Gagel: So viel Energie – Künstlerinnen in der dritten Lebensphase. AvivA Verlag, 2005, ISBN 3-9323-3824-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Helen Dahm (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio database (գերմ.)
  3. 3,0 3,1 SIKART — 2006.
  4. 4,0 4,1 4,2 Helen Dahm — 2006.
  5. Else Strantz bei L-World – Das Wiki zur Lesbengeschichte der Schweiz
  6. Lord Meher, Bhau Kalchuri, 1986, p. 2315
  7. Broken Down Furniture News, Winnie Barrett, March–April 1992, No. 62
  8. «On Sacred Ground»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-09-ին։ Վերցված է 2018-12-25 
  9. «Works by Swiss Artist Helen Dahm»։ Village Antiques 

Արտաքին հղումներ խմբագրել