Հելենա Ֆիբինգերովա (չեխերեն՝ Helena Fibingerová ˈɦɛlɛna ˈfɪbɪŋɡɛrova. հուլիսի 13, 1949(1949-07-13)[3][4][2][…], Víceměřice[2][1])[5], չեխ նախկին գնդահրորդուհի, ով սահմանել է աշխարհի երեք ռեկորդ, 1976 թվականին ամառային օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե, 1983 թվականին աշխարհի առաջնությունում՝ ոսկե մեդալ։

Հելենա Ֆիբինգերովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Չեխիա և  Չեխոսլովակիա[2]
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 13, 1949(1949-07-13)[3][4][2][…] (74 տարեկան)
Ծննդավայր՝Víceměřice[2][1]
179 սանտիմետր
Քաշ՝95 կիլոգրամ

Աշխարհի ռեկորդներ խմբագրել

Ֆիբինգերովային է դեռևս պատկանում աշխարհի մարզադահլիճային ռեկորդը՝ 22,50 մետր, որը նա սահմանել է 45 տարի առաջ՝ 1977 թվականի փետրվարի 19-ին Յաբլոնեց նադ Նիսոու քաղաքում։

Մարզական կարիերա խմբագրել

1972 թվականին Հելենա Ֆիբինգերովան մասնակցել է Մյունխենում կայացած ամառային օլիմպիական խաղերին, 18,81 մետր արդյունքով գրավել 7-րդ տեղը[6]։ Հաջորդած տարիներին գրեթե անընդմեջ դարձել է Չեխոսլովակիայի չեմպիոնուհի՝ այդ տիտղոսը բացօթյա մրցումներում նվաճելով 15[7], մարզադահլիճներում՝ 14 անգամ[8]։ 1976 թվականին Մոնրեալում անցկացված ամառային օլիմպիական խաղերում 20,67 մետր արդյունքով գրավել է երրորդ տեղը և նվաճել իր միակ օլիմպիական պարգևը՝ բրոնզե մեդալ[9]։

1977 թվականի օգոստոսի 20-ին Ֆիբինգերովան դարձել է 22 մետրի սահմանագիծը հատած առաջին կին գնդահրորդը և սահմանել է աշխարհի ռեկորդ՝ 22,32 մետր։ Երեք տարի անց գերմանուհի Իլոնա Բրիզենիկը, ապա՝ խորհրդային գնդահրորդուհի Նատալյա Լիսովսկայան գերազանցել են նրա ռեկորդը[10]։

1983 թվականին առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությանը, որն անց էր կացվում Հելսինկիում, Ֆիբինգերովան 21,05 մետր արդյունքով հռչակվել է աշխարհի չեմպիոնուհի[11]։

Մարզական նվաճումներ խմբագրել

Տարին Մրցումները Մրցավայրը Արդյունքը Նշումներ
1969 Եվրոպայի առաջնություն Աթենք 10-րդ տեղ
1973 Եվրոպայի առաջնություն (մարզադահլիճում) Ռոտերդամ 1-ին
1974 Եվրոպայի առաջնություն (մարզադահլիճում) Գյոթեբորգ 1-ին
Եվրոպայի առաջնություն Հռոմ 3-րդ
1975 Եվրոպայի առաջնություն (մարզադահլիճում) Կատովիցե 2-րդ
1976 Ամառային օլիմպիական խաղեր Մոնրեալ 3-րդ
1977 Եվրոպայի առաջնություն (մարզադահլիճում) Սան Սեբաստիան 1-ին
1978 Եվրոպայի առաջնություն (մարզադահլիճում) Միլան 1-ին
Եվրոպայի առաջնություն Պրահա 2-րդ
1980 Եվրոպայի առաջնություն (մարզադահլիճում) Զինդելֆինգեն 1-ին
1981 Եվրոպայի առաջնություն (մարզադահլիճում) Գրենոբլ 2-րդ
1982 Եվրոպայի առաջնություն (մարզադահլիճում) Միլան 2-րդ
Եվրոպայի առաջնություն Աթենք 2-րդ
1983 Եվրոպայի առաջնություն (մարզադահլիճում) Բուդապեշտ 1-ին
Աշխարհի առաջնություն Հելսինկի 1-ին
1984 Եվրոպայի առաջնություն (մարզադահլիճում) Գյոթեբորգ 1-ին
1985 Եվրոպայի առաջնություն (մարզադահլիճում) Աթենք 1-ին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Evidence zájmových osob StB
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 World Athletics database
  5. Helena Fibingerová Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. Sports Reference. Retrieved on 2015-02-01.
  6. citar web|url=http://todor66.com/olim/1972/Athletics/Women_Shot_Put.html%7Ctitulo=Women(չաշխատող հղում) Shot Put Olympic Games Munich (FRG) 1972|publicado=todor66.com|acessodata=20/08/2012
  7. citar web|url=http://www.gbrathletics.com/nc/tch.htm%7Ctitulo=Czechoslovakian(չաշխատող հղում) championships.|publicado=gbrathletics.com|acessodata=20/08/2012
  8. citar web|url=http://www.gbrathletics.com/nc/tchi.htm%7Ctitulo=Czechoslovakian(չաշխատող հղում) indoor championships.|publicado=gbrathletics.com|acessodata=20/08/2012
  9. citar web|url=http://todor66.com/olim/1976/Athletics/Women_Shot_Put.html%7Ctitulo=Women(չաշխատող հղում) Shot Put Olympyc Games Montreal 1976|publicado=todor66.com|acessodata=20/08/2012
  10. citar web|url=http://www.iaaf.org/statistics/toplists/inout=o/age=n/season=0/sex=W/all=y/legal=A/disc=SP/detail.html%7Ctitulo=Women Shot Put All Time.|publicado=iaaf.org|acessodata=20/08/2012
  11. citar web|url=http://todor66.com/athletics/world/1983/Women_Shot_Put.html%7Ctitulo=Women(չաշխատող հղում) Shot Put World Championship Helsinki 1983|publicado=todor66.com|acessodata=20/08/2012

Գրականություն խմբագրել

  • Kohlman Čeněk - Neboj se jich Heleno, 1980, Olympia, Praha
  • Tomeš Josef - Český biografický slovník XX. století I. A–J, Paseka, Praha ; Litomyšl, 1999, isbn = 80-7185-245-7
  • 100 let českého sportu 1918-2018, Olympia, Praha, 2018, isbn = 978-80-7376-521-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Ֆիբինգերովա» հոդվածին։