Հելենա Ռասյովա
Հելենա Ռասյովա (հունիսի 20, 1917[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 9, 1994[1][2], Վարշավա, Լեհաստան), լեհ մաթեմատիկոս։ Աշխատել է հիմնարար մաթեմատիկայի և հանրահաշվական տրամաբանության ոլորտում։
Կենսագրություն
խմբագրելՌասյովան ծնվել է 1917 թվականի հունիսի 20-ին Վիենայում, լեհ ծնողների ընտանիքում։ 1918 թվականին Լեհաստանի անկախության ձեռքբերումից անմիջապես հետո Ռասյովների ընտանիքը հաստատվեց Վարշավայում։ Հելենայի հայրը երկաթուղային էր։ Հելենան բազմակողմանի ընդունակություններ էր դրսևորում, հետաքրքրվում էր երաժշտությունից մինչև բիզնես կառավարում, բայց առավելագույնը տարված էր մաթեմատիկայով։ 1938 թվականին Ռասյովան ստիպված էր ընդհատել կրթությունը, քանի որ այդ տարիներին Լեհաստանում լեգալ կրթություն ստանալ հնարավոր չէր։ 1939 թվականին բազմաթիվ ընտանիքներ լքում էին Լեհաստանը, համենայն դեպս խոշոր քաղաքները, քանի որ նրանք գերմանական ռմբակոծման տակ էին։ Ռասյովների ընտանիքը նույնպես թողնում է Վարշավան, մի տարի նրանք ապաստանվում են Լվովում։ 1939 թվականին Լվովն անցավ Խորհրդային Միության ձեռքը։ Ռասյովների ընտանիքը հետ վերադարձավ Վարշավա։ Ռասյովան ամբողջովին ընկավ լեհ տրամաբանների ազդեցության տակ։ Նա իր մագիստրոսական թեզը գրեց Յան Լուկաշևիչի և Բոլեսլավ Սոբոցինսկու ղեկավարությամբ։ 1944 թվականին Վարշավան ավերվել էր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 https://books.google.cat/books?id=eDVBDwAAQBAJ&pg=PA76 — P. 76.
- ↑ https://books.google.cat/books?id=ueZfDwAAQBAJ&pg=PA709 — P. 709.
- ↑ https://nauka-polska.pl/#/profile/scientist?id=56568
- ↑ https://books.google.cat/books?id=ueZfDwAAQBAJ — P. 703.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://webpages.charlotte.edu/~ras/rasiowa.html