Հեզեր Լինդ
Հեզեր Լինդ (անգլ.՝ Heather Lind, մարտի 22, 1983[1], Upland, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։
Հեզեր Լինդ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 22, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Upland, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0511200 |
Կենսագրություն
խմբագրելՀեզերը մանկությունն անցկացրել է Նյու Յորքի Գիլդերլենդում։ Նրա հայրը նկարիչ և մանկավարժ էր թանգարանում, իսկ մայրը բալետի դպրոցում և մանկապարտեզում ուսուցիչ էր։ Հեզերն ունի երկվորյակ քույր՝ Քրիստինա Բենեթ Լինդը, որը նույնպես դերասանուհի է։ 2001 թվականին Հեզերն ավարտել է Գիլդերլենդի միջնակարգ դպրոցը, 2005 թվականին՝ Ֆորդեմի համալսարանը[4], իսկ 2007 թվականին՝ Նյու Յորքի համալսարանը։
2010 թվականին նորամուտը Բրոդվեյում կատարել է «Վենետիկի վաճառականը» բեմադրությունում Ջեսիկայի դերով[5]։ Այդ դերի համար նա արժանացել է «Թատերական աշխարհ» մրցանակին[6]։
2012 թվականին ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը «Դրամատիկական սերիալում լավագույն դերասանական անսամբլը» անվանակարգում՝ «Ստորգետնյա կայսրություն» սերիալում դերի համար[7]։
2014-2017 թվականներին նկարահանվել է «Շրջադարձ. Վաշինգտոնի լրտեսները» սերիալում[8][9][10]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1991 | ս | Մետլոկ | Matlock | Էլիզաբեթ |
2011 | ս | Կապույտ արյուն | Blue Bloods | Մելիսա Սամուելս |
2012 | ֆ | Օգոստոսի վերջին օրը | The Last Day of August | Շենոն |
2011-2012 | ս | Ստորգետնյա կայսրություն | Boardwalk Empire | Քեթի |
2013 | ֆ | Միակ կրակոց | A Single Shot | Մինսի |
2013 | ֆ | Ուիք-ենդ | The Weekend | Վիկտորյա |
2013 | կֆ | Հյուրատուն | Guest House | աղջիկ |
2013 | կֆ | 37 | 37 | Քիթի Ջենովես |
2014 | ս | Քնկոտ Հովիտ | Sleepy Hollow | Մերի Ուելս |
2014-2017 | ս | Շրջադարձ։ Վաշինգտոնի լրտեսներ | Turn | Աննա Սթրոնգ |
2015 | ֆ | Տիկին Ամերիկա | Mistress America | Մեմի Քլեր |
2015 | ֆ | Ավտոմեքենաների գողությունը | Stealing Cars | Սիմս քույրիկ |
2015 | ս | Ուոքեր | The Walker | աղջիկ |
2015 | ֆ | Կործանում (ֆիլմ) | Demolition | Ջուլիա |
2016 | ֆ | Իդեալական աշխարհի կեսը | Half the Perfect World | Լիլի |
2017 | ֆ | Հրշեջներ | Fireworkers | Գիբսոն |
2017 | կֆ | Ռուֆուս | Rufus | Ջեյն |
2018 | ս | Լավ պայքար | The Good Fight | Կարին Մինթեր |
2019 | ս | Չարը | Evil | Սառա Մակկրիստալ |
2020 | ս | Անառակ որդին | Prodigal Son | Ալեսա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Fordham Theatre Takes Manhattan
- ↑ Merchant’s Heather Lind on Papa Pacino and Playing Good Girls
- ↑ Heather Lind
- ↑ «The 18th Annual Screen Actors Guild Awards». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ ‘Turn’ star Heather Lind on women, war, and who writes history
- ↑ «'Turn': Heather Lind explains why Anna Strong is 'one of a kind'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ New AMC drama 'Turn': a Revolutionary War spy ring
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեզեր Լինդ» հոդվածին։ |