Գեբրիել Մախթ(անգլ.՝ Gabriel Macht, հունվարի 22, 1972(1972-01-22)[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասան, որը հայտնի է դարձել «Վրիժառու» ֆիլմում Դենի Քոլթի և Suits հեռուստասերիալում Հարվի Սպեկտերի դերերում։

Գեբրիել Մախթ
Ծնվել էհունվարի 22, 1972(1972-01-22)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան, Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց և Carnegie Mellon College of Fine Arts?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Ջասինդա Բերրեթ
Երեխա(ներ)Satine Anais Geraldine Macht?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բրոնքսում(Նյու-Յորք), ԱՄՆ-ում։ Մայրը` Սյուզաննա Փուլլերը (անգլ.՝ Suzanne Victoria Pulier) արխիվարիուս և թանգարանի հսկիչ։ Հայրը` դերասան Ստիվեն Մաչթը(անգլ.՝ Stephen Macht)։ Ունի եղբայր և քույրեր. Ջեսը, Ջուլին և Արին։ Նրա ընտանիքը Կալիֆորնիա է տեղափոխվել, երբ նա 5 տարեկան էր։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո նա ավարտել է Կարնեգ Մելլոնի անվան դրամատիկական դպրոցը(անգլ.՝ Carnegie Mellon College of Fine Arts)` ունենալով բակալավրի աստիճան։

2004 թվականի դեկտեմբերի 29-ին ամուսնացել է դերասանուհի Ջասինդա Բերետի հետ։ 2007 թվականի օգոստոսի 20-ին Լոս-Անջելեսում ծնվեց նրանց աղջիկը` Սաթին Էնեյս Ջերալդին Մաչթը[2], իսկ 2014 թվականի փետրվարի 26-ին ծնվեց նրանց որդին` Լուկա Մաչթը։

Կարիերա խմբագրել

8 տարեկանում նա Տրիտ Վիլյամսի «Ինչու պետք է ստեմ» ֆիլմում իր առաջին դերի համար ստացել է Երիտասարդ դերեսանների մրցանականգլ.՝ «Why Would I Lie?», որտեղ նա խախացել է Գեբրիել Սվան անգլ.՝ Gabriel Swann կեղծանվան ներքո, սակայն որոշում է ընդհատել իր գործունեությունը ֆիլմում, մինչև ավագ դպրոցն ավարտելը։ Իր կարիերային վերադարձել է միայն 1991 թվականին` «Մեղավոր եմ, մինչև հակառակը չապացուցվի» ֆիլմում երկրորդական դեր տանելով։

Հասարակության կողմից առաջին անգամ նկատվել է 2004 թվականին «Սիրային տենդ» ֆիլմում խաղալով, որտեղ նկարահանվել են նաև Ջոն Տրավոլտան և Սքարլեթ Յոհանսոնը։ Ռեժիսոր Ռոբերտ Դե Նիրոն Մաչթին «Good Shepherd»(«Կեղծ հրապուրանք») ֆիլմում դեր է առաջարկում, որտեղ նա պետք է խաղար Մեթ Դեյմոնի և Անջելինա Ջոլիի հետ միասին։ Նրա աշխատանքներից հեռուստատեսության մեջ հայտնի են Սթիվեն Սփիլբերգի «Ուրիշները» ֆիլմը և «Սփին Սիթի» ֆիլմը։ Թատրոնում 1995 թվականին բեմադրված Սթիվ Մարտինի «Picasso At The Lapin Agile» սուպերհիթում կատարել է Էլվիս Փրեսլի դերը։ Նաև խաղացել է Ուիլյամսթաունում տեղի ունեցող թատերական փառատոնի ժամանակ բեմադրված Ջոն Վուդվարդի «La Ronde» պիեսում և Coast Playhouse թատրոնում խաղացել է ռեժիսոր Ռոջեր Կամբլի «Turnaround» ներկայացման մեջ, որը ռեժիսորի հեղինակային աշխատանքն էր։

Դրա հետ մեկտեղ զբաղվել է «Զուր չէ» ինքնուրույն ֆիլմի արտադրությամբանգլ.՝ The Bookies Lament։

2008 թվականին խաղացել է Վրիժառուի դերը համանուն ֆիլմում, որը նկարահանվել է կոմիքսի հիման վրա։ 2009 թվականին խաղացել է «Սպիտակ մեգ» ֆիլմում Քեյթ Բեքինսեյլի հետ միասին։ 2010 թվականին նկարահանվել է «Երկու կրակների միջև» գեղարվեստական ֆիլմում` Լյուկ Ուիլսոնի և Ջովանի Ռիբիսի հետ մեկտեղ և նաև «Սեր և այլ դեղամիջոցներ» ֆիլմում։

2011 թվականից սկսած նկարահանվել է Suits հեռուստասերիալում։

Մրցանակներ և անվանակարգում խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
1982 Երիտասարդ դերասան Լավագույն դերասան Ինչու՞ պետք է ստեմ անվանակարգում
2007 Բեռլինի կինոփառատոնի արծաթե արջը Լավագույն դերասանական անսամբլ Կեղծ գայթակղություն Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել