Հաքիմ Զիյեշ (արաբ․՝ حكيم زياش‎‎, մարտի 19, 1993(1993-03-19)[1], Դրոնտեն, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ), Նիդերլանդներում ծնված մարոկկացի ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս նիդերլանդական Այաքսի և Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում: Խաղում է հարձակողական կիսապաշտպանի դիրքում[2]: Հայտնի է իր տեխնիկայի և տուգանային հարվածների համար:

Football pictogram.svg
Հաքիմ Զիյեշ
حكيم زياش
حكيم زياش.jpg
Հաքիմ Զիյեշը Մարոկկոյի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Մարոկկո Մարոկկո
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1993(1993-03-19)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Դրոնտեն, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ
Հասակ 181 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Համար 22
Պատանեկան կարիերա
2004-2012 Նիդերլանդներ Հերենվեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Նիդերլանդներ Հերենվեն 40 (11)
2014-2016 Նիդերլանդներ Տվենտե 68 (30)
2016-ներկա Նիդերլանդներ Այաքս 64 (16)
Ազգային հավաքական
2012 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 1 (0)
2012-2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ20 3 (1)
2013-2014 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 3 (2)
2015-ներկա Մարոկկո Մարոկկո 21 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

ՀերենվենԽմբագրել

Զիյեշը Հերենվենի ակադեմիային միացավ 2004 թվականին: Մարոկկացին իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 2-ին Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ռապիդ Բուխարեստի դեմ խաղում: Օգոստոսի 12-ին նա իր դեբյուտը նշեց Էրեդիվիզիում՝ դուրս գալով խաղադաշտ ՆԵԿ-ի դեմ խաղում: Հերենվենի կազմում Զիյեշը անցկացրեց 45 խաղ և խփեց 13 գնդակ:

ՏվենտեԽմբագրել

2014 թվականի օգոստոսի 18-ին Զիյեշը 4 տարվա պայմանագիր կնքեց Տվենտեի հետ: Ակումբը նրա համար վճարեց 4 միլիոն եվրո[3]: Տվենտեի կազմում դեբյուտտը նշեց օգոստոսի 24-ին՝ ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում[4]: Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 21-ին՝ Հերակլեսի դեմ խաղում[5]: Այստեղ նա անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 76 խաղի և դառնալով 34 գոլի հեղինակ:

ԱյաքսԽմբագրել

2016 թվականի օգոստոսի 30-ին Զիյեշը տեղափոխվեց Այաքս 11 միլիոն եվրոյի դիմաց[6][7]: Պայմանագիրը նախատեսված էր 5 տարվա համար՝ մինչև 2021 թվականը[8]: Դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ Վիտեսի դեմ խաղում[9]: Իր առաջին գոլը Այաքսի կազմում խփեց հոկտեմբերի 2-ին՝ Ուտրեխտի դեմ խաղում[10]:

Միջազգային կարիերաԽմբագրել

Զիյեշը իրավասու էր ներկայացնել կա՛մ Մարոկկոյի հավաքականը, կա՛մ Նիդերլանդների հավաքականը: Նա արդեն խաղացել էր Նիդերլանդների երիտասարդական հավաքականների կազմում և 2015 թվականի մայիսին Նիդերլանդների ազգային հավաքականում խաղալու հրավեր ստացավ[11]:

2015 թվականի սեպտեմբերի 23-ին Զիյեշը սոցիալական մեդիայի միջոցով հայտնեց, որ ընտրել է Մարոկկոյի հավաքականը[12]: Հոկտեմբերի 9-ին նա իր դեբյուտը նշեց Մարոկկոյի ազգային հավաքականում՝ դուրս գալով խաղադաշտ Կոտ դ'Իվուարի դեմ ընկերական խաղում[13]: Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում նշեց 2016 թվականի մայիսի 27-ին՝ դուբլի հեղինակ դառնալով Կոնգոյի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 11-ին Զիյեշը դուբլ ձևակերպեց Կանադայի դեմ ընկերական խաղում[15]։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մալիի դեմ խաղում՝ օգնելով Մարոկկոյին հաղթել 6-1 հաշվով[16]։

2018 թվականի մայիսին Զիյեշը ընդգրկվեց Մարոկկոյի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում։ Առաջնությունում նա մասնակցեց թիմի բոլոր 3 հանդիպումներին, սակայն Մարոկկոն դուրս մնաց խմբային փուլից։

ՎիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[17]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հերենվեն 2012–13 Էրեդիվիզի 3 0 1 0 2 0 2 0 8 0
2013–14 31 9 3 2 2 0 36 11
2014–15 2 2 2 2
Ընդհանուր 36 11 4 2 2 0 4 0 46 13
Տվենտե 2014–15 Էրեդիվիզի 31 11 5 4 2 0 38 15
2015–16 33 17 1 0 34 17
2016–17 4 2 4 2
Ընդհանուր 68 30 6 4 2 0 0 0 76 34
Այաքս 2016–17 Էրեդիվիզի 28 7 1 1 13 2 42 10
2017–18 34 9 1 0 4 0 39 9
2018–19 2 0 0 0 4 1 6 1
Ընդհանուր 64 16 2 1 21 3 0 0 87 20
Կարիերայի ընդհանուր 168 57 12 7 25 3 4 0 209 67

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[17]

Մարոկկո
Տարի Խաղեր Գոլեր
2015 4 0
2016 5 5
2017 4 2
2018 8 2
Ընդհանուր 21 9

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Մայիսի 27, 2016 Գրանդ Ստադ դե ՏանժերՏանժեր, Մարոկկո   Կոնգո 1–0 2–0 Ընկերական խաղ
2 2–0
3 Սեպտեմբերի 4, 2016 Պրինց Մուլլա ԱբդուլլահՌաբաթ, Մարոկկո   Սան Տոմե և Պրինսիպի 1–0 2–0 Աֆրիկայի գավաթ 2017 Որակավորում
4 Հոկտեմբերի 11, 2016 Ստադ դե ՄարաքեշՄարաքեշ, Մարոկկո   Կանադա 2–0 4–0 Ընկերական խաղ
5 3–0
6 Սեպտեմբերի 1, 2017 Պրինց Մուլլա ԱբդուլլահՌաբաթ, Մարոկկո   Մալի 1–0 6–0 ԱԱ 2018 Որակավորում
7 3–0
8 Մարտի 23, 2018 Օլիմպիական մարզադաշտ, Թուրին, Իտալիա   Սերբիա 2–1 2–1 Ընկերական խաղ
9 Հունիսի 9, 2018 Ա․ Լե Կոկ Արենա, Տալլին, Էստոնիա   Էստոնիա 2–0 3–1

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Այաքս

ԱնհատականԽմբագրել

  • Էրեդիվիզիի լավագույն գոլային փոխանցումներ տվող․ 2014–15, 2016–17, 2017–18
  • Մարոկկոյի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2016[19]
  • Այաքսի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2017–18[20]
  • Էրեդիվիզիի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2018[21]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Morocco - H. Ziyech - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-14 
  3. Burns Will (2014-08-18)։ «Hakim Ziyech’s transfer saga is over»։ TotalDutchFootball.com։ Վերցված է 2017-07-14 
  4. «NAC Breda vs. Twente - 24 August 2014 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-14 
  5. «Heracles vs. Twente - 21 September 2014 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-14 
  6. «Ajax sign Ziyech from FC Twente for €11m»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  7. «Hakim Ziyech signs to Ajax for a reported €11m - DutchNews.nl»։ DutchNews.nl (en-GB)։ 2016-08-31։ Վերցված է 2018-08-20 
  8. «Ajax confirm signing of Hakim Ziyech from FC Twente»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  9. «Ajax vs. Vitesse - 11 September 2016 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-14 
  10. «Ajax vs. Utrecht - 2 October 2016 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-14 
  11. «Ziyech added to Netherlands squad - Football Oranje»։ Football Oranje (en-US)։ 2015-05-19։ Վերցված է 2017-07-14 
  12. «Ziyech to turn his back on Netherlands to represent Morocco - Football Oranje»։ Football Oranje (en-US)։ 2015-09-20։ Վերցված է 2017-07-14 
  13. «Morocco vs. Côte d'Ivoire - 9 October 2015 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-14 
  14. «Morocco vs. Congo - Football Match Summary - May 27, 2016 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  15. «Morocco - Canada, Oct 11, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  16. «Morocco - Mali, Sep 1, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  17. 17,0 17,1 «Hakim Ziyech»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-01 
  18. Steinberg Jacob (2017-05-24)։ «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-04-01 
  19. «La non convocation de Hakim Ziyech fait jaser»։ Al HuffPost Maghreb (fr-MG)։ 2016-12-23։ Վերցված է 2018-04-01 
  20. «Ziyech wint Rinus Michels-trofee voor beste speler van het seizoen | Sportnieuws»։ Sportnieuws (nl-NL)։ 2018-04-29։ Վերցված է 2018-08-20 
  21. «Hakim Ziyech winnaar Gouden Schoen, Matthijs de Ligt wint brons»։ Elfvoetbal.nl։ Վերցված է 2018-08-20 

Արտաքին հղումներԽմբագրել