Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հացիկ (այլ կիրառումներ)

Հացիկ (Հասիկ[1], Հացիկ[1]), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[2]։ Գտնվում է Մուշ քաղաքից հյուսիս-արևելք՝ արգավանդ գետահովտում։

Գյուղ
Հացիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԽասիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հացիկ (Մշո գավառ) (Աշխարհ)##
Հացիկ (Մշո գավառ) (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

Բազմաթիվ հեղինակներ Հացիկ գյուղը նույնացնում են Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Հացեկ կամ Հացեկաց գյուղի հետ, սակայն ըստ Սողոմոն Տարոնցու այն գտնվում էր Հացիկ գյուղից 6-7 կմ հեռավորության վրա։ XX դարում հազիվ էին նշմարվում Հացեկացի ավերակները։

Հացիկն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության մեծ մասը կոտորվել է թուրքերի ձեռքով։

Բնակչություն

խմբագրել

Հացիկն հիմնականում հայաբնակ էր։ 1886 թվականին ուներ 50 տուն՝ 500 հայ բնակչով և 10 տուն քուրդ (եզիդի) բնակչով։ 1909 թվականին ուներ 30-35 տուն բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Հացիկն ուներ եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան. — Т. 6. — С. 327.
  2. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 395

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 327