Ողկուզակ
Ողկուզակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Սատապազգիներ (Rutaceae) |
Ենթաընտանիք | Amyridoideae |
Ցեղ | Ողկուզակ (Dictamnus) L., 1753 |
Ողկուզակ, խնդակ, խանթեփար, հացենյակ, դեղուկ (լատին․՝ Dictamnus), սատապազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս։ Հայտնի է 6 (այլ տվյալներով՝ 2) տեսակ։
Տարածում
խմբագրելՏարածված է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերում։ Աճում է թփուտների մացառուտներում, լուսավոր անտառներում։ Հայաստանում տարածված է 1 տեսակ՝ ողկուզակ կովկասյան (D. caucasicus)[1]։
Նկարագրություն
խմբագրելՑողունի բարձրությունը 50-100 սմ է, վերին մասը՝ գանգուր մազիկներով պատված, ստորինը՝ մերկ։ Տերևները բարդ կենտփետրաձև են։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ խոշոր, վարդագույն, սպիտակ, մանուշակագույն։ Ծաղկում է ամռան առաջին կեսին։ Պտուղը 5 բլթականի տուփիկ է[1]։ Ունեն նաև 10 ներքև թեքված առէջներ[2]։
Նշանակություն
խմբագրելԴեղաբույս է, պարունակում է եթերային յուղեր, ասկորբինաթթու և այլն։ Թունավոր է, բույսին դիպչելիս առաջանում է այրվածք[1]։ Բուժական նպատակով օգտագործում են ամբողջ բույսը՝ առանց ստորին փայտացած մասերի։ Արմատի եփուկն օգտագործում են որպես սպազմալիտիկ, ջերմիջեցնող, ճիչվամուղ միջոց, նաև լուծի, փքվածության, մալարիայի բուժման համար։ Սերմերի եփուկն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ - ↑ 2,0 2,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ողկուզակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ողկուզակ» հոդվածին։ |