Հարրի Կունդակչյան (հուլիսի 11, 1930 – ապրիլի 21, 2014), ծնունդով սիրիացի ամերիկահայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող և ֆոտոխմբագիր։

Հարրի Կունդակչյան
Ծնվել էհուլիսի 11, 1930(1930-07-11)
ԾննդավայրՍիրիա[1]
Մահացել էապրիլի 21, 2014(2014-04-21) (83 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ, լրագրող և ֆոտոլրագրող
ԱշխատավայրԱսսոշեյթեդ պրես

Վաղ տարիք և կրթություն խմբագրել

Կունդակչյանը ծնվել է Սիրիայում, սակայն միջնակարգ դպրոցն ավարտել է հարեւան Լիբանանում։

1979 թվականին նա իր ընտանիքի հետ Մերձավոր Արևելքից տեղափոխվել է Նյու Յորք։ Մինչև 2006 թվականը աշխատել է Associated Press- ում որպես ֆոտոխմբագիր։ Սկզբնական շրջանում՝ 1960-ական թվականներին, գործել է որպես ազատ գրաֆիկով աշխատող, անկախ լուսանկարիչ։ 1969 թվականին դարձել է Associated Press--ի լրիվ դրույքով աշխատող։

Որպես AP-ի նյույորքյան և մերձավորարևելյան թղթակից՝ լուսանկարչական ռեպորտաժներով լուսաբանել է Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1972 թվականի Մյունխենի ամառային Օլիմպիական խաղերը, 1978 թվականին Հորդանանի թագավոր Հուսեյնի հարսանիքը թագուհի Նուրի հետ և հիշատակության արժանի բազմաթիվ այլ իրադարձություններ։ Նա աշխատել է որպես ֆոտոխմբագիր Նյու Յորքի AP գրասենյակում մինչև իր թոշակի անցնելը 2006 թվականին

Հետագա կյանք, մահ և ժառանգություն խմբագրել

Հարրին այնքան հուզված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի նյույորքյան ողբերգական իրադարձություններից, որ ստեղծեց լուսանկարների հատուկ ժողովածու՝ Նյու Յորքի վրա այս հիշարժան հարձակումը արձանագրելու համար, որպեսզի մենք երբևէ չմոռանանք։

Նա մահացավ 2014 թվականի ապրիլի 21-ին, 83 տարեկան հասակում, Մանհեթենում, Նյու Յորք քաղաքի հիվանդանոցում, սրտի վիրահատության բարդություններից։

2015 թվականի սեպտեմբերին Հարիի եղբորորդին՝ Սեմ Ալենը, ով 2001 թվականի սեպտեմբերի 11-ին գտնվել է Ground Zero-ում որպես շտապօգնության բժիշկ, գիրք գրեց ավերածությունների շրջանում 9 օր աշխատելու ընթացքում իր տեսածի, արածի, ապրումների մասին և այդ գրքում օգտագործեց լուսանկարներ Հարրիի պատրաստած ժողովածուից, ինչպես նաև նկարներ, որոնք Հարրին նախքան մահն ուղարկել էր Սեմին, խնդրանքով, որ նա փոխանցի ուր և ում հարկ է, որպեսզի երբեք չմոռացվի այն օրը, որը փոխեց հազարավոր մարդկանց կյանքը։ Գիրքը լույս է տեսել՝ ի նշան այդ ողբերգության 14-րդ տարելիցի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Allen, Sam; et al., "9/11 Ground Zero: Englishmen in New York - Aftermath", CreateSpace Independent Publishing Platform (1 Sept. 2015). 978-1517098452.

Գրականություն խմբագրել

  • "HARRY KOUNDAKJIAN", DATABASE OF ARMENIAN PHOTO-MEDIA PRACTIONERS [sic], accessed 21 March 2019. / «ՀԱՐՐԻ ԿՈՒՆԴԱԿՉՅԱՆ», ՀԱՅ ԳՈՐԾՈՂ ՖՈՏՈԼՐԱԳՐոՂՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ [sic], հասանելի է 2019 թվականի մարտի 21-ին։