Նուր ալ-Հուսեյն
Նուր ալ-Հուսեյն (արաբ․՝ نور الحسين, ի սկզբանե՝ Լիզա Նաջիբ Հալաբի, օգոստոսի 23, 1951[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), արաբ պետական գործիչ, Հորդանանի թագավոր Հուսեյ իբն Թալալի վերջին կինն է[2]։ Հորդանանի թագավորի մահից հետո՝ 1999 թվականին դարձել է այրի։
Նուր ալ-Հուսեյն نور الحسين | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Կրթություն՝ | Փրինսթոնի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | գրող և ինքնակենսագիր | ||
Ազգություն | արաբ | ||
Դավանանք | իսլամ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 23, 1951[1] (68 տարեկան) | ||
Ծննդավայր | Վաշինգտոն, Միացյալ Նահանգներ | ||
Դինաստիա | Հաշիմյաններ | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Հայր | Najeeb Halaby? | ||
Ամուսին | Հուսեյն I իբն Տալալ | ||
Զավակներ | Համզա իբն ալ-Հուսեյն, Հաշիմ իբն Հուսեյն, Իմաթ բինթ Հուսեյն և Ռայա բինթ ալ-Հուսեյն | ||
Պարգևներ |
Կաթոլիկ Իզաբելայի շքանշան, Բարեգորձության շքանշան, տարվա հումանիտար, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ և Փղի շքանշան | ||
Ամուսնանալով Հուսեյն իբն Թալալի հետ Լիզա Հաջիբ Հալաբը ստիպված է եղել հրաժարվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիությունից (ծնվել է Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգտոնում) և ընդունել իսլամ՝ ստանալով Նուր ալ-Հուսեյն անունը։
ԿենսագրությունԽմբագրել
Լիզա Նաջիբ Հալաբին ծնվել է 1951 թվականի օգոստոսի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նրա հայրը եղել է սիրիական ծագում ունեցող գործարար, իսկ մայրը եղել է շվեդուհի։ Լիզայի հայրը բացի արաբական ծագումից ունեցել է նաև անգլո-սաքսոնական արմատներ։ Նա երկար տարիներ ղեկավարել է պանամերիկյան ընկերությունը և անգամ զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը։
Նյու Յորքի վարժարանում սովորելուց հետո ավարտել է Փրինսթոնի համալսարանի ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետը։
Համալսարանական կրթությունն ավարտելուց հետո Լիզան տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ նա աշխատել է մասնագիտացված քաղաքաշինական ընկերությունում։ Շուտով նա աշխատանքային գործունեություն է ծավալել Մեծ Բրիտանիայում և ապա Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում։ 1976 թվականին վերադարձել է Միացյալ Նահանգներ և աշխատել հոր ավիաընկերությունում։
1977 թվականից աշխատել է Հորդանանի ազգային ավիաընկերությունում: Հենց աշխատանքային այս տարիներին էլ Լիզան հանդիպել է Հորդանանի թագավոր Հուսեյնին։ 1978 թվականին ամուսնացել է Հուսեյ իբն Թալալի հետ։ Ունեցել են չորս երեխաներ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ «Հորդանանի թագուհին՝ Նուր ալ-Հուսեյնը»։ biography.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին։ Վերցված է 2010-01-20