Հարրի Էնդրյու Բլեքման (անգլ.՝ Harry Andrew Blackmun, նոյեմբերի 12, 1908(1908-11-12)[1][2], Nashville, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 4, 1999(1999-03-04)[1][2], Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի անդամ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է 1970-1994 թվականներին։ Հայտնի է դարձել որպես «Ռոե ընդդեմ Ուեյդի» աբորտների օրինականությանը վերաբերող օրենքների մեծ մասի հեղինակ[5]։

Հարրի Էնդրյու Բլեքման
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1908(1908-11-12)[1][2]
ԾննդավայրNashville, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմարտի 4, 1999(1999-03-04)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրԱրլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնմեթոդիզմ
ԿրթությունՀարվարդի քոլեջ, Հարվարդի իրավունքի դպրոց և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունփաստաբան, դատավոր և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԹուլեյնի համալսարան
Զբաղեցրած պաշտոններAssociate Justice of the Supreme Court of the United States? և Judge of the United States Court of Appeals for the Eighth Circuit?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPhi Beta Kappa
 Harry Blackmun Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Իլինոյս նահանգի Նեշվիլ քաղաքում, մեծացել է Մինեսոտա նահանգի Սենթ Պաուլ քաղաքի արվարձանում[6]։ Հարվարդի քոլեջ գնալու համար կրթաթոշակ է շահել։ 1929 թվականին ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով մաթեմատիկայի բակալավրի կոչում։ Միացել է Phi Beta Kappa հասարակությանը։ Հարվարդում նա միացել է Lambda Chi Alpha եղբայրությանը և երգել Harvard Glee Club երգչախմբում։ Սովորել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1932 թվականին համալսարանն ավարտելուց հետո նա փոխել է բազմաթիվ զբաղմունքներ։

Որոշ ժամանակ Բլեքմանն աշխատել է (որպես մասնագետ, իրավախորհրդատու) որպես փաստաբան փաստաբանական գրասենյակում, որն այժմ հայտնի է որպես Dorsey & Whitney։ Այնտեղ հիմնականում զբաղվել է հարկման, հոգաբարձության, գույքի և քաղաքացիական վեճերով։

Կանանց իրավունքներ խմբագրել

In Stanton v. Stanton (1975) գործում[7] հերքել է չափահասության պետական սահմանումը (տղամարդիկ սրան հասնում են 21, կանայք՝ 18 տարեկանում), հիմնավորելով, որ հասարակության կարծրատիպերը իրավական հիմք չեն պաշտոնական քաղաքականության համար, որը տարբեր կերպ է վերաբերվում տղամարդկանց և կանանց։ Բլեքմանը գրել է.

  Երեխան՝ տղա կամ աղջիկ, դեռևս երեխա է... Աղջիկն այլևս նախատեսված չէ բացառապես տան և ընտանիքի ստեղծման համար, իսկ տղան միայն շուկայի և գաղափարների աշխարհի համար։ ․․․Եթե չափահասության հասնելու համար պահանջվում է ծնողական աջակցության երաշխիք մինչև տղայի որոշակի տարիքի հասնելը, մինչ նա կրթություն և մասնագիտական վերապատրաստում է անցնում, նույնը վերաբերում է նաև աղջկան։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  4. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  5. [Greenhouse, Linda (англ.)русск.. Becoming Justice Blackmun: Harry Blackmun's Supreme Court Journey (англ.). — New York: Times Books (англ.)русск., 2005. — ISBN 0-8050-7791-X.]
  6. Dearborn, David Curtis; Brayton, John Anderson; Brenneman, Richard E.; Society, New England Historic Genealogical (1998). Notable Kin: An Anthology of Columns First Published in the NEHGS Nexus, 1986-1995 (անգլերեն). New England Historic Genealogical Society, Boston, Massachusetts, by Carl Boyer, 3rd. ISBN 978-0-936124-17-9.
  7. «Stanton v. Stanton, 421 U.S. 7 (1975)». Justia Law (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել