Հարրի Գևորգի Զարացյան (հունիսի 19, 1924(1924-06-19), Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայազգի ալտահար։

Հարրի Զարացյան
Ծնվել էհունիսի 19, 1924(1924-06-19) (99 տարեկան)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ

Կենսագրություն խմբագրել

Հարրի Զարացյանը ծնվել է 1924 թվականի հունիսի 19-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում[1]։ Ավարտել է Բոստոնի կոնսերվատորիան, Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական դպրոցը։ 1943 թվականին եղել է մենակատար, 1944 թվականին՝ Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ալտահար, 1954 թվականին՝ Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ալտահար։ Եղել է Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ալտահար։ 1953 թվականին մասնակցել է Բոստոնի Կազալսյան փառատոնին, 1954 թվականին՝ Իսլանդիայի Կազալսյան փառատոնին, 1963 թվականին՝ Մարլբորոյի Կազալսյան փառատոնին, 1964 թվականին՝ Վերմոնտի Կազալսյան փառատոնին, 1969 թվականին կազմակերպել է հայ երաժիշտների քառյակ։ Համերգներով շրջագայել է ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Հարավային Ամերիկայի, Եվրոպայի քաղաքներում։

Ամուսնացած է եղել երաժշտագետ և դաշնակահարուհի Ռիթա Նշանյանի հետ[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Զարացյան Հարրի Գևորգի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  2. ՀԱՐԻ ԶԱՐԱՑՅԱՆ