Հարություն Թերզյան
Հարություն Արտաշեսի Թերզյան (հունիսի 27, 1932[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 2016, Երևան, Հայաստան[2]), Էլեկտրական մեքենաների և կառավարման համակարգերի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1986)։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2013)։
Հարություն Թերզյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1932[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 10, 2016 (84 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Էլեկտրական մեքենաների և կառավարման համակարգերի բնագավառի գիտնական |
Գործունեության ոլորտ | Մեխանիկա |
Ալմա մատեր | Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
1955 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1957-1988 թվականներին աշխատել է Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների ԳՀԻ-ում, 1989-1994 թվականներին՝ ՀՊՃՀ էլեկտրական ապարատների ամբիոնի վարիչ, 1993 թվականից՝ պրոռեկտոր[3]։
ԳործունեությունԽմբագրել
Աշխատանքները վերաբերում են սահմանափակումներով ոչ գծային բազմապարամետրիկ էքստրեմալ խնդիրներին, օպտիմալացման մեթոդների ադապտացում լուծվող խնդիրների մոդելներին, բարդ տեխնիկական համակարգերի ավտոմատացված նախագծման և հետազոտման համակարգերին, էլեկտրամագնիսական համակարգերի մոդելավորմանը, զուգահեռ հաշվարկներին[4]։
ՊարգևներԽմբագրել
ԵրկերԽմբագրել
- Ավտոմատացված նախագծման համակարգերի տեսություն, Ե-Լոս Անջելես-Աթենք, 1995։
- Автоматизированное проектирование электрических машин, Москва, 1983.
- Вестник Государственного Инженерного Университета Армении: Серия: Моделирование, оптимизация, управление: Сборник научных трудов, Ереван, 1998-2011 (համահեղինակ).
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9016
- ↑ «Ակադեմիկոս Հարություն Թերզյանի հիշատակին»։ Վերցված է 2016 Դեկտեմբեր 21
- ↑ Հարություն Թերզյանի կենսագրականը ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Հարություն Թերզյան
- ↑ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին