Հարություն Գևորգի Անժուր (Չեբոտարյան), (ապրիլի 21, 1885(1885-04-21)[1][2], Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 4, 1958(1958-12-04)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային ֆիզիկոս։ 1935 թվականից՝ պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1941)։

Հարություն Անժուր
Ծնվել էապրիլի 21, 1885(1885-04-21)[1][2]
Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 4, 1958(1958-12-04)[1][2] (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Բնակության վայր(եր)Երևան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս և մեքենագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1][2]
Ալմա մատերՍարգիս Յաղուբյանցի արական ռեալական դպրոց (1902)[1], Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ (1905)[1], Լոզանի համալսարան (1909)[1] և Փարիզի համալսարան (1912)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Դոնի Ռոստովի ռեալական ուսումնարանը (1902), սովորել Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում (1902-1905), Լոգանի (1906-1909) և Սորբոնի (1909-1912) համալսարաններում։

Գործունեություն խմբագրել

1913-1920 թվականներին աշխատել է տարբեր վայրերում (Դոնի Ռոստով, Նովորոսիյսկ, Թիֆլիս, Գելենջիկ և այլն)։ 1920 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել արական գիմնազիայում։ 1921 թվականից աշխատել է պետական համալսարանում, որտեղ կազմակերպել է ֆիզիկայի լաբորատորիա, դասավանդել մեխանիկայի ֆիզիկական հիմունքներ, էլեկտրականություև, էլեկտրառադիոտեխևիկսւյի հիմունքներ առարկաները։ 1925 թվականին գործուղվել է Փարիզ՝ էլեկտրական չափումների նորագույն մեթոդների և ռադիոտեխնիկայի ասպարեզում կատարելագործվելու, ստացել է ռադիոինժեների դիպլոմ՝ միաժամաևակ աշխատելով Մ. Կյուրիի լաբորատորիայում։ 1928 թվականին վերադարձել է Երևան, կազմակերպել համալսարանի էլեկտրառադիո-լաբորատորիան։ 1938-1950 թվականին եղել է էլեկտրականության և տատանումների ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Անժուրը ՀԽՍՀ-ում ռադիոյի մասսայականացման առաջին ջատագովներից է ցուցադրել ու տարածել է սուպերհետերոդինային ռադիոընդունիչը, կազմակերպել ռադիոսիրողների խմբակևեր և այլն։ Անժուրի գիտական աշխատաևքները վերաբերում են էլեկտրամագնիսակաև էներգիայի ճառագայթման, մագնիսական ինդուկցիայի, պինդ մարմնի մեխանիկայի և օպտիկայի զանազան հարցերին։ Անժուրը գրել է նաև էլեկտրականությաև դասընթաց և լաբորատոր աշխատանքների ձեռնարկ։ Մահացել է 1958 թվականի դեկտեմբերի 4-ին, Երևանում։

Երկեր խմբագրել

  • Ֆիզիկայի պրակտիկում :Էլեկտրականություն և մագնիսականություն, 1956

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Անժուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 407