Հարություն Աբրահամյան (զինվոր)
Հարություն Հովհաննեսի Աբրահամյան, (օգոստոսի 10, 1985, Նուկզար, Շամքորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 2016, Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ), զինվորական գործիչ, շարքային, քառօրյա պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ դեպի 6-րդ ՊՇ-ի ադրբեջանցիների առաջխաղացումը կասեցնելիս։
Հարություն Հովհաննեսի Աբրահամյան Հարություն Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1985 |
Ծննդավայր | Նյուզգար, Շամխորի շրջան, Խորհրդային Ադրբեջան |
Մահացել է | ապրիլի 2, 2016 |
Մահվան վայր | Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Շամխորի շրջանի Նուկզար գյուղում։ Այնուհետև, 1988 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և հաստատվել Վարդենիսի շրջանի Գյունեյ (այժմ՝ Արեգունի) գյուղում։ Հարությունի հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը եղել է Արցախյան պատերազմի մասնակից։
Հարությունը միջնակարգ կրթությունը ստացել է Արեգունի գյուղի միջնակարգ դպրոցում 1992-2002 թվականներին։ Ատամնատեխնիկի մասնագիտություն սովորելու պատրվակով մեկնել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաք։ 2003-2005 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել Հայաստանի պաշտպանության նախարարության սահմանամերձ զորամասերից մեկում, եղել է հետախույզ-դիպուկահար։ Ծառայության ընթացքում արժանացել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանին։ Ծառայության ավարտից հետո շարունակել է ծառայությունը՝ որպես պայմանագրային զինծառայող։
Զոհվել է 2016 թվականի ապրիլին՝ Քառօրյա պատերազմի ժամանակ։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հարություն Աբրահամյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով[1]։
Ամուսնացած էր, ունի երեք երեխա՝ մեկ որդի և երկու դուստր[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արեգունի համայնքը փառքով հավերժություն ճանապարհեց իր հերոս զավակ Հարությունին». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Արցախում զոհված Հարություն Աբրահամյանը երեք մանկահասակ երեխա ունի