Նուկզար
նախկին հայկական գյուղ Գարդմանում
Նուկզար, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1], իսկ ապա գյուղ Ադրբեջանական ՍՍՀ-ի Շամքորի շրջանում։ Գտնվում է Շամքոր քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, Շամքոր գետի աջակողմյան սարավանդի վրա[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Նուկզար | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Նահանգ | Ելիզավետպոլի նահանգ | |
Գավառ | Ելիզավետպոլի գավառ | |
Համայնք | Շամքորի շրջան | |
Այլ անվանումներ | Նյուզգեր, Նյուկզար, Նյուկսար, Նուզգար, Նուզգյար | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | քրիստոնյա | |
Տեղաբնականուն | նուկզարցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԵղել է հայաբնակ գյուղ։ 1988-1989 թվականներին Ադրբեջանում սկսված հայկական կոտորածների պատճառով բնակչությունը բռնագաղթեց։
Բնակչություն
խմբագրելՏնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղն ուներ քարակոփ հայկական եկեղեցի։ Նուկզարից հարավ-արևմուտք գտնվում էր Ս. Ամենափրկիչ վանքը (XII դար)[2]։
Հասարակական կառույցներ
խմբագրելՆուկզարն ուներ բուժկայան։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ[2]։