Հարյուրամյա կամուրջ (Պանամա)

Հարյուրամյա կամուրջ (իսպ.՝ Puente Centenario), Պանամայի ջրանցքի վրայով անցնող հիմնական կամուրջ։ Այն կառուցվել է գերբեռնված Երկու Ամերիկաների կամրջին լրացնելու և Պանամերիկյան մայրուղում նրան փոխարինելու համար։ 2004 թվականին բացվելուց հետո այն դարձավ ջրանցքի վրայով անցնող երկրորդ բացովի կամուրջը։

Հարյուրամյա կամուրջ
Երկիր Պանամա
ՏեղանքՊանամա
Տեսակճանապարհային կամուրջ և կայմապարաններային կամուրջ
Նյութբետոն
Հատում էՊանամայի ջրանցք
Երկարություն1052 մետր
Բացման տարեթիվօգոստոսի 15, 2004
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Հարյուրամյա կամուրջը դարձել է Պանամայի ջրանցքը հատելու երկրորդ հիմնական ճանապարհը․ առաջինը Երկու Ամերիկաների կամուրջն էր։ Նախկինում Միրաֆլորես և Գատուն ջրարգելակների շինարարության մեջ ներկառուցվել էին փոքր օժանդակ կամուրջներ, սակայն նրանք օգտագործվում էին միայն ջրարգելակի դարպասների փակման ժամանակ, այդ իսկ պատճառով սահմանափակ թողունակություն ունեին։

Հարյուրամյա կամուրջը գտնվում է Երկու Ամերիկաների կամրջից 15 կիլոմետր հյուսիս։ Այն հատում է Գայլարդի կտրվածքը Պեդրո Միգել ջրարգելակից ոչ հեռու։ Արևմուտքում գտնվող Արայհան կամրջով արևելքում գտնվող Սերո Պետակոն կամուրջը կապող ավտոմայրուղու նոր ճյուղը զգալիորեն նվազեցրել է Երկու Ամերիկաների կամրջի գերբեռնվածությունը։

Պատմություն խմբագրել

1962 թվականին բացված Երկու Ամերիկաների կամուրջը այն ժամանակ եղել է Պանամայի ջրանցքը հատող միակ բարձր թողունակություն ունեցող կառույցը։ Սկզբնապես երթևեկությունը կամրջի վրայով կազմել է օրական 9500 ավտոմեքենա: Ժամանակի հետ այն ընդլայնվել է, և արդեն 2004 թվականին կամուրջն արդեն օրական թույլատրում էր անցնել ավելի քան 35000 մեքենա։

Քանի որ կամուրջը դարձավ հիմնական նեղ վայրը Պանամերիկյան մայրուղում, Պանամայի զբաղվածության նախարարությունը 2000 թվականի հոկտեմբերին մրցույթ հայտարարեց ջրանցքի վրա երկրորդ կամուրջ կառուցելու համար[1]։ Կամուրջի կառուցման պայմանագիրը կնքվել է 2002 թվականի մարտին։ Կառուցման համար մշակվել էր ընդամենը 29 ամսով նախատեսված անթերի գծագիր, այն նպատակով, որ կամուրջը բացվի 1914 թվականի օգոստոսի 15-ին Ancon բեռնատար նավի Պանամայի ջրանցքով առաջին տարանցման 90-ամյակին։ Կամուրջը անվանվել է Պանամայի հարյուրամյակի կապակցությամբ, որը նշվում էր 2003 թվականի նոյեմբերի 3-ին։

Նոր կամուրջը մշակվել է երկու կորպորացիաների ժամանակավոր համագործակցության շնորհիվ․ T.Y. Lin International և Louis Berger Group Inc, և կառուցվել է Գերմանիայում տեղակայված Bilfinger Berger միջազգային ընկերության կողմից, որն օգտագործել է իր ավստրալիական Baulderstone Hornibrook մասնաճյուղի ռեսուրսները։ Հարյուամյա կամուրջի գաղափարը և նախնական գեղագիտական դիզայնը մշակել է բոստոնցի տրանսպորտային ճարտարապետ Միգել Ռոզալեսը Rosales + Partners ձեռնարկությունից։ Ճարտարապետաինժեներական պայմանագրերը տրվել են Leonhardt, Andrä and Partner ձեռնարկությանը։

Կամուրջը բացվել է 2004 թվականի օգոստոսի 15-ի ժամանակացույցի հետ համապատասխանեցնելով, սակայն երթևեկության համար այն բացվել է 2005 թվականի սեպտեմբերի 2-ին դեպի իրեն տանող նոր ճանապարհների կառուցման ավարտից հետո[2]։

2010 թվականի դեկտեմբերին հորդ անձրևների և ջրհեղեղների պատճառով կամուրջ տանող մուտքի ճանապարհների մի մասը փլվել են[3]։ 2011 թվականի ապրիլին Հարյուրամյա կամրջի վրայով սահմանափակ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է, սակայն 2011 թվականի հունիսի դրությամբ կամրջի ամբողջական թողունակության վերականգնումը սպասվում է 2011 թվականի աշնանից ոչ շուտ[4][5]։

Կառուցվածք խմբագրել

 
Հարյուրամյա կամուրջը շինարարության ընթացքում: Նրա տակ երևում է անցնող փոքրիկ առագաստանավը, որի կայմերի բարձրությունը մոտ 17 մետր է:

Կամուրջը ամրացված է պարաններով։ Նրա ամբողջ երկարությունը 1052 մետր է։ Գլխավոր կամրջամասի երկարությունը 420 մետր է, և ջրանցքի վրա բարձրանում է 80 մետրով, ինչը թույլ է տալիս խոշոր նավերին անցնել նրա տակով։ Կամուրջը հենվում է երկու 184 մետրանոց սյուների վրա։ Կամրջի փռվածքը ջրանցքի վրայով ունի երթևեկելի տրանսպորտի վեց գոտի։

Կամրջի կառուցվածքը թույլ է տալիս դիմակայել ջրանցքի տարածքում հաճախ տեղի ունեցող երկրաշարժերին։

Կամրջի հարավային հենասյունը ջրանցքից հեռու է 50 մետրով, որպեսզի Պանամայի ջրանցքի հետագա ընդլայնման համար կարողանա տարածք ապահովել։

Հայտնի մշակույթում խմբագրել

Կամուրջի նկարները օգտագործվել են GMCգովազդային հոլովակում, որը ցուցադրվել է ԱՄՆ-ում 2006 թվականին։ Գովազդային հոլովակը նվիրված է GMC ապրանքանշանին, որը ոգեշնչվում է ինժեներական մեծ նվաճումներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Puente Centenario — Second Panama Canal Crossing Արխիվացված 2005-10-23 Wayback Machine, from Road Traffic Technology
  2. (Իսպաներեն) Apertura de Accesos al Segundo Puente sobre El Canal de Panamá Արխիվացված 2022-02-06 Wayback Machine, from La Chorrera
  3. «Rain Causes Panama Canal Bridge To Collapsedigtriad.com». 2010 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «New Schedule For Centennial Bridge Starting Monday, 11 April 2011 — Panama Guide». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «Work Schedules Might Be Changed To Reduce Traffic in Panama City — Panama Guide». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել