Հարլոու Քրտիս

ամերիկացի գործարար

Հարլոու Հերբերտ Քրտիս (անգլ.՝ Harlow Herbert Curtice, օգոստոսի 15, 1893(1893-08-15)[1], Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ - նոյեմբերի 3, 1962(1962-11-03)[1], Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի թոփ-մենեջեր, ԱՄՆ Ավտոմոբիլային արդյունաբերության ղեկավար։ 1953 թվականից մինչև 1958 թվականը գլխավորել է General Motors (GM) կոնցերնը։ 1955 թվականին, որպես GM-ի ղեկավար, Կյորտիսը ընտրվել է Time ամսագրի «Տարվա մարդ»։    

Հարլոու Քրտիս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1893(1893-08-15)[1]
ԾննդավայրՖլինտ, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 3, 1962(1962-11-03)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՖլինտ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖերրիսի պետական ​​համալսարան
Մասնագիտությունգործարար
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ
 Harlow Curtice Վիքիպահեստում

Կյորտիսը սկսեց աշխատել General Motors-ում 20 տարեկան հասակում և կայծային մոմերի արտադրության ստորաբաժանման շարքային աշխատողից դարձավ այդ ստորաբաժանման ղեկավարը՝ 36 տարեկան հասակում։ Կարողացել է Մեծ ճգնաժամի ընթացքում այդ ստորաբաժանումը դարձնել շահութաբեր։ 1930-ականներին, երբ նշանակվեց Buick ստորաբաժանման բաժնի պետ, նա ընդլայնեց մոդելային շարքը և այն դարձրեց շահութաբեր։

1948 թվականին Կյորտիսը դարձել է GM-ի գործադիր փոխնախագահ։ 1953 թվականին նա զբաղեցրել է ընկերության նախագահի պաշտոնը և մեկ տարվա ընթացքում կարողացել է ընկերությանը բերել 1 մլրդ դոլար ռեկորդային շահույթ։

1958 թվականին Կուրտիսը հրաժարական է տվել՝ 65-ամյակը լրանալուց անմիջապես հետո։ Հաջորդ տարի դժբախտ պատահար է տեղի ունեցել. նա պատահաբար սպանել է ընկերոջը՝ բադերի վրա որսի ժամանակ։ Կյորտիսը մահացել է 1962 թվականին՝ 69 տարեկանում։

Վաղ շրջան խմբագրել

Կյորտիսը ծնվել է Պետրիվիլում, Միչիգան, 1893 թվականի օգոստոսի 15-ին, Մարիոն Կյորտիսի և Մերի Էլլեն Էկխհարտի ընտանիքում։ Նա մեծացել է Միչիգանի Իթոն Ռապիդս քաղաքում, որտեղ սովորել է միջնակարգ դպրոցում։ Արձակուրդների ընթացքում նա վարում էր հայրիկի հաշվապահությունը նաև աշխատում բրդի գործարանում։ 1914 թվականին ավարտել է Ֆերիսի բիզնեսի քոլեջը։ Նույն թվականին տեղափոխվելով Ֆլինտ, Կյորտիսը սկսեց իր կարիերան GM-ում։ Նա սկսեց աշխատել որպես հաշվապահ կայծային մոմերի արտադրության ստորաբաժանումում։ 20-ամյա երիտասարդը հարցազրույցում ասել է, որ ինքը ձգտում է մեկ տարվա ընթացքում բաժնի գլխավոր հաշվապահ դառնալ, և նրան դա հաջողվեց[2]։ Կյուրտիսը չէր սահմանափակվում հաշվապահությամբ և ուսումնասիրում էր արտադրությունը՝ պարզելու, թե ինչպես են թվերը առաջանում մարդկանց և սարքավորումների իրական աշխատանքից[3]։

Կարճ ժամանակահատված բանակում որպես շարքային ծառայելուց հետո, Կյորտիսը շարունակեց կարիերան իր ստորաբաժանումում ՝ 1923 թվականին դառնալով գլխավոր մենեջերի օգնական և, վերջապես, 1929 թվականին կայծային մոմերի արտադրության ստորաբաժանման նախագահ։ Տնտեսական ճգնաժամի ընթացքում մինչ այլ արտադրամասեր պայքարում էին գոյատևելու համար կամ փակվում էին, նրա ստորաբաժանումը շարունակում էր ընդլայնվել և զարգանալ[2]։

Բարձրագույն օղակի կառավարում խմբագրել

Մեծ ճգնաժամի ժամանակ Buick-ը մեծ դժվարություններ էր ապրում (Կյորտիսի խոսքերով արտադրությունը կազմում էր 1926 թվականի մակարդակի միայն 17%)։ Կյորտիսը նշանակվեց ղեկավար և շուտով վերակազմավորեց Buick-ը և նոր մոդել բերեց շուկա[2]։

Նա նաև ստեղծեց փոքր դիլերային ցանց, որոնք աշխատում էին բացառապես Buick-ի հետ։ Կյորտիսը ղեկավարել է Buick-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, և մինչ այն ժամանակ, երբ նա նշանակվեց GM-ի փոխնախագահ, նա Buick-ը դարձրեց չորրորդ ամենավաճառվող ապրանքանիշը[3]։

Buick-ը պատերազմի ընթացքում նաև արտադրում էր ինքնաթիռների շարժիչներ, և այնքան արդյունավետ, որԱՄՆ զինված ուժերը որոշեց շնորհել Կյորտիսին գեներալի կոչում, բայց նա հրաժարվեց[2]։ 1946-ին GM-ի նախագահՉարլզ Ուիլսոնը նրան առաջարկեց գործադիր փոխնախագահի պաշտոնը` իր «աջ ձեռքը», բայց Կյորտիսը հրաժարվեց՝ հայտարարելով, որ կցանկանար Buick-ը վերսկսեր մեքենաների արտադրությունը՝ ստորաբաժանումից իր հեռանալուց առաջ։ 1948-ին Ուիլսոնը կրկին առաջարկեց պաշտոնը Կյորտիսին, այս անգամ նա ընդունեց առաջարկը։

Գործադիրի փոխնախագահի դերում Կյորտիսը ուներ ավելի լայն լիազորություններ քան այդ պաշտոնը նախկինում զբաղեցրած որևէ մեկը։ Մասնավորապես, նա պատասխանատու էր կադրային քաղաքականության համար:1953-ին ՈՒիլսոնը հեռացավ ընկերությունից՝ ընդունելով նախագահի Դուայթ Էյզենհաուերի առաջարկը՝ ղեկավարել ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, և GM-ի Տնօրենների խորհուրդը նշանակեց Կյորտիսին Վիլսոնի տեղը[2]։

General Motors-ի նախագահ խմբագրել

Կյորտիսը պահպանել է GM-ի ավանդույթը, ըստ որի ստորաբաժանումների ղեկավարները աշխատում էիր ինքնուրույն։ Սակայն 1953 թվականին Allison ստորաբաժանման (ավիացիոն շարժիչների) արտադրության ուշացման կապակցությամբ նա անձամբ մասնակցեց ստորաբաժանման կառավարմանը և նոր շարժիչների արտադրահոսքի խոշոր ներդրումներ համար միջոցներ գտավ, որի շնորհիվ ստորաբաժանումը Փրատ ընդ Ուիտնի ընկերության հետ կրկին մրցունակ դարձավ։ 1955 թվականին Eastern Air Lines ընկերության ղեկավարը, հայտնի օդաչուն Էդդի Ռիքենբաքերը, նոր շարժիչների խոշոր պատվեր կատարեց[3]։ Իր նախագահության առաջի երկու տարիներին Կյորտիսը երկու անգամ մեկնել էր արտասահման՝ ամեն անգամ միլիոնավոր դոլարներ ծախսելով՝ տեղում օպերատիվ որոշումներ կայացնելու վրա[2]։ Կյորտիսի կառավարման առաջին ամիսներին GM-ը տնտեսության անկման վտանգը տակ էր։ 1954-ի փետրվարին, երբ տնտեսությունը դեռևս չէր վերականգնվել խնդիրներից, Կյորտիսը հայտարարեց, որ GM-ն 1 միլիարդ դոլար է ներդնում (այսօր մոտ 12 միլիարդ դոլար) իր արտադրությունների ընդլայնման և արդիականացման համար՝ սպասելով առաջիկա բումին։ Դա այլ կորպորացիաների կողմից կապիտալի ներդրումների աճ առաջացրեց՝ ինչն անուղղակիորեն դրդեց տնտեսության վերականգնմանը[2]։ Ֆորդը արձագանքեց և նույնպես մեկ միլիարդ ներդնեց, մինչդեռ Քրայսլերը հայտարարեց, որ 500 միլիոն դոլար ներդնելու պլաններ ունի[3]։

Մինչդեռ Կյորտիսը, որպես պոկեր խաղացող, բարձրացրեց խաղադրույքը՝ հայտարարելով, որ մտադիր է ներդնել երկրորդ միլիարդը։ Կյորտիսը տեսավ տնտեսության վերականգնման միտումը և պատրաստ եղավ դրան։ 1955 թվականին GM-ը վաճառել է հինգ միլիոն ավտոմեքենա և դարձել առաջին կորպորացիան, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է 1 մլրդ դոլար։ Time ամսագիրը 1955 թվականին Կյորտիսին ընտրել է «Տարվա մարդ», քանի որ «մի գործի մեջ, որը այն պահանջվում էր, նա ստանձնեց ամերիկյան բիզնեսի ղեկավարության պատասխանատվությունը։ Նրա խոսքերով՝ «Ջեներալ Մոթորսն իր հետևից պետք է միշտ տանի մյուսներին»»։ Ընկերության ղեկավարության ժամանակ նա Ֆլինտում՝ իր տանը, եղել է միայն հանգստյան օրերին, բոլոր աշխատանքային օրերը նա գիշերում էր GM-ի շտաբակայանում։

1956 թվականին նա հայտարարեց, որ մտադիր է ևս 1 մլրդ հատկացնել հիմնական ֆոնդին՝ ներդրումներ կատարելու համար, ինչը դարձել է այդ տեսակի խոշորագույն ներդրումը ողջ պատմության ընթացքում[2]։ Ակտիվության գագաթնակետին նա աշխատում էր տարեկան 800 000 դոլար (այսօր՝ ավելի քան 9 մլն դոլար) ։

1971 թվականին Կյորտիսը ընտրվեց Ավտոմոբիլային Փառքի սրահի անդամ։

Ուշ շրջան խմբագրել

Դառնալով 65 տարեկան՝ 1958 թվականի օգոստոսի 31-ին Կյորտիսը հրաժարական տվեց։ Նա պահպանեց իր պաշտոնը՝ որպես GM տնօրենների խորհրդի անդամ[2]։

1959 թվականին նա պատահմամբ սպանել է ընկերոջը, GM-ի նախկին փոխնախագահին՝ Հարրի Ու․ Անդերսոնին, Կանադայում բադերի որսի ժամանակ։ Ինքը Կյորտիսը մահացել է տանը՝ Ֆլինտում, 1962 թվականին 69 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Harlow H. Curtice is dead at 69». The New York Times. 1962 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Person of the Year 1955: Harlow Curtice». Time. 1955 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «mag» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:

Գրականություն խմբագրել

  • Buick: A Complete History, «Automobile Quarterly Publications», ISBN 0-9711468-3-7։
  • Freeland, Robert F., The Struggle for Control of the Modern Corporation : Organizational Change at General Motors, 1924-1970, ISBN 0-521-63034-7։
  • Halberstam, David, The Fifties (book), «Ballantine Books», ISBN 0-449-90933-6։
  • May, George S., Encyclopedia of American Business History and Biography: The Automobile Industry, 1920-1980, «Infobase Publishing», 1989, ISBN 0-8160-2083-3։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարլոու Քրտիս» հոդվածին։