Հարելբեկե (հոլ.՝ , ֆր.՝ Harelbeke), քաղաք և մունիցիպալիտետ Բելգիայում, Ֆլանդրիայի Արևմտյան Ֆլանդրիա նահանգում։ Տեղակայված է Բելգիայի հյուսիս-արևմուտքում, նահանգի հարավարևելյան մասում, Լիս գետի ափին։

Հարելբեկե
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
Մակերես29,14 կմ²
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Բնակչություն27 886 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ056
Փոստային դասիչ8530[2] և 8531[2]
Պաշտոնական կայքharelbeke.be(նիդեր.)
Հարելբեկե (Բելգիա)##
Հարելբեկե (Բելգիա)

Քաղաքը երկրի մայրաքաղաք Բրյուսելից գտնվում է 73 կմ հեռավորության վրա, Անտվերպենից՝ 88 կմ հեռավորության վրա, Գենտից՝ 37 կմ և Լիեժից՝ 161 կմ հեռավորության վրա։

Բնակչությունը կազմում է 26․957 մարդ (2012)։

Հարելբեկեն կազմված է երեք մասից՝ կենտրոն, որը գտնվում է Լիս գետի աջ ափին, Բավիկխովա (Bavikhove) և Հուլստա (Hulste)։

Սպորտ խմբագրել

1958 թվականից սկսած անցկացվել է դասական մեկօրյա հեծանվավազք Հարելբեկե-Անտվերպեն-Հարելբեկե երթուղով, որը կոչվում է Գրան-պրի E3 Հարելբեկե։ Առաջին տարիների ընթացքում հեռավորության երկարությունը կազմում էր մի փոքր ավելի, քան 203 կիլոմետր, 1980-ական թվականներին այն աճեց մինչև 236 կմ, իսկ 2007-ից՝ կրկին 203 կիլոմետր։ Ներկայիս երթուղին անցնում Հարելբեկեից դեպի Արևելյան Ֆլանդրիա և՝ հակառակը։ E3 Հարելբեկեն ավանդաբար բացում է ֆլամանդական դասականների շաբաթը, այդ թվում` Գենտ-Վեվելգեմը, Ֆլեշ Բրաբանսոնը, Դե Պաննեյի երեք օրերը և առավել հեղինակավոր Ֆլանդրիայի շրջագայությունը։ 2012 թվականին մրցավազքը ներառվել է էլիտար UCI World Tour-ում։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սուրբ Սալվատորի կաթոլիկ եկեղեցին (18-րդ դար)
  • Սուրբ Մարգարեթ եկեղեցին
  • Հին երկաթուղային կայարանի շենքը
  • Անգլիայի ռազմական գերեզմանոց
  • Պետեր Բենուայի թանգարանը և տունը, որտեղ նա ծնվել է
  • Ծխախոտային խողովակների և ծխախոտի թանգարան

Հայտնի բնիկներ խմբագրել

  • Պետեր Բենուա (1834—1901) - ֆլամանդացի կոմպոզիտոր

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել