Միջին Պիրենեյան մարզ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միջին Պիրենեյան մարզ (ֆր.՝ Midi-Pyrénées, օքս.՝ Miègjorn-Pirenèus, գասկ.՝ Mieidia-Pirenèus), վարչաքաղաքական միավոր Ֆրանսիայի հարավային մասում։ Վարչական կենտրոնը Թուլուզ քաղաքն է (650 000)։ Երկրամասի բնակչությունը 2 903 420 մարդ է (8-րդ տեղ)։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի նախկին մարզ | ||||
Մտնում է | Ֆրանսիա և Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Թուլուզ | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Midi-Pyrénées? | ||||
Խորհրդի նախագահ | Մարտեն Մալվի | ||||
Պրեֆեկտ | Դոմինիկ Բյուր | ||||
Բնակչություն (1999) | 2 551 687 (8 տեղ) | ||||
Խտություն | 61 | ||||
Տարածք | 45 348 | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Լանգեդոկ-Ռուսիլիոն, Աքվիտանիա, Լիմուզան և Օվերն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-N | ||||
Անվանված է | Հարավային Ֆրանսիա և Պիրենեյներ | ||||
midipyrenees.fr |
ԱշխարհագրությունԽմբագրել
Տարածքի մակերեսը 45 348 կմ² է։ Այնտեղով են հոսում Ադուր, Արյեժ, Գարոնա և Լո գետերը։
Վարչական բաժանումԽմբագրել
Երկրամասն իր մեջ է ներառում Ժեր, Արյեժ, Ավերոն, Վերին Գարոն, Վերին Պիրենեյներ, Լո, Թարն, Թարն է Գարոն դեպարտամենտները։
Երկրամասի հիմնական մասը կազմում են այն շրջանները, որոնք նախկինում մտել են Գասկոն, Լանգեդոկ և Ռուերգ պրովինցիաների կազմի մեջ։
ԲնակչությունԽմբագրել
Տնտեսապես ակտիվ բնակչությունը 936 000 մարդ է։ Երկրամասի կենտրոնը Թուլուզ քաղաքն է, որը համարվում է Ֆրանսիայի երրորդ քաղաքն ուսանողների թվով (Փարիզից և Լիոնից հետո)։
Բնակչության զբաղվածությունը՝
- գյուղատնտեսության մեջ՝ 14,4 %
- արդյունաբերության մեջ՝ 26,8 %
- ծառայությունների ոլորտում՝ 58,8 %
Airbus կազմակերպություններում միայն (ընկերության գլխամասը գտնվում է Թուլուզում) աշխատում է ավելի քան 20 000 մարդ։
Արտաքին հղումներԽմբագրել
- Երկրամասի խորհրդի պաշտոնական կայք Archived 2011-09-13 at the Wayback Machine.
- Regional Council of Midi-Pyrénées Archived 2011-08-11 at the Wayback Machine. (ֆր.)
- Midi-Pyrénées, Province of France (անգլ.)
- Holidays in Midi-Pyrenees, France Archived 2008-07-20 at the Wayback Machine. (անգլ.)