Յամանտաու (բաշկիրերեն՝ Яман тау - բառացի՝ վատ, չար լեռ), Հարավային Ուրալի բարձրագույն գագաթը։

Յամանտաու
Yamantau.JPG
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Վարչատարածքային միավորԲաշկորտոստան
ԼեռնաշղթաՈւրալյան լեռներ
Մասն էՀարավային Ուրալ
Բարձրությունը ծովի մակարդակից1640 մետր
Հարաբերական
բարձրություն
1330 մետր
Ձևավորում2003
##Յամանտաու (Ռուսաստան)
RedMountain.svg

Գտնվում է Բաշկորտոստանի Բելորեցկի շրջանում։ Ձգվում է հյոսիսից արևմուտք։ լայնությունը 3կմ է, երկարությունը՝ 5կմ։ Գագաթներն են Մեծ Յամանտաու (ռուս.՝ Большой Ямантау) (1640մ) և Փոքր Յամանտաու (ռուս.՝ Малый Ямантау) (1510մ)։ Գտնվում է Հարավուրալյան արգելավայրում։

Տեղումների տարեկան միջին քանակը 700-1100մմ է։ Ձյան ծակույթը կազմում է 80-100սմ, տևում է 180-205 օր։ Դրսևորված է լանդշաֆտի բարձր գոտայնությունը։ Միջին ջերմաստիճանը հունվարին-14—(-17) °C է, հոլիսին՝ +9—(+16) °C:

ՏեղանունԽմբագրել

Բաշկիրները աշխարհագրական անուններին հատուկ նշանակություն են տվել։ «Չար լեռ» անունը հավանաբար գործածության մեջ է մտել մատնանշելու համար լանջերի թեքությունն ու քարքարոտ լինելը, ինչը խանգարել է հոտերն արածեցնելուն։ Բաշկիրական մի ավանդության համաձայն՝ լեռան վրա սատկել են ձիեր, իսկ լեռան վրա շատ արջեր են եղել։

ՄեժգորիեԽմբագրել

Յամանտաու լեռան ստորոտից 10կմ արևմուտք գտնվում է Մեժգորիե քաղաքը։ ԱՄՆ-ն արտահայտել է կարծիք, որ Յամանտաուն կարող է օգտագործվել ռազմական նկատառումներով, քանի որ գտնվում է ռազմական փակ քաղաք Մեժգորիեի հարևանությամբ[1]։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Blair Bruce G (մայիսի 25, 2003)։ «We Keep Building Nukes For All the Wrong Reasons»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է փետրվարի 28, 2009 

Արտաքին հղումներԽմբագրել