Հավատ, Հույս, Սեր (հին սլավոներեն՝ Вѣра, Надежда, Любы, հին հունարեն՝ Πίστις, Ἐλπὶς καὶ Ἀγάπη, լատին․՝ Fides, Spes et Caritas), քրիստոնեական երեք առաքինություններ և ռուսական կանացի անուններ։ Սուրբ նահատակներ Վերայի, Նադեժդայի և Լյուբովի և նրանց մոր՝ Սոֆիայի օրը նշվում է սեպտեմբերի 30-ին։

Վերան, Նադեժդան և Լյուբովը և նրանց մայր Սոֆիան (Կարպ Զոլոտարևի, 1685)

Սուրբ նահատակներ խմբագրել

Վերան, Նադեժդան և Լյուբովը և նրանց մայր Սոֆիան (հունարեն՝ Իմաստություն) սուրբ նահատակներ են, որոնք ապրում էին 2-րդ դարում Հռոմում։ Նրանց հիշատակի օրը նշվում է սեպտեմբերի 30-ին (հին տոմարով՝ 17-ին)։ Կանացի անուններ են․

Առաքինություններ քրիստոնեության մեջ խմբագրել

 
«Իմաստությունը իր համար տուն ստեղծեց» սրբապատկեր:Աստիճանների վրայի բառերը (ներքևից վերև)՝ հավատ, հույս, սեր, մաքրություն, խոնարհություն, շնորհ, փառք:

Հավատը, հույսը և սերը քրիստոնեական առաքինություններեն։

  • Հավատ
  • Հույս
  • Սեր՝ բարություն, ողորմություն, կարեկցանք

Հիշատակվել են Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակում։

  Եվ հիմա այս երեքը մնում են՝ Հավատ, հույս, սեր, բայց նրանցից ամենամեծը սերն է։
- 1 Կորնթ. 13:13
 

Այս առաքինությունները քրիստոնեության համար մեծ նշանակություն ունեն։ Օրինակ, միտրոպոլիտ Ֆիլարետը (Դրոզդով) իր Քրիստոնեական կատեխիզիսը կազմել է երեք մասից[1]

  1. Աստծո հանդեպ հավատի և խորհրդի մասին, որը Նա բացում է, Ֆիլարետը մեկնաբանում է հավատո հանգանակը և պատմում յոթ Խորհուրդների մասին,
  2. Աստծո հանդեպ հույսի և նրա մեջ հաստատվելու միջոցների մասին, Ֆիլարետը բացատրում է Հայր մեր աղոթքը և Լեռան քարոզը,
  3. Աստծո հանդեպ սիրո և այն ամենի մասին, ինչը Նա պատվիրում է սիրել, հեղինակը պատմում է Տասը պատվիրանների մասին։

Մշակույթի մեջ խմբագրել

Բառերի այս համադրությունը մեծ տարածում է գտել գեղարվեստական տարբերակով։

Գրականության մեջ խմբագրել

  • «Հավատ, Հույս, Սեր», սովետական գրող Նիկոլայ Էրշովի վեպը (1964)
  • «Կեցցե Ֆիկուսը» վեպի էպիգրաֆում (1936) Ջորջ Օրուելը մեջբերում է աստվածաշնչյան մեջբերման «ադապտացված» տարբերակը՝ «սերը» փոխարինելով «փողով»․
  Եվ հիմա այս երեքը մնում են՝ Հավատ, հույս, սեր։ Բայց փողն ավելին է դրանցից[2]։  

Թատրոնում խմբագրել

Կինոյում խմբագրել

  • «Հավատ, Հույս, Սեր», Ֆիլմ (1972)
  • «Հավատ, Հույս, Սեր», Ֆիլմ (1984)
  • «Հավատ, Հույս, Սեր», հեռուստասերիալ (2010)

Երգերում խմբագրել

  • «Три сестры (Вера, Надежда, Любовь)» - Բուլատ Օկուջավայի երգը
  • «Вера, Надежда, Любовь» - «Կիրակի» խմբի երգը
  • «Вера», «Надежда», «Любовь» - Դելֆինի «Глубина резкости» ալբոմից երեք երգ
  • «Верка, Надька и Любка» - Ալեքսանդր Բաշլաչևի երգը
  • «Три сестры» - Անդրեյ Մակարևիչի երգը «Երգեր կիթառի ներքո» ալբոմից (1985)
  • «Три хороших девочки» - «Ю.Г.» խմբի երգը «Пока никто не умер» ալբոմից
  • «Звезда» - «Կինո» խմբի երգը «Чёрный альбом» ալբոմից
  • «Вера, Надежда, Любовь» - «Браво» խմբի երգը
  • «Люба, Вера, Надюха» - «ԴԴՏ» խմբի երգը «Жизнь на месте» ալբոմից
  • «Три сестры» - «Սլոտ» խմբի երգը «Шестой» ալբոմից
  • «Люба-любовь» - Իրինա Դուբցովայի երգը
  • «Духоподъёмник» - «Ундервуд» խմբի երգը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пространный Христианский катихизис Православной Кафолической Восточной Церкви. Составлен митрополитом Филаретом (Дроздовым)
  2. Пример перевода В.М. Домитеевой, источник.