Լյուբով (անուն)

իգական անձնանուն

Լյուբով(ռուս.՝  Любовь), հին սլավոնական ծագմամբ ռուսական կանացի անձնանուն, թարգմանաբար նշանակում է Ագապե՝ վաղքրիստոնեական սրբի անունով[1]։

Անունը ռուսական անվանացանկ է մտել Վերա և Նադեժդա անունների հետ, այս երեք անունների պատմությունները շատ նման են իրար։

Անվան ծագում

խմբագրել

Վերա, Նադեժդա, Լյուբով անունները քրիստոնեական անվանացանկում վերաբերել են նահատակ քույրերին, որոնք գլխատվել են 120 կամ 137 թվականին՝ Հադրիանոս կայսրի հրամանով։ Ըստ ավանդության՝ Ագապե, կամ Լյուբով անունով ամենափոքր քույրը մահացել է 9 տարեկանում[2]։

Լյուբովը որպես անձնանուն ծագել է 9րդ դարում հին հունարենից եկեղեցասլավոներեն ժամերգության գրքերի թարգմանության ժամանակ, ի տարբերություն քրիստոնեա նահատակների մեծ մասի անունների՝ քույրերի անունները պատճենահանվել են[3][4]։

Անվան հաճախակիություն

խմբագրել

‰Վերա և Նադեժդա անունների նման Լյուբով անունը երկար ժամանակ չի կիրառվել՝ մինչև 18-րդ դարի սկիզբը։ Չնայած անունը հիշատակվել է որպես սրբի անուն, բայց այդ անունով չէին անվանում կնունքնի ժամանակ, քանի որ սրբերի մեծ մասի անունների փոխարեն տարբերվում էր իր հասարակ ծագումով[3]։

Ռուսական հասարակության մեջ այս անունների հանդեպ հետաքրքրությունն առաջացել է Ելիզավետա Պետրովնա կայսրուհու կառավարման տարիներին։ Սրբերի անունների շարքում այս անունները առավել ռուսական հնչեղություն են ունեցել, ինչն էլ պալատականների շրջանում մեծ պահանջ է առաջ բերել այս անունների հանդեպ։ Վլադիմիր Նիկոնովի կողմից հավաքված վկայությունների համաձայն՝ 18-րդ դարի երկրորդ կեսին Լյուբով անունը պալատականների մոտ հանդիպել է 15  ‰ (հազար մարդու հաշվարկով՝ 15 հոգի)։ Մոսկվայի առևտրականների մոտ կազմել է 2 ‰ , իսկ գյուղացիների մոտ գրեթե չի հանդիպել։ 19-րդ դարի դարասկզբին անվան նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է․ պալատականների մոտ 1801—1816 թվականներին անվան հաճախակիությունը կազմել է 26 ‰, մոսկովյան առևտրականների մոտ՝ 14  ‰, գյուղացիների մոտ՝ 1‰ [3]։

18-րդ դարավերջին Լ․ Մ․ Շետինինայի տվյալներով Լյուբով անունը ամենաշատ օգտագործվող անունն է եղել (շատ տարածված էին նաև Աննա, Մարիա, Եվդոկիա, Նադեժդա, Տատյանա և այլն։) 20-րդ դարում անունն իր հայտնիության գագաթնակետին է հասել 1950—1960-ականներին։ Ա․ Յա․ Շայկևիչի տվյալների համաձայն՝ Մոսկվայում 1950—1959 թվականներին անունը 9-րդ տեղում է եղել «ամենանորաձև» անունների ցանկում (35 ‰ )։ Սակայն 1970-ականների վերջում անունն արդեն մոսկվացիների հայտնի անունների տասնյակում չի հանդիպել։ Վ․ Ա․ Նիկոնովի տվյալների համաձայն՝ 1961 թվականին Ռուսաստանի կենտրոնական շրջաններում անունը հաճախ են օգտագործել և քաղաքաբնակները և գյուղաբնակները։ Քաղաքներում անվան հաճախակիությունը հետևյալ կերպ է եղել․ 17  ‰՝ Տամբով, 40 ‰  ՝ Ուլյանովսկ, գյուղերում՝ 46 ‰ (Յարոսլավի շրջան) մինչև 88 ‰ (Պենզայի շրջան)։ Ա․ Վ Սուպերանսկիի տեղեկություններով՝ անվան հայտնիության գագաթնակետը 1950-ական թվականներն են եղել։ 1950-ականներին ծնված լենինգրադցիների մոտ անունը հանդիպել է 15 ‰ , իսկ 1960-1980-ականներին ծնվածների մոտ՝ 10 ‰ [4][5][6][7]։

Ազգակից անուններ

խմբագրել

Պետք է նշել, որ ռուսական ոչ կրոնական անունների շարքում հաճախ հանդիպել են անուններ, որոնց արմատը լյուբն է եղել։ Այդպիսի տղամարդու անուններից են Լյուբիմ, Լյուբկո, Նելյուբ և կանացի՝ Լյուբավա, որոնք մեր օրերում ընկալվում են որպես Լյուբով անունից սերված անուններ[4][8]։

Անվանակոչ

խմբագրել

Հայտնի կանայք

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Суперанская А. В. Словарь русских личных имён. — М.: Эксмо, 2006. — (Библиотека словарей). — ISBN 5-699-10971-4
  2. «Вера, Надежда, Любовь и София». Православная энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 Никонов, В. А. Женские имена в России XVIII века // Имя и общество. — М.: Наука, 1974.
  4. 4,0 4,1 4,2 Суперанская, А. В., Суслова, А. В. О русских именах. — 5-е, перераб. — СПб.: Авалонъ, 2008. — ISBN 978-5-903-605-04-0
  5. Щетинин, Л. М. Русские имена. — Ростов-на-Дону: Ростовский университет, 1975.
  6. Шайкевич, А. Я. Русские личные имена XX века (по материалам загса Фрунзенского района г. Москвы) // Личные имена в прошлом, настоящем и будущем. — М., 1970.
  7. Никонов, В. А. Личные имена у русских сегодня // Имя и общество. — М.: Наука, 1974.
  8. Тупиков, Н. М. Словарь древнерусских личных собственных имён. — М.: Русский путь, 2004. — ISBN ISBN 5-85887-199-2
  9. «Святые с именем Любовь». Православный календарь. Православие.ру. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)