Հավասարաթևեր կամ միակերպաթևեր (լատին․՝ Homoptera), միջատների կարգ։

Հավասարաթևեր
Psylla alni
Psylla alni
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Հավասարաթևեր
Լատիներեն անվանում
Homoptera
Բնապահպանական կարգավիճակը

Վտանգի տակ

Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 621845
NCBI 9646

Կենսաբանական տարածումը

խմբագրել

Բաժանվում է ցիկադների (լատին․՝ Cicadinea), տերևալվիկների (լատին․՝ Psylloidea), սպիտակաթևերի (լատին․՝ Aleyrodinea), լվիճների, կոկցիդների կամ որդանների ու վահանակիրների։

Մարմնի կառուցվածքը

խմբագրել

Երկարությունը 1-16 մմ է։ Բերանային ապարատը ծակող-ծծող տիպի է՝ սովորաբար 3-հատվածանի կնճիթի ձևով, որն ամրացած է գլխի հետևի մասին և հանգիստ վիճակում ծռված է դեպի մարմնի ստորին մասը։ Առաջին զույգ թևերը համասեռ են, միանման ամրությամբ (թաղանթային կամ կաշեկերպ), հետին զույգ թևերն առաջիններից փոքր են կամ բացակայում են։ Հանգիստ վիճակում թևերը ծալվում են մարմնի երկարությամբ՝ տանիքաձև։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։

Սնունդը

խմբագրել

Սնվում են բույսերի տարբեր օրգանների հյութերով՝ բույսերի վրա առաջացնելով ուռուցքներ կամ գալեր։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է հավասարաթևերի ավելի քան 450 տեսակ, առավել տարածված և վնասակար են խնձորենու տերևալվիկը (հյուսիսային անտառներում, Զանգեզուրում), տանձենու, փշատենու տերևալվիկները, սովորական փրփրացիկադը, վարդենու, բամբակենու ցիկադը (Գյումրիում, Արզնիում), խաղողի թզուկ ցիկադները, դեղձենու ցողունային լվիճը, կեղծ վահանակիրը (Սյունիքում), ջերմատնային սպիտակաթևը ջերմոցներում) և այլն։ Որոշ հավասարաթևեր արտազատում են քաղցր, կպչող հյութ՝ մեղրացող, որի վրա զարգանում են մրիկասնկերը։ Շատ տեսակներ բույսերի վիրուսային հիվանդությունների տարածողներ են։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավասարաթևեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավասարաթևեր» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 261