Հավայան խոհանոց, ներկայացնում է Հավայիի ազգային խոհանոցը։ Տարբեր ազգերի, մասնավորապես ամերիկացիների, չինացիների, ֆիլիպինցների, ճապոնացիների, կորեացիների, պորտուգալացիների, մշտական ներգաղթի շնորհիվ Հավայիի խոհանոցը իր մեջ ներառում է բազմաթիվ կուլինարային սովորույթներ[1]։

Հիմնական բաղադրիչներ խմբագրել

 
Հացի ծառի պտուղը։

Մրգեր և բանջարեղեն խմբագրել

  • Հացի ծառ — հանդիսանում է հիմնական սննդամթերքը. Այս ծառի պտուղները խաշում են, թխում են, չորացնում են, կամ էլ հում են ուտում։ Դրանցից նույնիսկ խմոր են պատրաստում։
  • Տարո — բույս է, որի պալարները օգտագործում են խաշած կամ թխած վիճակում։
  • Մոլուկյան եղրիզենի (կամ լումբանգ) — այս ծառի սերմերը նույնիսկ հում վիճակում ուտելի են։
  • Կոկոս — տրոպիկական պտուղ է։ Օգտագործվում է ինչպես հում, այնպես ել պատրաստված վիճակում։
  • Խիկամա — բուսատեսակ է, որը նույնպես լայնորեն օգտագործվում է սննդի մեջ։

Միս խմբագրել

Տավարի միսը Հավայիում տարածում է գտել 19-րդ դարից սկսած։ 20-րդ դարի կեսերից սկսած Հավայիի հողերի արդեն կեսի վրա ակտիվ անասնաբուծություն էին կատարում։ Միսը օտագործվում է չորացված կամ սոյայի սոուսով մարինացված վիճակում, որը ասիական խոհանոցի հետ ձուլման արդյունք է։

Ծովամթերքներ խմբագրել

Հավայան խոհանոցում շատ ծովաթերք է օգտագործվում, ամենից հաճախ՝ թունա ձուկ։

 
Լաուլաու

Ուտեստներ խմբագրել

  • Լոկո-մոկո — հավայան խոհանոցի ուտեստ, որը բաղկացած է սպիտակ բրձից, մսային կոտլետից և ծածկված է տապակած ձվով։
  • Պոի— տարո բույսի պալարներից և սոխուկից պատրաստված ուտեստ։ Այս ուտեստը համարվում է հավայան առօրյայի անբաժանելի մասը։ Ունի մածուկային կոնսիստենցիա։ Օտագործվում է նաև որպես մանկական սնունդ[2]։
  • Պոկե — քառակուսի կտրատված հում ձկից կամ այլ ծովամթերքից պատրաստված աղցան։
  • Լոմի-լոմի սաղմոն — Հավայան աղցան, պատրաստված թարմ լոլիկից և սաղմոնից։
  • Կուլոլո — հավայան խոհանոցի աղանդեր, պատրաստվում է տարո բույսի պալարներից և սոխուկից, քերված կոկոսից կամ կոկոսի կաթից։
  • Մոչի — խմոր բրնձից պատրաստված, որի բաղադրատոմսը վերցված է ճապոնական խոհանոցից։
  • Մալասադաս — հավայան փքաբլիթներ[3]
  • Լաուլաու — հավայան ուտեստ, իրենից ներկայացնում է կոլոկազիի տերևի մեջ փաթաթված խոզի միս[4]
  • Հաուպիա — հավայան կոկոսով և բանանով պուդինգ։

Ըմպելիքներ խմբագրել

  • Վայկիկի— մուգ ռոմից և գուավայի հյութից պատրաստված կոկտեյլ։
  • Լավայի հոսք — հավայան ավանդական կոկտեյլ ռոմից և կոկոսի օշաչակից պատրաստված։
  • Կավա-կավա — հանգստացնող հատկությամբ թեյ։
  • Մրգային գինիներ։
  • Հավայան գարեջուր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «University of Hawaii Press». www.uhpress.hawaii.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  2. «Poi to the World - Information About Hawaiian Poi». www.poico.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Malassadas Recipe | Portuguese Doughnuts | Leite's Culinaria». Leite's Culinaria (անգլերեն). 2001 թ․ մայիսի 10. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  4. «Honolulu Star-Bulletin Features». archives.starbulletin.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.