Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասերյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հասմիկ Ոստանիկի Մանասերյան (ծնվ. փետրվարի 15, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, երգահան, նկարիչ։ ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, Հասմիկ Մանասերյանը 2009 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալին[1]։

Հասմիկ Մանասերյան
Ի ծնե անունՀասմիկ Մանասերյան
Ծնվել էփետրվարի 15, 1941 (83 տարեկան)
{{{2}}} Երևան, Հայաստան
Ժանրերքաղաքային ֆոլկ
ՄասնագիտությունԵրգահան,

Կենսագրություն

խմբագրել

Հասմիկ Մանասերյանը ծնվել է Երևանում, տոհմիկ վանեցիների ընտանիքում, հայրը ինժեներ էր, իսկ մայրը բժշկուհի։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում և շուրջ 30 տարի աշխատել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ստեղծագործել է 20 տարեկանից։ Սկզբնական շրջանում գրել է միայն բանաստեղծություններ, իսկ հետագայում նաև հորինել է երաժշտություն, արդյունքում ստեղծելով երգեր, չնայած այն հանգամանքին, որ երաժշտական կրթություն չի ունեցել։ Նրա երգերը անմիջապես տարածում են գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում և սիրված են ժողովրդի կողմից։

Ի սկզբանե Հասմիկ Մանասերյանի երգերը գործիքավորում էր Արամ Մերանգուլյանը, իսկ երգերի առաջին կատարողներն էին Ռուբեն Մաթևոսյանը, Լիանա Սահակյանը, Ադիս Հարմանդյանը, Լևոն Գաթրճյանը և այլք։ Հասմիկ Մանասերյանի երգերը բարձր է գնահատել Առնո Բաբաջանյանը։ Առավել հայտնի երգերից են «Ծփում է Սևանը» («Ծաղիկներ, ծաղիկներ»), «Օրս քեզ հետ անցավ», «Մթնշաղ», «Ծաղիկներս ում նվիրեմ», «Պետք չէ, սիրելիս, պետք չէ», «Էլ քեզ չեմ սիրում», «Այն գիշեր», «Կյանքի խաչվող ուղիներում», «Քո նվիրած վարդերը» և այլն։

Հասմիկ Մանասերյանի ստեղծագործությունները հրատարակվել են երկու գրքերով։ Ունի երկու զավակ՝ տղա և աղջիկ։

Ծանոթագրություններ

խմբագրել