Հասարակական դաշտամուկ, (լատին․՝ Microtus socialis), համստերանմանների ընտանիքի համստերների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։

Հասարակական դաշտամուկ
Հասարակական դաշտամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Ինֆրադաս Ընկերքավորներ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Լատիներեն անվանում
Microtus socialis
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բնակություն

խմբագրել

Հայաստանում հանդիպում է Հայաստանի, հարավարևելյան և Արարատյան դաշտի կիսաանապատների առանձին կղզիացած վայրերում, որտեղ գերիշխում են դաշտավլուկազգիներով և դաշտավլուկաօշինդրային խմբակցություններով հարուստ չոր տափաստանային և կիսատափաստանային տարածքները (600-1400 մ բարձրներում)։

Ընդհանուր բնութագիր

խմբագրել

Սնվում է խոտաբույսերով, սերմերով, միջատներով, կրծում ծառերի և թփուտների արմատները։ Մարմնի երկարությունը՝ մինչև 12,6 սմ է, պոչինը՝ 3,4 սմ։ Մեջքի մորթին բաց ավազագույնից մուգ գորշամոխրագույն է, փորինը՝ սպիտակավունից մոխրագույն։ Պոչը թույլ երկգույն է։ Հետին թաթի տակ կա 5 կոշտուկ։ Բնակվում է ոչ խորը, բարդ կառուցվածքով հողափոր բներում։

Բազմացում

խմբագրել

Բազմանում է տարին մինչև 5 անգամ։ Հղիությունը տևում է 19-20 օր։ Ունենում է 5-8 (երբեմն՝ 18) ձագ։ Ակտիվ գործում է տարվա բոլոր եղանակներին (ամռանը և ձմռանը հողի մակերեսին գործունեությունը նվագում է)։ Վնասում է գյուղատնտեսական մշակաբույսերին։ Մի շարք վարակիչ հիվանդությունների կրող է։

Գրականություն

խմբագրել
  • Млекопитающие фауны СССР. Ч. I. Ред. И.И. Соколов. — Л.։ АН СССР, 1963. — 638 с.
  • Wilson, D. E., and Reeder, D. M. (eds). Mammal Species of the World. 3rd edition. Johns Hopkins University Press. 2005. — ISBN 0-8018-8221-4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասարակական դաշտամուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասարակական դաշտամուկ» հոդվածին։