Հասսան Դիաբ (արաբ․՝ حسان دياب‎‎ հունվարի 6, 1959(1959-01-06)[1], Բեյրութ, Լիբանան), լիբանանցի ինժեներ և գիտական, 2011-2014 թվականներին եղել է Լիբանանի կրթության նախարարը։ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Լիբանանի խորհրդարանի կողմից ընտրվել է վարչապետ։

Հասսան Դիաբ
արաբ․՝ حسان دياب‎‎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1959(1959-01-06)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունԼիդսի քաղաքային համալսարան, Սուրեյի համալսարան և University of Bath?
Մասնագիտությունճարտարագետ, պետական ծառայող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԲեյրութի ամերիկյան համալսարան
Զբաղեցրած պաշտոններMinister of Education and Higher Education?, Լիբանանի վարչապետ և Լիբանանի վարչապետ
 Hassan Diab Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դիաբը ծնվել է Բեյրութում՝ 1959 թվականին սովորել է Լիդսի քաղաքային համալսարանում, այնուհետև՝ Սուրեյի համալսարանում։ 1985 թվականին Բաթի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում՝ համակարգչային գիտությունների ոլորտում[2]։ Նույն թվականից համակարգչային ճարտարագիտություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 2006 թվականին դարձել է այդ համալսարանի փոխնախագահը և տարածաշրջանային ծրագրերի արտաքին հարաբերությունների ղեկավարը։

2011 թվականին նշանակվել է Լիբանանի կրթության նախարար[3]։

2019 թվականին Լիբանանում սկսված զանգվածային բողոքի ցույցերի և հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո Լիբանանի նախագահ Միշել Աունը խորհրդարանական խմբակցությունների հետ երկար խորհրդակցություններից հետո սուննի մտավորական Հասսան Դիաբին վստահեց երկրի վարչապետի պաշտոնը և դեկտեմբերի 19-ին խորհրդարանի պատգամավորների 69 ձայների շնորհիվ Դիաբն ընտրվեց երկրի վարչապետ[4]։ Դիաբի համախոհներից էին նաև շիա մուսուլմաններին միավորող Հեզբոլլահ կուսակցության, «Ամալ» շարժման և մարոնիական «Ազատ հայրենասիրական շարժման» կողմնակիցները[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.aa.com.tr/en/middle-east/profile-hassan-diab-lebanons-new-premier/1679347
  2. Chloe Cornish (2019 թ․ դեկտեմբերի 19). «Hassan Diab appointed Lebanon PM with Hizbollah backing» (անգլերեն). Financial Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «Who is Hassan Diab, Lebanon's new PM?» (անգլերեն). Gulf News. 2019 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. LLC, VIP Studio. «69 Քուէ ստանալով Հասսան Տիապ Լիբանանի վարչապետ նշանակուեցաւ». arevelk.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  5. «Lebanon protests: University professor Hassan Diab nominated to be PM» (անգլերեն). BBC News. 2019 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասսան Դիաբ» հոդվածին։