Հասան Ալիևի անվան Զանգեզուրի ազգային պարկ

Հասան Ալիևի անվան Զանգեզուրի ազգային պարկ (ադրբ.՝ Akademik Həsən Əliyev adına Zəngəzur Milli Parkı), Ադրբեջանում գտնվող արգելոց։ Հիմնվել է 2003 թվականին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Պարկի ընդհանուր տարածքն է՝ 42,797 հեկտար (427.97 կմ²)։ Մինչև 2009 թվականի նոյեմբերի 25-ը անվանվել է Հասան Ալիևի Օրդուբադի ազգային պարկ։ Անվանափոխվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի № 606 հրամանով վերանվանվել է «Զանգեզուրի», Զանգեզուրի լեռնաշղթայի անվանումով, որի մի մասը տեղեկայված է պարկի տարածքում[2]։

Հասան Ալիևի անվան Զանգեզուրի ազգային պարկ
Տեսակազգային պարկ
Երկիր Ադրբեջան[1]
ՎարչատարածքՕրդուբադի շրջան
Հիմնվել է2004
Մակերես427,97 կմ²
ԲԾՄ1692 մետր
Հասան Ալիևի անվան Զանգեզուրի ազգային պարկը գտնվում է Ադրբեջանում
Հասան Ալիևի անվան Զանգեզուրի ազգային պարկ

Կառուցման նպատակը խմբագրել

Ստեղծվել է՝ Հայկական մուֆլոնների, Բեզոարյան այծերի, ընձառյուծների, գորշ արջերի և գծավոր բորենիների պահպանման և վերականգնման համար։ Այս բոլոր կենդանիները նշված են Ադրբեջանի կարմիր գրքում։

Ֆլորա և Ֆաունա խմբագրել

Զանգեզուրի ազգային պարկը ունի հարուստ կենսաբանական բազմազանություն։ Բացի այն կենդանիներին որոնք գրանցվել են Ադրբեջանի կարմիր գրքում, պարկում նաև կան բույսեր և միջատներ, 58 (35 ողնաշարավոր և 20 միջատ) տեսակի կենդանիներ և 39 տեսակի բույսեր։ Հազվադեպ հանդիպող ֆաունայի ներկայացուցիչներից կարելի է առանձնացնել ասիական ընձառյուծներին, Հայկական մուֆլոններին, Բեզոարյան այծերին, Սպիտակապոչ արծիվներին, Մեծ արոսներին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Zangazur National Park named after Academician Hasan Aliyev» (անգլերեն). Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն պետական կայք։. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.

    Zangazur range of mountains reaching 3200 meters on average is the highest range of the Lesser Caucasus. The highest peak of the range making 3906 meters is located in the National Park. The last third part of the Zangazur range is Soyug Dagh (Cold Mountain) which also belongs to the National Park’s area.

Արտաքին հղումներ խմբագրել