Հանրապետության հեղափոխական-ռազմական խորհրդի նախագահը

Միխայիլ Շոլոխովի պատմվածքը

«Հանրապետության հեղափոխական-ռազմական խորհրդի նախագահը» (ռուս.՝ Председатель Реввоенсовета республики), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատմվածքը` գրված 1925 թվականին։

Հանրապետության հեղափոխական-ռազմական խորհրդի նախագահը
ռուս.՝ Председатель реввоенсовета республики
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էհունիսի 5, 1925

Հրապարակումներ խմբագրել

Առաջին անգամ «Հանրապետության հեղափոխական ռազմական խորհրդի նախագահը» պատմվածքը լույս է տեսել «Օգոնյոկ» ամսագրում, թիվ 28, 5 հունիսի 1925 թվական։ Պատմվածքն ընդգրկվել է հեղինակային ժողովածուներում՝ «Երկնագույն տափաստան» (1926) և «Երկնագույն տափաստան։ Դոնի պատմվածքներ։ 1923-1925» (1931) հեղինակային ժողովածուներում։

Սյուժե խմբագրել

Պատումի տեսքով գրված, ստեղծագործությունը խուտորական խորհրդի նախագահ, նախկին հեծյալ բանակային-բուդյոնովական, ով բարդ իրավիճակի հետ կապված իրեն հայտարարում է հանրապետության ռազմական խորհրդի նախագահ, Բոգատիրևի մենախոսությունն է։ Պատումի կենտրոնում հերոս ասմունքողի հանդիպումն է Ֆոմինի բանդայի հետ, որը միայն հրաշքով (ստանիցայի ոստիկանության ջոկատը տեղ է հասել ժամանակին), չի ավարտվում նրա մահով։

Իրական դեմքեր պատմվածքում խմբագրել

«Հանրապետության հեղափոխական ռազմական խորհրդի նախագահը» պատմվածքում նկարագրված իրադարձությունների ժամանակը եղել է 1921 թվականի վաղ գարնանը, Վերին Դոնում բանդիտիզմի դեմ պայքարի ժամանակաշրջանը, մասնավորապես՝ Յակով Ֆոմինի ավազակախմբի դեմ` Ռուբեժնի Ելանսկայա ստանիցայի կազակ, որը ոչ վաղ անցյալում մասնակցել է Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմներին (կարմիրների կողմից), որը 1920 թվականի հուլիսին նշանակվել էր Վյոշենսկու պահապան հեծելավաշտի հրամանատար։

1921 թվականի մարտի 11-ին պարենմասնատրումից բնակչության դժգոհության պատճառով, նա առաջնորդեց ապստամբությունը «Սովետներն առանց կոմունիստների» կարգախոսով (Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովն այս իրադարձություններին կրկին անդրադարձավ «Խաղաղ Դոն»-ի չորրորդ գրքում)։ Գրողն անձամբ գիտեր Յակով Ֆոմինին, և նրա հետ բազմիցս հանդիպել էին Ռուբեժնիի խուտորում, որտեղ Շոլոխովի ընտանիքը 1919 թվականին ապրել է մի քանի ամիս։

  Ես ստիպված էի ապրել նրա հետ նույն խուտորում, Դոնեցկի մոտակայքում, մոտ երկու-երեք ամիս։ Հաճախ մենք բուռն քննարկումներ էինք ունենում քաղաքական թեմաներով...[1]:  

Գործող անձինք խմբագրել

  • Բոգոտիրյով ― պատմվածքի պատմողը և գլխավոր հերոսը, ռազմաճակատային զինվոր։ Բուդյոնի բանակից տուն վերադառնալուց հետո նա ընտրվում է խուտորի նախագահ։ Բանդայի ոչնչացումից հետո խուտորը հայտարարվում է հանրապետություն, իսկ իրեն՝ հանրապետության ռազմական խորհրդի նախագահ։
  • Նիկոն ― Բոգատիրյովի քարտուղար, զոհվում է ավազակների ձեռքով, ստանիցայի ճանապարհին։
  • Հինգ ձիավորներ ― անանուն ավազակներ, տափաստանում հարձակվում են Բոգատիրյովի և Նիկոնի վրա։
  • Ստանիցայի զինկոմ ― անանուն անձ, որը գալիս է խուտոր Բոգատիրյովի կամայականությունների դեմ պայքարելու համար։
  • Ֆոմին ― ավազակախմբի ատաման։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гура В.В. Правда жизни и мастерство художника. М., 1965. ― С. 35

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9