Ելանսկայա (ստանիցա)

Ելանսկայա (ռուս.՝ Еланская), ստանիցա Ռուսաստանի Ռոստովի մարզի Շոլոխովսկի շրջանում։ Մտնում է Վեշենսկի գյուղական համայնքի կազմի մեջ։ Հիմնվել է 1699 թ.։

Ստանիցա
Ելանսկայա
Еланская
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՇրջանՇոլոխովսկի շրջան
Հիմնադրված է1699 թ.
Հեռախոսային կոդ86353
Փոստային ինդեքս346284
Փոստային ինդեքսներ346284
##Ելանսկայա (ստանիցա) (Ռուսաստան)
Red pog.png
##Ելանսկայա (ստանիցա) (Ռոստովի մարզ)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Ելանսկայա ստանիցան գտնվում է Դոն գետի ձախ ափին։ Հեռավորությունը շրջկենտրոնից կազմում է 24 կմ[3]:

ՓողոցներԽմբագրել

  • Դոնսկայա փողոց
  • Անտառային փողոց
  • Պլատովի փողոց
  • Խաղաղության նրբանցք
  • Ստանիչնի նրբանցք

ՊատմությունԽմբագրել

Ելանսկայա ստանիցան հիմնադրվել է 1699 թվականին[1]։ Ելանսկայա ստանիցան իր անունը ստացել է Ելան գետից[2]: 19-րդ դարի սկզբին Ելանսկայա ստանիցան Վերին Դոնի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկն էր։

Պատմաբան Վ. Ն. Կորոլևը գրել է. «Բոգուչարովսկի Մոխով առևտրականները խանութներ ունեին Ելանսկայա ստանիցայում»[6]: Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպում այս վաճառական ընտանիքին կոչել են Մոխովի անունով։ Վասիլի Մոխովի խանութում որպես գործակատար աշխատում էր Միխայիլ Շոլոխովի պապը ՝ Միխայիլ Միխայլովիչը, ով ամուսնացավ Մոխովի դստեր, Մարիա Վասիլևնայի հետ և առաջին գիլդիայի առևտրական էր[3]։ Ստանիցան գտնվում էր Վոյսկա Դոնսկի մարզի Դոնեցկի օկրուգի կազմում[2]։

Դոնի օկրուգի բաժանումից հետո այն մտնում էր Վերին-Դոնի օկրուգի մեջ։ Մինչև հեղափոխությունը ստանիցայի բնակչությունը կազմում էր մոտ 10 հազար մարդ։ Ստանիցան ակտիվորեն զբաղվում էր առևտրով, մասնավորապես՝ հացահատիկով, որն արտահանվում էր լաստանավերի միջոցով։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ բնակիչները ակտիվորեն մասնակցում էին Վերին Դոնի ապստամբությանը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Դոնի աջ ափին գտնվող ստանիցայի դիմաց, 08.20.1942 թվականից մինչև 11.19.1942 թվականը գտնվում էր Էլանսկու պլացդարմը։ Միխայիլ Շոլոխովը «Խաղաղ Դոն» վեպում մի քանի անգամ հիշատակում է Էլանկայա ստանիցան, որը Վերին Դոնի ապստամբության կենտրոնն էր. «Դոնի պատճառով նորությունները մարզերից վերևներին էին հասնում ապստամբության ատարածման վերաբերյալ։ Ապստամբել էին ավելի քան երկու ստանիցական յուրտեր ՝ Շումիլինսկայան, Կազանսկայան, Միգուլինսկայան, Մեշկովսկայան, Վյոշենսկայան, Ելանսկայան, Ուստ-Խոպերսկայան՝ հապշտապորեն ջարդելով հարյուրավորների… »[4]:

«Խաղաղ Դոն»-ում կան էպիզոդիկ և մտացածին կերպարներ, Ելանսկայա ստանիցայի բնիկներ, «ծանոթներ Էլկանսկայա ստանիցայից», որոնք հանդիպել է Պանտելեյ Պրոկոֆևիչին[5], Նովոչերկասկում կազակ Միտրոֆանիը[6], որը սպանվել է ապստամբության սկզբում[6], ելանսկցի կոմունիստ Տոլկաչևը[7]։ Բայց վեպում կան իրական պատմական դեմքեր` Դոնի կազակական կազմակերպության քարտուղար Մ. Վ. Կրիվոշլիկովը, «ելանցի,Գորբատով խուտորից»[8], Վերին Դոնի օկրուգի առաջին ատաման Ալֆյորովը[9]։

1980-ական թվականներին Ելանսկայա ստանիցայում տեղի ունեցան «Խաղաղ Դոն» ֆիլմի նկարահանումները՝ Միխայիլ Շոլոխովի համանուն վեպի հիման վրա (ռեժիսոր՝ Ս. Ֆ. Բոնդարչուկ)[2]։

Ելանսկի ստանիցայում՝ կազակ Վլադիմիր Պետրովիչ Մելեխովի մասնավոր դաստակերտում[2], 2007-2010-ական թվականներին կառուցվել է «Դոնի կազակները բոլշևիկների դեմ պայքարում» հուշահամալիրը, որում ընդգրկված են երկու հուշարձան` նվիրված ատաման Պ. Ն. Կրասնովին և «չերնեցովցի կազակներին, կադետներին, յունկերներին», ինչպես նաև թանգարան։

2014-2015 թվականներին ստանիցայում անցկացվեցին «Խաղաղ Դոն» ֆիլմի նոր տարբերակի նկարահանումները (ռեժիսոր՝ Ուրսուլյակի)։ Մասսայական տեսարաններին մասնակցում էին Ռոստովի մարզի Շոլոխովի շրջանի բնակիչները։ Ստանիցայի կենտրոնում կառուցվել էին դեկորացիաներ, որոնք մնացին նկարահանումներից հետո։

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Ելանսկի կազակական թանգարան-հուշահամալիրը[10]
  • Սուրբ Նիկոլսկի եկեղեցին[11]
  • «Խաղաղ Դոն» ֆիլմի դեկորացիան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Станица Еланская»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին։ Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 220—221. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  3. Королёв В. Н. Старые Вёшки. Повествование о казаках. Ростов н/Д., 1991. С. 336
  4. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 3. С. 136). М.: Художественная литература, 1985—86.
  5. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 3. С. 11). М.: Художественная литература, 1985—86.
  6. 6,0 6,1 Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 3. С. 179). М.: Художественная литература, 1985—86.
  7. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 3. С. 271). М.: Художественная литература, 1985—86.
  8. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 2. С. 207). М.: Художественная литература, 1985—86.
  9. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 2. С. 289). М.: Художественная литература, 1985—86.
  10. «Официальная информация от создателя комплекса в Еланской.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-02-ին 
  11. СВЯТО-НИКОЛЬСКАЯ ЦЕРКОВЬ СТ. ЕЛАНСКОЙ

ԳրականությունԽմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 220—221. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.