Երկնագույն տափաստան։ Դոնի պատմվածքներ։ 1923-1925
«Երկնագույն տափաստան։ Դոնի պատմվածքներ։ 1923-1925» (ռուս.՝ Лазоревая степь. Донские рассказы. 1923-1925), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատմվածքների ժողովածու, որը լույս է տեսել 1931 թվականին[1]:
Երկնագույն տափաստան։ Դոնի պատմվածքներ։ 1923-1925 ռուս.՝ Лазоревая степь. Донские рассказы. 1923―1925 | |
---|---|
Տեսակ | պատմվածքների ժողովածու և հրատարակություն |
Ձև | պատմվածքների ժողովածու |
Հեղինակ | Միխայիլ Շոլոխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակչություն | Q104727015? |
Հրատարակվել է | 1931 |
Հրապարակումներ
խմբագրել«Երկնագույն տափաստան։ Դոնի պատմվածքներ։ 1923-1925» ժողովածուն առաջին անգամ հրապարակվել է 1931 թվականին «Գրողների Մոսկովյան ընկերակցությունում»[1]։ Ժողովածուում ներառված են «Դոնի պատմվածքներ» ժողովածուի ութ պատմվածքներից յոթը` «Շիբալոկի սերունդը», «Հանրապետության հեղափոխական ռազմական խորհրդի նախագահը», «Կոլովերտ», «Հովիվը», «Երկու ամուսին ունեցողը», «Ալյոշկայի սիրտը» և «Բոստանապանը», «Երկնագույն տափաստան» ժողովածուի տասներկու ստեղծագործություններից ինը` «Երկնագույն տափաստան», «Օտար արյուն», «Անպատկառը», «Խորթ փոքրիկ աղջիկ», «Մահացու թշնամի», «Ճանապարհ-ճամփիկ» (վիպակ), «Պարենային հանձնակատար», «Արատ», «Ընտանեկան մարդ»[1]։ «Կոլչակի, եղինջի և այլ բաների մասին» ժողովածուի (1927) պատմվածքներից «Մտրուկը», «Կոլչակի, եղինջի և այլ բաների մասին», «Դոնի պարենային հարցերով հանձնակատարի և Դոնի պարենային հարցերով հանձնակատարի տեղակալի ընկեր Պտիցինի մասին» պատմվածքը, որը չէր ընդգրկվել որևէ ժողովածուի մեջ մտավ «Երկնագույն տափաստան» ժողովածուի մեջ։ «Երկնագույն տափաստան։ Դոնի պատմվածքներ։ 1923-1925» գիրքը սկսվում է նախաբանով և Միխայիլ Շոլոխովի ինքնակենսագրությամբ, «Ընթերցողները, որոնք արդեն ծանոթ են Մ. Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպին, Դոնի պատմվածքներում հեշտությամբ կնկատեն այն բազմաթիվ առանձնահատկություններն ու դրդապատճառները, որոնք առնչվում են գրողի այս վաղ շրջանի և հետագա ստեղծագործություններին, այն փաստը, որ ավելի ուշ «Խաղաղ Դոն» վեպում ընթերցողին է ներկայացվում գեղարվեստական տեսանկյունից կարգավորված, խորը մտածված և ժամանակի փորձությունը անցած, այս ամենը արտացոլված է «Դոնի պատմվածքներում» գրողի կողմից որպես այն իրադարձությունների արտացոլում, որոնց ժամանակակիցը և մասնակիցը եղել է ինքը»[1]։
Քննադատություն
խմբագրել«Գիրք կոմունիզմի շինարարների համար» մատենագիտական ինստիտուտի տեղեկագրի հեղինակը ժողովածուի գրախոսականում գրել է. «... գրքում հավաքված վաղ շրջանի ստեղծագործությունները կարծես թե համարվում են «Խաղաղ Դոն» վեպի նախապատրաստական փուլը»։ Դոնի կազակները քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում սա է ժողովածուի հիմնական թեման։ Սոցիալապես նշանակալից պատմվածքները <...> արտացոլում են քաղաքացիական պատերազմի ընթացքում կազակների դասակարգային շերտավորումը, կուլակների կատաղի արյունալի պայքարը գյուղի առաջադեմ ուժերի հետ։ Դասակարգային թշնամու վառ ատելությամբ հագեցած այս պատմվածքները, չնայած վերաբերում են ավելի վաղ ժամանակներին, սակայն չեն կորցրել իրենց նշանակությունը նույնիսկ այժմ ՝ «Կուլակաթափության» և համատարած կոլեկտիվացման ժամանակաշրջանում»[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 339. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.